Ավստրալիայում հայտնաբերվել է 30 տարեկան շուն
Ավստրալիայի Վիկտորիա նահանգից Բրիան ՄքԼարենը ենթադրում է, որ իր՝ Մէգգի անունով շունը, որը 30 տարեկան է, աշխարհում ամենածերն է: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: Սակայն կենդանու տարիքը, որը պայմանականորեն կարելի է համեմատել մարդկային կյանքի 200 տարվա, ապացուցել անհնար է, քանի որ շան փաստաթղթերը, ՄքԼարենի խոսքով, կորել են: Ժամանակի մեծ մասը կենդանին ննջած է լինում:
Անասնաբույժը նշել է, որ Մէգգին իրականում կարող է համապատասխանել հայտարաված տարիքին: Նա հավելել է, որ շները ունակ են ապրել մինչև պատկառելի տարիք շնորհիվ անասնաբուժության զարգացմանը:
Մինչ այս աշխարհում ամենածեր շունը համարվում էր կրկին Ավստրալիայում բնակվող Բլյուին, որը մահացել էր 1939 թվականին՝ 29 տարեկանում:
2009 թ. սեպտեմբերին հայտարարվել էր, որ այդ պահին ամենածեր շունը Գինեսի ռեկորդակիր Շանելն էր, որը մահացել էր 21 տարեկանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան