Ջերմաստիճանի նվազում, ձյուն, մառախուղ Հայաստանում և Արցախում
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱՀ և ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«Արցախի հանրապետական նշանակության ճանապարհըները, ինչպես նաև Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհը բաց է:
«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հատվածում և Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» ճանապարհահատվածին առկա է մառախուղ։
Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանն այսօր Արցախում նվազել է 9-ից 11 նիշով: Ցածր ջերմային ռեժիմը կպահպանվի նաև վաղը: Իսկ նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասվում է հաղորդագրությունում :