Քաղաքական 16:15 23/11/2021 Հայաստան

Ընդդիմադիր երկու պատգամավոր դատախազությունից պահանջում են քրգործ հարուցել Վ. Ալեքսանյանի և Ա.Քոչարյանի արտահայտությունների մասով

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հաղորդման տեքստը օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նաև ուղարկել են ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստին։

«Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, ուր նշել է հետևյալը` «Սրան զուգահեռ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով։

Օրինակ Վահե Հակոբյանի ՝ «Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումը պիտի լինի» արտահայտությունը, ի հավելումն այսօր առավոտյան, մինչև մարտերի մեկնարկն Արծվիկ Մինասյանի արած՝ «Մի բան կա սպասում ենք դա էլ լինի, նոր խոսենք» արտահայտության, ու էդ ամեն ինչը իրենց սպասարկող մամուլի հատուկ վախ ու խուճապ տարածող սոուսով՝ ստիպում է փաստել, որ հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն և որ թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»:  Իր այս գործողություններով վերջինս իր իսկ բառերով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այդ թվում` Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ:

Նույն օրը Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթեորւմ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել է հանցագործության մասին հաղորդում պարունակող հայտարարություններ, մասնավորապես` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է, «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:

Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները։

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի համաձայն` 1. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`

պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

Վերոգրյալ փաստերից հետևում է, որ թե' Անդրանիկ Քոչարյանը և թե' Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործությունն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները: Սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:

Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին:

Հարկ է նշել նաև, որ Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կատարած արարքները առերևույթ առչնվում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի արգելված հանցակազմի հետ, հետևաբար նախաքննական մարմնին անհրաժեշտ է սրան նույնպես անդրադառնալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը`

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրելով սույն հաղորդման մեջ ներկայացված փաստերը` հարուցել քրեական գործ`
1. Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացված արտահայտությունների մասով և իրականացնել նախաքննություն,
2. Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով արգելված և պատիժ նախատեսող արարք կատարելու փաստի առթիվ,
3. Գործի մասին տեղյակ պահել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց»։

Արծվիկ Մինասյան
Վահե Հակոբյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Արցախում պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։ Այս մասին հայտնում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ջո Բայդենը Մադրիդում խախտել է թագավորական արարողակարգը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի` Մադրիդում կայացած գագաթնաժողովում խախտել է թագավորական արարողակարգը, գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
13:08
Դատախազությունն ապաքաղաքականացված և ինքնավար մարմին է. գլխավոր դատախազի թեկնածու
«Դատախազություն-օրենսդիր հարաբերակցությունը կառուցելիս մի ելակետ է ինձ համար  սկզբունքային ու կարևոր՝ դատախազությունն...
Աղբյուր` Panorama.am
13:01
Արտավազդ Մինասյան. Ադյունքում ՏՏ ոլորտը գահավիժում է
Միջազգային ընկերությունները սկսել են նայել ալտերնտատիվ աշխատաշուկաներ։
Աղբյուր` Panorama.am
12:52
Աղվան Հովսեփյանի փաստաբանները խնդրել են հրավիրել արտահերթ նիստ
Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:46
Երևանի և Բաքվի դիրքորոշումները տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում մոտենում են. Մհեր Գրիգորյան
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է...
Աղբյուր` Panorama.am
12:37
Պարսյան. Առաջարկում եմ հայ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...
Աղբյուր` Panorama.am
12:36
Սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից.Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյան
«Մի անգամ չէ, որ ես բախվում եմ իրականությանը, երբ ինձ ասում են, որ դու չես կարողանալու: Ես չեմ գնում պաշտոնը զբաղեցնելու, ինձ հեշտ չի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հնդիկ տղամարդը կերել է իրեն կծած թունավոր օձին
Հնդկաստանում  49-ամյա տղամարդը  կերել է իրեն կծած օձին։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,  դեպքը տեղի է ունեցել  Բանդա...
Աղբյուր` Panorama.am
12:21
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. Արցախի ԱԻՊԾ
Այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:
Աղբյուր` Panorama.am
12:15
Իտալական քաղաքում ջուրը խնայելու համար կտուգանեն գլուխը երկու անգամ օճառողներին
Իտալական Կաստենազո քաղաքի քաղաքապետ Կառլո Գուբելինին արգելել է վարսավիրանոցներին իրենց հաճախորդների գլուխները երկու անգամ օճառել։  Որոշումն...
Աղբյուր` Panorama.am
12:00
ՌԴ-ում դոլարի փոխարժեքը 2015թ-ի մայիսից ի վեր առաջին անգամ նվազել է 51 ռուբլուց
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը 2015 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ իջել է 51 ռուբլուց, հայտնում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Գյումրիում կբացվի Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանը»
Հուլիսի 6-ին Գյումրի քաղաքի Շիրակացի 50/ա հասցեում, ժամը 11:30 տեղի կունենա Հայաստանում առաջին «Իլյուզիաների թանգարանի»...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կոմիտասի անվան պանթեոնում Ջիվան Գասպարյանի կիսանդրին կտեղադրվի
Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ, որ դուք շատ լավ անձնավորություն եք. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին
ԱԺ ՔՊ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 29-ին սկսված արտահերթ նիստում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
11:21
Գևորգ Դանիելյան. Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ
Իրավաբանության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով Աղավնոյի ու Բերձորի մասին Փաշինյանի հնչեցրած...
Աղբյուր` Panorama.am
11:03
ՊԵԿ-ը պատրաստ է անկանխիկ գործառնությունների մասով պատշաճ վերահսկողություն իրականացնել
ՊԵԿ-ն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում իրականացնելու է պարզեցված վարչարարություն։
Աղբյուր` Panorama.am
10:54
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Այսօր ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում...
Աղբյուր` Panorama.am
10:45
Անկարան չի հավատում, որ իր վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային
Անկարան կասկածում է, որ ՆԱՏՕ-ի անդամները կպաշտպանեն Թուրքիան, եթե իր վրա հարձակվեն: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ սյունակագիր...
Աղբյուր` Panorama.am
10:44
ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր...
Աղբյուր` Panorama.am
10:40
Լուսնի վրա անհայտ հրթիռ է ընկել ու նոր խառնարաններ առաջացրել
Առեղծվածային հրթիռի հարվածից հետո Լուսնի վրա նոր խառնարաններ են նկատվել։  NASA-ի տարածած նոր նկարները բացահայտել են արտասովոր խառնարանների...
Աղբյուր` Panorama.am
10:34
Որոշ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է
Հայկական դրամը շարունակում է արժևորվել դոլարի և եվրոյի նկատմամբ: Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերը ժամը 10:30-ի դրությամբ դոլարը...
Աղբյուր` Panorama.am
10:24
Մցխեթի մերձակայքում զբոսաշրջիկներով երկու ավտոբուս վթարի են ենթարկվել, կա զոհ
Առնվազն մեկ մարդ է զոհվել Մցխեթի մերձակայքում գտնվող Նատախտարի գյուղում երկու մարդատար միկրոավտոբուսների վթարի հետևանքով։ newsgeorgia.ge-ի...
Աղբյուր` Panorama.am
10:16
ԱՄՆ-ը հայտնել է, որ Չինաստանը կրճատել է ապրանքների արտահանումը Ռուսաստան
Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտուրը կտրուկ նվազել է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, չնայած այն հանգամանքին,...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
«Տղանե՛ր, Աստծու ու սատանայի արանքում դուք էսօր ինձ համար կիսաստվածներ եք, որովհետև դուք եք էսօր որոշում հաջողությունը, հաղթանակը, դուք եք որոշում չարի և բարու սահմանումը»։
Աղբյուր` Panorama.am
10:00
Մեկ դար անց սնանկացած Թուրքիան հսկայական գումարներ է վատնում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար. Հարութ Սասունյան
«Թուրքիան հիմարաբար շարունակում է Հայոց ցեղասպանությունը հանրայնացնել նոր սերունդներին՝ փորձելով ժխտել այն»։
Աղբյուր` Panorama.am
09:53
Կկայանա Աշոտ Անաստասյանի ծննդյան օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար
Հուլիսի 10-ին, ժամը՝ 12։00-ին Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Աշոտ Անաստասյանի ծննդյան օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար՝ 10+5...
Աղբյուր` Panorama.am
09:45
Էջմիածնում հրդեհ է բռնկվել խանութում, այրվել է հագուստ
Հունիսի 29-ին, ժամը 04:32-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս...
Աղբյուր` Panorama.am
09:37
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}