Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:25-ից մինչև 19:40-ն, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։
«Պատճառը հանդիսացել է N21 երթուղու տեխնիկական խափանումը՝ Շենգավիթ- Չարբախ ուղեհատվածում, որի պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում:Միաժամանակ տեղեկացնում ենք ,որ ժամը 19:40-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և երթևեկությունը վերականգնվել է ամբողջ գծով։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- հայտնում են մետրոպոլիտենից։