Կրթություն, գիտություն 12:41 16/11/2021 Հայաստան

Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները  խիստ մտահոգել են գիտական համայնքի ներկայացուցիչներին, գիտության զարգացման աջակցողներին ու դրա ջատագովներին։

ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունների, դրանց հնարավոր հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ, «Գիտուժ» նախաձեռնության աջակից  Արամ Փախչանյանի հետ։

Panorama.am-Պարոն Փախչանյան,  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններին դեմ է քվեարկել  3237 մարդ։ Դուք նույնպես դեմ եք նախագծի այդ տեսքով ընդունմանը։ Ինչո՞ւ։

Արամ Փախչանյան-Ես դեմ չեմ նախագծին ամբողջապես,այնտեղ կան դրական ու լավ մշակված կետեր։ Բայց նաև կա մի անհասկանալի դրույթ, որը հիմնավորված չէ ու վտանգավոր է, անիրականանալի է մոտակա ժամանակներում։ Խոսքը Ակադեմիայի ինստիտուտների համար կառավարման խորհուրդների ձևավորման մասին է, շատ տարօրինակ գաղափար է այդ խորհուրդներում աշխատակիցների ներառումը։ Այդ դրույթում սիրողական մակարդակի ինչ-որ գաղափարներ են ներառված, հաշվի չի առնված, որ ԳԱԱ-ն լուրջ բարեփոխումների է ենթարկվում, ակադեմիայի նոր ղեկավարները միջազգային մակարդակով բարձր արդյունավետություն ունեցող գիտնականներ են, ունեն բազմաթիվ հրապարակումներ, պատրաստակամ են ակտիվորեն բարեփոխումներ իրականացնել ակադեմիայում, այդ թվում գերազանցության կենտրոններ ստեղծելու գաղափար ունեն, ինչը նշանակում է, որ բազմաթիվ ոլորտներում զարգացման հույս կարող ենք ունենալ։ Այդ ամենը մեծ վտանգի տակ է դրվում առանց հստակ պատճառաբանության, հավանաբար ինչ-որ նեղ խմբի կողմից առաջարկված չմշակված գաղափարի հիման վրա։ Մենք դրան կտրուկ դեմ ենք, քանի որ այն ծայրահեղ վտանգավոր քայլ է, որը մեծ վնաս կհասցնի գիտությանը, կկործանի մեր բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանում գիտության վերակենդանացմանը։

Panorama.am -Օրինագծերի մշակման ընթացքում առաջարկվող փոփոխությունները, լրացումները սովորաբար քննարկվում են շահառու խմբերի հետ։ Ինչպես հասկանում եմ, նախագիծը չի քննարկվել գիտական համայնքի ներկայացուցիչների հետ։

Արամ Փախչանյան-Գիտեք, ես կասեմ, չգիտեմ, թե գիտնականներից ում հետ են զրուցել այս նախագիծը մշակող մարդիկ։ Միգուցե նրանք կարող են ասել, որ գտել են երկուսուկես գիտնական և նրանց հետ ինչ-որ քննարկումներ են ունեցել։ Բայց ովքե՞ր են այդ գիտնականները, ի՞նչ փորձ ունեն, ի՞նչ վարկանիշ ունեն, կիսո՞ւմ են արդյոք այն տեսլականը, որն ունի պետությունը գիտության զարգացման վերաբերյալ, ե՞րբ են եղել այս առաջարկները։
Խնդիրն այն է, եթե դու չաշխատող կառույցի համար ձևավորում ես առանց մեծ փորձ ունեցող մարդկանցով կառավարման խորհուրդ, որում ընդգրկված է այդ չաշխատող կառույցի ներկայացուցիչը...չաշխատող ի՞նչ է նշանակում, որ այդ կառույցի գիտնականը կամ գիտաշխատողը որևէ գիտական արդյունք չեն տալիս։ Այդ կառույցին ինքնուրույնություն տալը նույնն է, ինչ այդ կառույցը ոչնչացնելը։ Սա կարող է  լինել միջոց այդ կառույցը հեշտությամբ փակելու համար։ Միգուցե դա շատ ոգևորիչ է, քանի որ այդ գիտական կազմակերպություններն ունեն լավ տարածքներ, շենքեր, ենթադրում եմ, որ նման հետաքրքրություններ կլինեն, սա ասում եմ, որպես ևս մի վտանգ, բայց նման փոփոխության դեպքում առողջացման որևէ հնարավորություն չի լինի։

Նույնիսկ եթե բիզնեսում խնդիրներ են լինում, արտաքին կառավարիչ են նշանակում։ Բերում են  մարդկանց, որոնք կառավարման փորձ ունեն, կարող են իրավիճակը շտկել։ Իսկ մենք ի՞նչ ենք անում, կառավարման ու կազմակերպման խնդիր ունեցող կառույցներին տալիս ենք անկախություն։ Եվ ի՞նչ, ի՞նչ կլինի այդ կառույցների հետ։ Ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել։  Ամենավտանգավորն այն է, որ նման մտահոգություններին, մենք ոչ մի խելամիտ հակափաստարկ, հիմնավորում չենք լսում։ Մենք լսում ենք միայն «այսպես է պետք անել» միտքը, որը բոլշևիկյան պրիմիտիվ, անարդյունավետ ու քանդող մոտեցում է։ Պետք է աշխատանքի  կուլտուրա որդեգրել, հաշվի առնել, որ մեր գիտությունն արդեն իսկ բավականին որբացած է։ Կան ինստիտուտներ, որոնք եթե փակվեն, մենք այլևս չենք կարող վերականգնել, այնտեղ աշխատող եզակի գիտնականները կգնան թոշակի ու այլևս չեն ցանկանա վերադառնալ։ Մենք այնպիսի կորուստներ ենք ունենալու, որ հետո գլուխներս պատով ենք տալու ու ասնեք՝ այս ի՞նչ արեցինք առանց մտածելու։ Բայց այս պահին մենք հնարավորություն ունենք կանգնել ու ինքներս մեզ հարցնել, էս ո՞ւր ենք տանում գիտությունը։

Panorama.am-Օրեր առաջ «Գիտուժ» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով նաև առաջարկում էր աջակցել օրենսդրական փոփոխությունների մշակման գործում։ Եղե՞լ է արձագանք։

Արամ Փախչանյան-Ես նման արձագանք չեմ տեսել, ցավոք։ Եվ դա մեզ կրկնակի մտահոգում է, քանի որ «Գիտուժ»-ը սովորական նախաձեռնություն չէ, այն բազմաթիվ կազմակերությունների կողմից առաջ տարված շարժում է, որի նպատակը ոչ թե իշխանություններին ճնշելն է կամ իշխանություն ձեռքբերելը, այլ Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելը։ Մենք կլինենք կառավարության կողքին, եթե նա խելամիտ քայլերով առաջ գնա։ Իսկ եթե նման անիմաստ, վտանգավոր, չմտածված քայլեր իրականցվեն չմոտիվացված պատճառներով, մենք, իհարկե, կպայքարենք դրա դեմ։ Ամեն քայլ կգործադրենք, հանրությանը հասկացնելու, որ սա սխալ որոշում է, պետք է այն վերանայել, նույնիսկ, եթե անգամ, աստված մի արասցե, դառնա օրենք։

Panorama.am -Ի՞նչ եք դուք առաջարկում։

Արամ Փախչանյան -Մենք առաջարկում ենք շատ կարճ ժամանակում վերանայել նախագիծը։ Ի վերջո, օրինագիծը հենց քննարկելու, արձագանքներից, փաստարկներից հետո վերանայելու համար է։ Ինստիտուտների կառավարման վերաբերող կետերը պետք է օրենքից դուրս հանվեն։ Ի դեպ, մենք չենք ասում, որ դրանք սխալ են որպես վերջնանպատակ, այն կարևոր ու հետաքրքիր քննարկման առարկա է, արդյոք ապագայում մենք պետք է ունենա՞նք այնպիսի կառուցվածք, երբ ակադեմիան սահմանում է քաղաքականություն, իսկ ինստիտուտները կառավարումն ինքնուրույն են իրականացնում, թե՞  ակադեմիան պետք է շարունակի ունենալ կառավարման լծակներ գիտական մարմինների, գիտահետազոտական ինստիտուտների նկատմամբ։ Սա որոշման հարց է, բայց բաց քննարկում է հարկավոր։ Այն, ինչ հիմա առաջարկվում է՝ հապճեպ, առանց պատրաստվելու, առանց համակարգի վերակազմավորման, հնացած ու անարդյունավետ ինստիտուտների բեկորների միավորման գնալ դրանց ակնախացման,  ծայրահեղ վտանգավոր բան է։ Մենք դրան դեմ ենք։

Panorama.am -Դուք կասկածներ, ենթադրություններ ունեք, թե ովքե՞ր են առաջ մղում օրենսդրական այս փոփոխությունները։

Արամ Փախչանյան -Մենք չունենք տեղեկություններ, այդ պատճառով որևէ կարծիք հայտնել չեմ կարող։ Կարող եմ միայն ասել, որքան մեզ է հայտնի, այս օրենքի մշակումը երկար պատմություն ունի, երևի կա անհամբերություն, նախագծում գիտությանը շաղկապված են նաև բարձրագույն կրթության հարցերը։ Երևի թե առկա է շտապողականություն։ Վտանգն այն է, որ նման հապճեպության մեջ նման վատ որակի, չմտածված նախագիծը դարձնեն օրենք։ Իսկ դրա հետևանքները կարող են անդառնալի լինել։ Նախարարությունը պետք է ունենա համարձակություն և ընդունի սխալը։ Մենք չենք կարծում, որ եղած համակարգը լավն է։ Կարծում ենք, որ համակարգը խոր փոփոխությունների կարիք ունի, միաժամանակ, եղած օրենքը, գործող դրույթները բավարար հնարավորություն են տալիս այդ բարեփոխումների իրականացման համար, ակադեմիայն այդ կամքն ունի։ Պետք է հնարավորություն տալ ակադեմիային, եթե ստացվի, ապա մենք կունենանք կրկնակի հաղթանակ՝ գործող ու արդյունավետ ԳԱԱ, ինստիտուտներ և կունենանք հնարավորություն գալ դրանց հետագա անկախացմանը։

Panorama.am-Շնորհակալ եմ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:38
Գարեգին Երկրորդը պատվո բարձր շքանշանների արժանացրեց բարերարներ Տեր և Տիկին Աշոտ և Լորա Թունյաններին
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել  շքանշանի հանձնման արարողություն։ «Նոյեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում...
Աղբյուր` Panorama.am
23:27
Գերմանիայում դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ. Տարոն Սիմոնյան
ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Շատ կարևոր որոշում Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
Նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության բողոքի ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ավարտվել է ընդդիմադիրների բողոքի ցույցն ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցով հաղթել էր...
Աղբյուր` Panorama.am
22:06
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի բնակիչներից, ովքեր իրենց...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ. «Շողակաթ» ՀԸ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը պարզաբանում  է տարածել հոռուստաընկերության  վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների...
Աղբյուր` Panorama.am
21:51
Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի  լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}