Ամազոնի անտառահատումների մակարդակը մեկ տարում աճել է 22 տոկոսով
Բրազիլական Ամազոնում անտառահատումների տեմպերը մեկ տարում աճել են 22%-ով՝ հասնելով 2008 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, հայտնում է Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INPE): Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:
2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հուլիսն անհետացել է 13235 քառակուսի կիլոմետր անտառ։
2008 թվականին անտառային տարածքը կրճատվել է 12911 քառակուսի կիլոմետրով։
Տվյալները ստացվել են «Prodes» արբանյակային պատկերների համակարգի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին