Կառավարությունն այսօր նախատեսում է փոփոխություն կատարել պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում
Կառավարությունն այսօրվա նիստում նախատեսում է լրացումներ անել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում , որով մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետների համար կապահովվի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ՝ մինչև պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:
Օերնքի փոփոխության մեջ ասվում է. «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 37 նախագծից 10-ով նախատեսվում է վերաբաշխում կատարել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և զեկուցվող է միայն 1 նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը