Իրավունք 17:49 24/11/2021 Հայաստան

Պիպոյան. Տեսչական մարմիններն ասում են՝ վա՜յ թունավորում եղավ, բայց չեն ասում՝ թունավորում եղավ, քանի որ չենք աշխատում

Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում սննդի կետերում, զարգացման կենտրոնում, դպրոցում, ռեստորանում սնված քաղաքացիների շրջանում մասայական թունավորումները, աղիքային վարակի բռնկումը հետևանք են պետական համակարգում կառուցվածքային ոչ ճիշտ փոփոխությունների, անգործության ու սրտացավության բացակայության։ Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Այս թունավորումների շղթայում նա մի օրինաչափություն է նկատել, գրեթե բոլոր դեպքերում քաղաքացիներն օգտագործել են թռչնամիս։

«Տարիներ  շարունակ խոսակցություններ են եղել, որ կան ներմուծողներ, որոնք հավը այլ երկրներից բերում են, այստեղ տարբեր  ԱՁ-ների են վաճառում, իսկ վերջիներս էլ հալեցնում են ու  տեղական արտադրանքի անվան տակ վաճառում։ Հիմա պայմանական անուններ եմ տալիս, կարող է պարզվի, որ ԱՁ Համբարձում Համբարձումյանը, ԱՁ  Պողոս Պողոսյանը, ԱՁ Գառնիկ Գրիգորյանը նույն ընկերությունից են հավ ձեռք բերում։ Այս շղթան պարզելու համար պետք է նաև փաստաթղթային ուսումնասիրություններ անել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, ըստ էության, սննդի  ողջ շղթայի անվտանգության պատասխանատուն ՍԱՏՄ-ն է, սական տեսչական մարմինը կարող է ասել, որ իրենք այդ գործառույթն իրականացնելու իրավասություն չունեն։

«Օբյեկտիվորեն ճիշտ կլինեն, ես նման կանխատեսում արել էի այն ժամանակ, երբ ծառայության մոդելն անցում էր կատարում տեսչական մարմնի ու այս մեթոդաբանությամբ աշխատելուն։ Ես դեռ ՍԱՏՄ կառավարման խորհրդում էի, երբ հայտարարեցի այս ռիսկերի մասին,  բոլորին ասացի՝ ճիշտ կանեք հրաժարվեք աշխատել, քանի որ չեք կարող այդ մեթոդաբանությամբ սննդի իրական անվտանգություն ապահովել։  Այն ստուգաթերթով որ ստուգում է  իրականացվում, նույնիսկ 100 տոկոս համապատասխանության դեպքում, չի երաշխավորվում սննդամթերքի 100 տոկոսանոց անվտանգություն»,-նշեց նա։

Պիպոյանի խոսքով, գործող մեթոդաբանությամբ պետությունն առաջնորդվում է բիզնեսի շահերով։

«Այս ստուգաթերթով ստուգումների իրականացման համար մասնագիտական հմտություններ պետք չեն, այն կարող է իրականացնել նույնսիկ չորրորդ դասարանի երեխան։ Եթե մենք սննդի անվտանգությունը բերել հասցրել ենք այս մակարդակի վրա, այլ բան չի էլ կարելի սպասել»,-մանրամասնեց Պիպոյանը։

Նա ընդգծեց, նախ  գործը լիարժեք արված չէ, եթե ասում են, սննդի շղթայի օպերատորը գրանցված չէ ՍԱՏՄ-ում, ապա դա նշանակում է, որ այդ օպերատորի մոտ որևէ ստուգում չի իրականացվել, հույսները դրել են օպերատորի բարեխղճության վրա։

«Այս դեպքերից հետո լիազոր մարմինը փորձե՞լ է ժամանցի, խնամքի, կրթական հաստատություններին սննդի ծառայություն մատուցող ընկերությունների վերաբերյալ ինֆորմացիա հավաքագրել, մոնիտորինգ իրականացնել, փորձե՞լ է. Օրինակ, փորձե՞լ է Երևան քաղաքի մանկապարտեզների մատակարարների մասին տեղեկատվություն հավաքագրել, գնալ  ստուգում անել, հասկանալ, իրենք սննդի պահպանման պայմաններն ապահովում են, թե՞ ոչ։ Վաղը եթե  աստված մի արասցե, էլի թունավորում գրանցվի, բոլորը ճիշտ ժամանակին կհայտնվեն, կլինեն ճիշտ տեղում, կասեն՝ պարզեցինք, մատակարարը մեզ մոտ գրանցված չէր»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին նաև «Էլկա» զարգացման կենտրոնում։ ՍԱՏՄ-ն հայտարարեց  կենտրոնի գործունեության կասեցման ու հայտնաբերած բազմաթիվ խախտումների մասին։

««Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, ուստի և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100000 դրամի չափով»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։

Բացի կառուցվածքային ոչ ճիշտ փոփոխություններից, Պիպոյանի գնահատմամբ, հավասար մակարդակի վրա են դրվել բիզնեսի շահն ու սննդի անվտանգությունը, մինչդեռ վերջինը պետք է գերակա հայտարարվի։

«Եթե ուզում են բիզնեսին աջակցել, ապա կա էկոնոմիկայի նախարարություն, իսկ վերահսկող մարմնի թույլ վերահսկողությունն աջակցություն չէ։ Բացի այդ, այն գործիքակազմը, որն այսօր ունի տեսչական մարմինը, լիարժեք կերպով, սրտացավությամբ չի կիրառել։ Դա էլ իր հերթին հետևանք է ոչ սրտացավության, ոչ կոմպետետության, ինչպես նաև այն մտայնության, որ մեկ է, լիարժեք կիրառման դեպքում էլ լավ արդյունք ապահովել չենք կարող։ Սակայն եթե այդ գործիքակազմը նման հնարավորություն չի տալիս, ճիշտ կլինի ասել, մենք չենք աշխատում այս գործիքակազմով։ Ես չէի աշխատի, համարում եմ, որ սա տանում է փակուղի»,-ասաց Պիպոյանը։

Այս ամենը հանգեցնում է մարդու կյանքի, առողջության սպառնացող վտանգների, սպառողների շահերի ոտնահարման։ Պիպոյանը հիշեցում է, որ ավելի քան մեկ տարի առաջ ալկոհոլի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր, սակայն մինչ օրս շատ հարցերի պատասխաններ մնացել են անպատասխան, պատժվողներ ու վարչական պատասխանատվության ենթարկվողներ չեն եղել։

«Մինչ այսօր մենք չունենք այն հարցի պատասխանը, թե որ պետական մարմինների վատ աշխատանքի կամ անգործության հետևանքով է , որ մենք ունեցել ենք մահացածներ։ Հիմա բարձրագույն իշխանությունը պետք է ասի՝ մարդու կյանքը բարձրագույն արժեք է,  և բոլոր գործողությունները տանի այդ ուղությամբ, ոչ թե կարևորի բիզնես շահը։ Քանի դեռ այս մեթոդաբանում ենք աշխատում, ունենալու ենք պրոբլեմ։ Բայց ես կրկնում եմ՝ առկա գործիքակազմն էլ լավ չի օգտագործվել։ Պետական մարմիններն առաջանորդվում են այս սկզբունքով, վայ, թունավորում եղավ, գնացինք,  տեսանք, նկարվանք, բայց չեն ասում, չաշխատեցինք, դրա համար էլ թունավորում եղավ»,-ընդգծեց նա։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:12
Անժելա Էլիբեգովա. Ինչ չկա փաստաթղթում
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան համառոտ ներկայացրել է թե ինչ կա ու չկա հրապարակված հայտարարության  մեջ. «Ինչ կա այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
22:09
Չալաբյան. Սոչիում ստորագրված փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, թե ինչպես է կարգավորվելու Արցախի հարցը
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Սոչիում ստորագրված հայտարարությանը, գրում է. «Համոզված եմ, որ շատերդ օրվա...
Աղբյուր` Panorama.am
22:00
Փաշինյան. Պարզվեց, մի քանի հարցերում մենք տարաձայնություններ չունենք, ինչպես թվում էր
«Սա հանդիպում էր, որտեղ մենք ոչ թե փորձեցինք թաքցնել խնդիրները, այլ բաց կերպով քննարկեցինք բոլոր հարցերը»,-Սոչիում եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
21:36
Ի՞նչ պայմանավորվեցին Սոչիում
Ստորագրվել է հայտարարություն
Աղբյուր` Panorama.am
21:10
ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Որոշումը հրապարակվել է Կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում:...
Աղբյուր` Panorama.am
21:03
«Հայաստան» դաշինքը ներկայացնում է կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, նախ հիշեցնենլով, որ օրեր առաջ հայտարարություն էին  տարածել «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:55
Վերաբացվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը
Նոյեմբերի 26-ին Երևանի Աբովյան 62 հասցեում պաշտոնապես վերաբացվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը։ Վերաբացմանը ներկա...
Աղբյուր` Panorama.am
20:38
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է երեք ժամ. Պեսկով
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Հիմա մենք ենք որոշելու ուզում ենք գնալ սպանդանոց, թե ոտքի կանգնել․ Արա Զոհրաբյան
«Գերմանիայում կենդանիներին երբ տանում են սպանդանոց, հատուկ մեքենա են կահավորում, որի մեջ երաժշտություն են միացնում, որպեսզի կենդանին չզգա,...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մեր պահանջը եռակողմ հանդիպման ընթացքի վրա որոշակի ազդեցություն ունեցել է․ Նաիրի Հոխիկյան
Մեր հստակ պահանջն ուժի մեջ է՝ չստորագրել որևէ հակահայկական փաստաթուղթ, այդ  թվում սահմանագծման և սահմանազատման հետ կապված։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
Կոնվերս Բանկը շարունակում է ներկայացնել իր վարկառուների հաջողության պատմությունները։ Հերմինե Հարությունյանը՝ քրոջ աջակցությամբ և ակտիվ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Կյանքից հեռացել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը և «Ժառանգություն» կուսակցությունը խորը վշտով տեղեկացնում են, որ 2021...
Աղբյուր` Panorama.am
19:52
Եգիպտոսի Լուքսոր քաղաքում հայտնաբերվել է սֆինքսների հնագույն ծառուղի
Եգիպտոսում երկար տարիների վերակառուցումից հետո հանդիսավորությամբ բացվել է Սֆինքսների հնագույն ծառուղին, որը ձգվում է Կառնակի և Լուքսորի...
Աղբյուր` Panorama.am
19:41
Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը
Apple-ը պատրաստվում է թողարկել առաջին AR ականջակալը, որն աշխատում է ընդլայնված իրականության հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը
Ավարտվել է Շիրակի մարզով անցնող Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնումը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:23
Ատելությունը բերեց այս ողբերգական վիճակին. Նալչաջյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժում»  նախաձեռնող խմբերի հերթական հանրահավաքը։ Արդեն մի քանի օր է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ամերիաբանկը ՕՊԵԿ-ի հիմնադրամից ներգրավված 30 մլն դոլար վարկը կուղղի կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորմանը
Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն)  ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Արցախի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆրանսիայի Սենատում
Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել «Հայաստան՝ մեկ տարի անց…» խորագրով խոշոր համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հունաստանի վարչապետ․ «Թուրքիան խախտում է մարդու իրավունքները»
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան «The Washington Post» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լեհաստանը Հայաստանին է նվիրել 201 հազար 640 դեղաչափ AstraZeneca
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ձգտեն ամրապնդել կապերը, ոչ թե քանդել դրանք․ Պուտին
Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սոչիում սկսել են եռակողմ բանակցությունները։ Բանակացությունները ներկայացնում է ՏԱՍՍ-ը՝ ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն
Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն: Այս մասին հայտնում է Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Միլիոններով աշխատավարձեր, պարգևավճարներ են ստացել՝ փաստացիորեն մեզ այս թշվառ, անտեր վիճակին հասցնելու համար. Ռուբեն Մելիքյան
«Կարծում եմ Հայաստանում չկա մի գիտակից մարդ, որը շունչը պահաճ չի սպասում, թե այս անգամ ինչքան է զիջելու մեր ազգայինից, պետականից,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Փաշինյան. Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման ու սահմանզատման գործընթաց
«Ես համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված գրեթե բոլոր պարտավորությունները, բացի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Նոյեմբերի 16-ին մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքով կալանավորվել է նաև մեկ շարքային զինծառայող
 ՀՀ դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է․ «Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝...
Աղբյուր` Panorama.am
18:12
Փաշինյանը՝ Սոչիում. Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք
Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններում Նիկոլ Փաշինյանը նախ հայ ժողովրդի ու իր անունից ցավակցեց Պուտինին՝ Կուզբասում տեղի ունեցած պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դատախազության բողոքը մերժվեց և ևս մեկ անգամ փաստվեց՝ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությունը. Հովհաննես Խուդոյան
«Դեռ վաղ է խոսել բողոքարկման մասին, դատական ակտին չենք ծանոթացել, պատճառաբանությունները չգիտենք։ Համենայնդեպս, բողոք ներկայացրել էինք այն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արտակ Զաքարյան. Սա էր Ալիևի հակիրճ մեսիջը
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է, «Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
17:54
Մեկնարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունները
Սոչիում մեկնարկել են ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Հիշեցնենք, որ սրան նախարոդել էր...
Աղբյուր` Panorama.am
17:49
«Միայն Ավանեսյանին է հայտնի՝ ինչ կապ ունի մեծահասակների միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը կովիդի հետ»
«Որքան էլ տարօրինակ թվա, այդ ուղեցույցում հնարավոր չեղավ գտնել «համավարակ», «covid» կամ գոնե «վարակիչ հիվանդություններ» բառերը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}