Իրավունք 16:55 24/11/2021 Հայաստան

Բերդում անձնական և գումարային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով սպանվել է 65-ամյա տղամարդը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող համապատասխան քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները, շարժառիթը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 39-ամյա բնակիչ է: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ 

Ավելի վաղ հայտնել էին, որ քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տղամարդու դիակը հայտնաբերվել էր Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով։

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, հետաքննության մարմնին տրված հանձնարարության հիման վրա  ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 39-ամյա համագյուղացու  հետ անձնական և գումարային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին և տեսնելով, որ նա անշարժացել է՝ դիմել է փախուստի։

Համագյուղացուն սպանելու կասկածանքով հիշյալ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքների շուրջ տվել ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մանրամասն նկարագրել է դեպքը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:31
Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան
«Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ։Նա հրապարակումից երեք ու կես ժամ առաջ զանգահարել է ինձ և տեղեկացրել։ Ես հարցրել եմ,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ավստրալիայի Օնսլոու քաղաքում գրանցվել է 50.7ºC ռեկորդային ջերմաստիճան
Անբեկանելիորեն առաջ մղվող գլոբալ տաքացման ֆոնին Ավստրալիայի Օնսլոու քաղաքում գրանցվել է 50.7ºC ռեկորդային ջերմաստիճան, տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
20:03
«Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ հունվարի 25-ին, ժամը՝ 16:00-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի...
Աղբյուր` Panorama.am
19:56
Սայաթ Շիրինյանն այժմ գտնվում է ոստիկանության Մարտունու բաժնում․ փաստաբան
Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է․ «Իմ ունեցած տեղեկություններով Սայաթ Շիրինյանն այժմ գտնվում է ոստիկանության Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա
Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի արագ տարածման պատճառով Վրաստանում համաճարակային զարգացումը դժվար է գնահատել։ Համաճարակաբանները,...
Աղբյուր` Panorama.am
19:41
ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա աշխատանքներ են տարվում․ Նիկոլոզ Սամխարաձե
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աշխատում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա։ «Ալիք մեդիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
19:32
Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի չեմպիոնները
Հունվարի 21-ից 23-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։ Մրցմանը ներկա են գտնվել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը,...
Աղբյուր` Panorama.am
19:20
Անհարմար հարցեր մանկաբարձ-գինեկոլոգին
Չկան ավելի վտանգավոր մարդիկ, քան համացանցում՝ հատկապես կանանց փակ խմբերում առողջության, գինեկոլոգիայի, ծննդաբերության  և այլ շատ խիստ...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Հետք»-ի տեղեկություններով,Արմեն Սարգսյանն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր
«Հետք»-ը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման արարողություն
N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, հայտնում է ՊՆ-ն։ «Նորակոչիկները...
Աղբյուր` Panorama.am
19:02
Արձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ՄԻՊ ընտրությանը, գրում է․ «Այսօր նշանակվեց, ներեցեք՝...
Աղբյուր` Panorama.am
18:52
Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը փախուստի դիմելու համար. Նաիրա Զոհրաբյան
«Հրաժարականն անսպասելի չէր և այս իրավիճակում Արմեն Սարգսյանն անելու էր առավելագույնը  փախուստի դիմելու համար, ինչպես ժամանակին արեց...
Աղբյուր` Panorama.am
18:45
Bloomberg Economics․ Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է
«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրանական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ստացվում է՝ Սայաթ Շիրինյանին պարզապես առևանգել են․ Վահե Եփրիկյան
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․ «Եթե ոչ ծանուցագիր են ուղարկել, ոչ հրավիրել են, այլ բերման ենթարկելու պայմանների կոպտագույն խախտմամբ...
Աղբյուր` Panorama.am
18:34
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4342 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 17-ից 24-ը մարզերում պարբերաբար...
Աղբյուր` Panorama.am
18:25
Դադիվանքի վերադարձած հոգևորականներին հանձնվել են պետական պարգևներ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղի են ունեցել ընտրություններ
Կիպրոսի թուրքական հատվածի ինքնահռչակ հանրապետությունում հունվարի 23-ին անցկացվել են այսպես կոչված խորհրդարանական ընտրություններ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Թուրքիայի «Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում...
Աղբյուր` Panorama.am
17:49
Եթե վարչապետն ասում է՝ բռնելու եմ շինեմ ընդդիմությանը, ապա այդ ընդդիմությունը շատ ավելին կարող է ասել. Ռուբիկ Հակոբյան
«Այսպիսի գայթակղություն կա երիտասարդ ՔՊ պատգամավորների մոտ՝ իրենք իրենց իրավունք են վերապահում նշանակել մեղավորներ»,- Գիտության,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ահազանգ. Դիմակավորված անձինք բերման են ենթարկել Սայաթ Շիրինյանին
Փաստաբան Բենիկ Գալստյանն ահազանգում է. «Մոտ 30 րոպե առաջ դիմակավորված անձանց կողմից իր տան բակից բերման է ենթարկվել Սայաթ Շիրինյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեսսին աղոթել է և Հռոմի պապի ստորագրությամբ շապիկ նվեր ստացել
«Վատիկանի առաջին պաշտոնական մարզաշապիկը այսօր ես Լիոնել Մեսսիին նվիրեցի։ Այն ստորագրել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մեսսին հավատացյալ մարդ է,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ավտոճանապարհները՝ ժամը 17։00-ի դրությամբ
Հունվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի (Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
17:21
Դեմիրթաշը հիմա էլ դատվում է Դավութօղլուին վիրավորելու համար
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուբեն Մելիքյան. Կարճ ասած, ՌԻՊ MIP կամ RIP ՄԻՊ
Այսպես ՄԻՊ չեն ընտրում։
Աղբյուր` Panorama.am
17:04
Ալեն Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցերին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Աժ-ում աշխատողն լրագրողները մասնավորապես հարցեր էին ուղղում...
Աղբյուր` Panorama.am
16:45
ՔՊ-ն իր համար ԻՊ ընտրեց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կրթությանը հասցված վնասի ծավալները «գրեթե անհաղթահարելի են». ՅՈՒՆԻՍԵՖ
Ավելի քան 635 միլիոն սովորող դեռևս տուժում է դպրոցների լրիվ կամ մասնակի փակ լինելու պատճառով: Կրթության միջազգային օրվան ընդառաջ և ՔՈՎԻԴ-19...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդում է՝ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Նա նշեց, որ Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արտակ Զաքարյան. ...Ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է
ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}