Խարդախության մեջ մեղադրվող հայ զույգը թողել է երեխաներին ու փախել Կալիֆոռնիայից
COVID-19-ի օգնության հիմնադրամից խարդախության միջոցով գումարներ ստանալու մեջ մեղադրվող հայ ամուսինները լքել են Կալիֆոռնիան՝ այնտեղ թողնելով իրենց երեք անչափահաս երեխաներին։
13, 15, 16 տարեկան երեխաներն ապրում են իրենց տատիկի ու պապիկի հետ։
Insider-ը գրում է, որ 43-ամյա Ռիչարդ Այվազյանն ու նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Թերաբելյանը, օգտագործելով կեղծ տվյալներ, ԱՄՆ-ում չբնակվող ուսանողների, տարեցների անուններով ստացել են դրամական աջակցություն փոքր բիզնեսի զարգացման համար։
Մոտ 150 կեղծ հայերի միջոցով նրանք ստացել են 20 մլն դոլար։ Այդ գումարով նրանք շքեղ տներ են գնել, պայուսակներ ու ժամացույցներ։
Ամուսիններից Այվազյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, իսկ Թերաբելյանը՝ 6 տարվա ազատազրկման։