Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
«Հայատսանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հյատարարությունների դրույթներին, մասնավորապես՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով, ավելին՝ մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված սկզբունքների հիման վրա»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարահատվածին ադրբեջանական մաքսային կետի գործարկման փաստին՝ նա հայտնեց, որ Հայաստանը ևս ըստ անհրաժեշտության այդ ճանապարահատվածում կտեղադրի մաքսային անձնագրային հսկողության կետեր:
«Այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասիրտ գործել, Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին և մենք գնում ենք այդ ճանապարհով»,-հայտարարեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում