Առողջություն 12:04 23/11/2021 Հայաստան

«Տաշիր Պիցցա»-ի երևանյան բոլոր մասնաճյուղերում այսօրվանից ստուգումներ կիրականացվեն

«Տաշիր Պիցցա»-ի երևանյան 24 մասնաճյուղերում կմեկնարկեն ստուգումները։ Համապատասխան հրամաններն այսօր ստորագրել է ՍԱՏՄ ղեկավարը։

Panorama.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ստուգումները կտևեն 15 աշխատանքային օր, այդ ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները կստուգեն ամեն ինչ՝ այդ թվում սննդի պահպանման պայմանները։

Հիշեցնենք, որ  «Տաշիր պիցցա»-ի երևանյան երկու մասնաճյուղում սնվածների շրջանում նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում։ Պաշտոնական տվյալներովտՏարբեր հիվանդանոցներ էին դիմել տուժած 179 մարդ, որից 35-ը 0-18 տարեկան են: Եղել են նաև մարդիկ, ովքեր համավարակով պայմանավորված չեմ դիմել բուժհաստատություն, բուժվել են տնային պայմաններում։

ՍԱՏՄ-ն ու առողջապահության նախարարության համատեղ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ  «Տաշիր Պիցցա»-ում սնվելու հետևանքով թունավորված 179 քաղաքացիների ընդունած սննդում եղել են ոսկեգույն ստաֆիլակոկ, սալմոնելաներ, ԱՑԽՄ և այլն։

ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են իրականացրել  նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ Սակայն, ինչպես Panorama.am-ին հայտնեցին տեսչական մարմնից, այդ ընկերություննում խախտումներ չեն հայտնաբերվել։

Հետևաբար կարելի է  ենթադրել, որ խնդիրը եղել է «Տաշիր պիցցա» ընկերության ներսում, հատկապես, երբ ինն աշխատակցի մոտ հայտնաբերվել էր ստաֆիլակոկ։

Բռնկումից անմիջապես հետո ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է  աշխատանքը։ Ադդ ընթացքում ոչնչացվել է մասնճյուղերում եղած սնունդը, կատարվել են ախտահանման աշխատանքներ։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում  մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis,  ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում  3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):
Ցանցի մասնաճյուղերն այժմ աշխատում են։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:57
Ռուսաստանը պաշտոնական արձագանք է ակնկալում Երևանից և Բաքվից. Զախարովան՝ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի այց կատարելու առաջարկի մասին
Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աջակցում է այս ձևաչափի աշխատանքի շարունակականությանը, առաջին հերթին իր մանդատին...
Աղբյուր` Panorama.am
14:53
Չավուշօղլու. «Ներկայացուցիչների առաջին հանդիպմանը քննարկվել են մեկնարկի նպատակները և ակնկալիքները»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական...
Աղբյուր` Panorama.am
14:36
Շահումով խաղերի ոլորտում մտահոգիչ իրավիճակ է. Վարդևանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին»...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ոստիկանությունը չի հրապարակում, թե ոստիկանապետի ընտանիքի անդամը ինչ խախտում է արել
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ  ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքի անդամի մեքենան...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ամերիաբանկը և EBRD-ն ստորագրել են 25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր
ՎԶԵԲ-ը և դոնորները մեծացնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման ծավալը
Աղբյուր` Panorama.am
13:58
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի կառավարման առաջին տարին
Ամերիկայի ձայնը ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի կառավարման առաջին տարին. «1,9 տրիլիոն դոլար արժողությամբ COVID-19-ի...
Աղբյուր` Panorama.am
13:50
Մենք հո թուրքի ուզածով չե՞նք շարժվելու. Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակ
Արդեն մի քանի օր է մամուլում, սոցիալական ցանցերում տեղեկատվություն է շրջանառվում  Մարալիկ քաղաքում Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոտնաժման...
Աղբյուր` Panorama.am
13:45
Վահան Թումասյան. Շիրակում շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին
Սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող ընտանիքների համար բացառություն պետք է արվի և հունվարի համար կոմունալ վճարները չմուծելու համար չանջատեն։
Աղբյուր` Panorama.am
13:39
Ականատես ենք լինելու հեղուկ գազի նոր գնաճի. Թադևոս Ավետիսյան
«Այո, նման բացասական փորձ կա, երբ շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց  հեղուկ գազի էական թանկացում»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ռուսաստանի դեմ հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Բլինքեն-Լավրով հանդիպման արդյունքից. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ ձգտելով թուլացնել...
Աղբյուր` Panorama.am
13:30
Խորհրդային Միության տարիների քարտեզով պետք է զորքերը հայելային հետ քաշվեն.Արմեն Գրիգորյան
«Գրավոր արձագանք Բաքվից դեռ չենք ստացել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց  անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Էդգար Ղազարյան. Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կարծիքով,  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:20
ՔԿՀ-ներում չպատվաստվածների և ՊՇՌ թեստ չունեցողների համար կարգելվեն անմիջական տեսակցությունները
«Աշնանը կորոնավիրուսով պայմանավորված սրացումների հետ կապված՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների,...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ալվիան Աղաբաբյան. «Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով
Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ։
Աղբյուր` Panorama.am
13:07
Ալեքսանյան. Մեկ անգամ ևս փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելն եղել է ապօրինի
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Կասպերսկի». Microsoft-ի թարմացումների վերջին փաթեթը փակում է ավելի քան 120 խոցելիություն
Microsoft ընկերությունը թողարկել է ոչ միայն 2022-ի թարմացումների առաջին՝ երեքշաբթի օրվա փաթեթը, որը փակում է ընդհանուր թվով 96 խոցելիություն,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մեսսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից
Արգենտինայի հավաքականի՝ Թվիթերի պաշտոնական էջը տեղեկություն է տարածել Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի չմասնակցելու մասին: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Հունվարի 20-ին անսպասելի ձյուն եկավ, Երևանում մայթերը մաքրել չհասցրեցին
Երևանի կենտրոնում մայթերով քայլելը վտանգավոր է։ Պարզվում է, հունվարի 20-ին տեղացած ձյունն անսպասելի է եղել քաղաքապետարանի համար, մաքրել չեն...
Աղբյուր` Panorama.am
12:39
Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան
«Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենը սահմանում է, որ այլ երկրներ մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում, որի չափը սահմանվում...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայհոյանքի քրեականացման դեպքերից 127-ով քրգործ հարուցելը մերժեվել է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունը հայտնել է, որ, այսպես ասած, ծանր վիրավորանքի՝ հայհոյանքի...
Աղբյուր` Panorama.am
12:31
Փարաքարցիներ. Մենք ուզում ենք օրինականություն, արդարություն
«Մենք եկել ենք այստեղ, որ անձամբ վարչապետին, կառավարության աշխատակազմի ղեկավարին տեղյակ պահենք անօրինականությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փոփոխությունն ավելացնո՞ւմ է հարկային բեռը. Թադևոս Ավետիսյան
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատման կաևորագույն բարեփոխումներից մեկը եղել  է պարեկային ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
11:40
Փարաքարցիները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել
Փարաքար խոշորացված համայնքի մոտ 6 հազար բնակիչ միացել է ստորագրահավաքին՝ պահանջելով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները։...
Աղբյուր` Panorama.am
11:23
20.01.2022. Կորոնավիրուսի 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9545 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:12
Արամ Վարդևանյանը կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն հետընթաց համարեց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը հետընթաց է համարում կառավարության կողմից ներկայացված «Վարչական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արտակ Զաքարյան. Ի՞նչ է գտել խունտան իր սիրելի Թուրքիայում
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօր, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը սերտորեն խաչվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Քաղաքապետարանի անգործությունը Երևանում դժվարացրել է երթևեկությունը
Գիշերվա ընթացքում տեղացած ձյան հետևանքով առավոտյան Երևանում երթևեկությունը դժվարացել էր ու դանդաղել։ Քաղաքապետարանում, ըստ երևույթին, քնած են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}