Քաղաքական 11:38 24/11/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. ԱՄՆ-ը ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրում է Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանին ու Թուրքիային

Սպիտակ տունը վերջերս հայտարարեց, որ ավելի քան 100 երկրների հրավիրել է մասնակցելու  դեկտեմբերի 9-10-ը կայանալիք առցանց «Ժողովրդավարության  գագաթնաժողովին»:
Գագաթնաժողովի հրավիրվածների թվում են Հայաստանն ու Վրաստանը, բայց ոչ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բռնապետական երկրներ են։ Հետաքրքիրն այն է, որ վերջին երկու երկրները չէին դժգոհել գագաթնաժողովում իրենց բացակայությունից, մինչև իմանալը, որ Հայաստանը հրավիրված է։

Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահ Ջո Բայդենն ասել է. «մեր ժամանակի մարտահրավերն է ցույց տալ, որ ժողովրդավարությունները կարող են գործել՝ «բարելավելով իրենց սեփական ժողովրդի կյանքը և լուծելով աշխարհի առջև ծառացած ամենամեծ  խնդիրները»: Նախագահը «վերականգնեց մեր դաշինքները մեր ժողովրդավար գործընկերների և դաշնակիցների հետ՝ համախմբելով աշխարհը՝ ոտքի կանգնելու մարդու իրավունքների խախտումների դեմ, լուծելու կլիմայական ճգնաժամը և պայքարելու համաշխարհային համավարակի դեմ, այդ թվում՝ պատվաստանյութերի հարյուրավոր միլիոն չափաբաժիններ նվիրաբերելով աշխարհի տարբեր երկրների»։

Սպիտակ տան հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս գագաթնաժողովին «մոտ մեկ տարի անց կհետևի երկրորդ, անձնական ներկայությանբ գագաթնաժողովը: Առցանց գագաթնաժողովը, որը տեղի կունենա [2021 թ․] դեկտեմբերի 9-10-ին,  կքաջալերի  հանձնառություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական թեմաներով՝ պաշտպանություն ընդդեմ բռնապետության, կոռուպցիայի դեմ պայքար և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանում: Մեկ տարվա խորհրդակցությունից, համակարգումից և գործողություններից հետո նախագահ Բայդենն այնուհետև կհրավիրի համաշխարհային ղեկավարներին հավաքվել ևս մեկ անգամ՝ ցուցադրելու իրենց հանձնառությունների ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:

Երկու գագաթնաժողովները համախմբելու են պետությունների, քաղաքացիական հասարակության, բարեգործության և մասնավոր հատվածի ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա համաշխարհային ղեկավարներին լսել միմյանց և իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը և անկեղծորեն խոսել ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերների մասին, որպեսզի միասին ամրապնդեն հիմքերը ժողովրդավարության նորացման համար»:

Սպիտակ տան այս հայտարարությունից հետո բուռն քննարկում ծավալվեց, թե ինչու որոշ երկրներ հրավիրված են գագաթնաժողովին, իսկ ուրիշները՝ ոչ: Ակնհայտ է, որ այս գագաթնաժողովի նպատակն է՝ զինակցություն ձևավորել ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ ընդդեմ իր մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի։ Արդյոք հրավիրված ղեկավարներից ոմանք ունե՞ն մտահոգություն, որ իրենց կդիտարկեն որպես «արևմտամետ» և «ընդդեմ Չինաստանի ու Ռուսաստանի»: Սա հատկապես զգայուն խնդիր է Հայաստանի համար, որն ամուր ռազմական և տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ և գտնվում է Չինաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու գործընթացում։

Ինչպե՞ս կվերաբերվեն Չինաստանն ու Ռուսաստանը Հայաստանի մասնակցությանը նման հակամարտական գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունել է ԱՄՆ-ի հրավերը, պետք է լրջորեն մտածի նման գագաթնաժողովին իր մասնակցության համար ռուսական բացասական արձագանքի մասին։ Սակայն մասնակցությունից հրաժարվելը ևս կարող է հետևանքներ առաջացնել Միացյալ Նահանգների հետ։

Մինչ Հայաստանը ողջունում է իր հրավերը ժողովրդավարության գագաթնաժողովին, Փաշինյանը, ցավոք, նահանջել է ի սկզբանե իր հռչակած ժողովրդավարական արժեքներից՝ հետապնդելով կամ բանտարկելով ցուցարարներին, լռեցնելով լրատվամիջոցներին և միակողմանի որոշումներ ընդունելով՝ առանց հասարակության կամ նույնիսկ իր իշխող շրջապատում գտնվողների կարծիքը հաշվի առնելու: Ինչ-որ մեկի համար, որն իշխանության եկավ ժողովրդավարական գաղափարներ պաշտպանելով, Փաշինյանը հունիսյան ընտրությունների ժամանակ տարօրինակ կերպով քարոզարշավ իրականացրեց՝ պահելով մուրճը ձեռքին և սպառնալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները։

Հայաստանին հրավիրելով գագաթնաժողովին` Միացյալ Նահանգները, հավանաբար, հրապուրում է Հայաստանի կառավարությանը մերձենալ Արևմուտքի հետ: «Գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում ներգրավված ամերիկացի պաշտոնյան «Ռոյթերս»-ին ասել է, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններից հրավերներ են ուղարկվել ժողովրդավարության տարբեր փորձ ունեցող երկրների: «Խոսքը չէր գնում հաստատելու, որ «Դուք ժողովրդավարական եք, դուք ժողովրդավարական չեք»: Դա այն գործընթացը չէ, որի միջով մենք անցել ենք»: Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ իրենք պետք է «ընտրություն կատարեին»՝ ապահովելու տարածաշրջանային բազմազանություն և լայն մասնակցություն», հաղորդում է «Ռոյթերսը»։

Բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիային այնքան էլ գոհ չէին, որ Հայաստանին հրավիրել են գագաթնաժողովին, մինչդեռ իրենց անտեսել էին։ «ԱզերՆյուս» թերթում հրապարակված՝ «Ժողովրդավարության գագաթնաժողովը կամ երկակի ստանդարտների վառ օրինակը» վերնագրով հոդվածում Այյա Լմահամադը մեջբերում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վուգար Իսկանդարովին, որը դժգոհել է. «Ծիծաղելի է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան և Հունգարիան, չեն հրավիրվել գագաթնաժողովին, որտեղ ժողովրդավարության մակարդակը շատ ավելի բարձր է, քան հրավիրված երկրների մեծ մասը»։ Իսկանդարովը պետք է լիովին կույր լինի՝ չտեսնելու մարդու իրավունքների կոպիտ խախտումները և ժողովրդավարության բացակայությունը Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետական վարչակարգերում։

Ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական կայքը էլ ավելի հեռուն գնաց՝ պնդելով, որ Հայաստանը հրավիրվել է շնորհիվ ԱՄՆ-ում ամերիկահայերի  ազդեցության. «Պետք չէ խորանալ նախորդ տարիների մեջ, բավական է տեսնել, թե ինչ է եղել և շարունակվում է տեղի ունենալ Վաշինգտոն-Հայկական սփյուռք հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում։ Ամերիկյան դիվանագիտության խոնարհումները Երևանի նկատմամբ,  հակաադրբեջանական անվերջ քննարկումներն ու հայկական լոբբիի պնդմամբ կայացված որոշումները ինքնին խոսուն են»։
Թեև ադրբեջանական այս կայքը լիովին ուռճացված գնահատական է տվել Վաշինգտոնում ամերիկահայերի հզորությանը, այնուամենայնիվ, դա ողջունելի հաճոյախոսություն է։ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են չվախենալ Հայաստանից, բայց թվում է, որ նրանք սարսափում են ԱՄՆ-ում հայկական լոբբիի քաղաքական ազդեցությունից...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}