Հասարակություն 10:50 25/11/2021 Հայաստան

Քարվաճառն ազատագրողը՝ Մոնթե Մելքոնյան

«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»: Հայաստանի Հանրապետության և Արցախ Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերն են, ում ղեկավարությամբ 1992 թ. ազատագրվել էր Քարվաճառը, Օմարի լեռնանցքը: 

Այսօր` նոյեմբերի 25-ին, լրանում է Մոնթե Մելքոնյանի՝ Ավո մարտական անվամբ,  ծննդյան 64-րդ տարելիցը: 

Նա ծնվել է 1957 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Դեռ փոքրուց իմացել է, որ հայ է։  Եղել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված է եղել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։

Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարել է՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանել է Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվել «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։



Մոնթե Հայաստան է եկել այն այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկել է Երևան, յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել  Արցախ:

Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:



Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր։  Նրա մարտական ընկերները պատմում են, որ նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։

«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- համոզված է եղել Մոնթեն ու մշտապես իր այս կոչով զգաստացրել է իր մարտիկներին: 

Իր վերջին մարտում նա խիզախորեն դիմավորել է հակառակորդի զրահաջոկատին, և միայն արկի բեկորը զրկել է նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Աղդամի և Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը՝ 1993 թ. հունիսի 12,  վերջինն է եղել Ավոյի համար: 

Հետմահու Մոնթեն արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Արցախում նրա անվամբ կան դպրոցներ։  Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ:

Ուղիղի մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին  Քարվաճառը հանձնվել է թշնամուն նոյեմբերի 9-ին ստորագրված հայատարարության համաձայն: 



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:20
Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակի պատճառով եղարկվել է ավելի քան 30 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Մոսկվայի քաղաքային լրատվական...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք...
Աղբյուր` Panorama.am
16:06
Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Պուտինը շնորհավորել է КВН-ի 60-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և Հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ КВН-ը դեռևս պահպանում է իր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Քո շքեղ առանձնատան մի սենյակ տուր, ապրեմ
Արցախցի Իզաուրա Բալասանյանը, որ պատերազմի հետևանքով կորցրել է տունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի»
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՔԿ. Հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:31
Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործարանում
ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սուրեն Պապիկյանի պահանջը
Նոյեմբերի 27-ին  ՊՆ վարչական համալիրում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը»
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ամսագրի շապիկից հայտնի աֆղանուհի Շարբաթ Գուլան ապաստան է ստացել Իտալիայում
Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհին հայտնի դարձավ 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղան աղջիկը» լուսանկարի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Անի Սամսոնյան. Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կործանեց Հանձնեց Տվեց Լքեց Թողեց Թալանեց Կերավ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
«Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Մեքսիկայում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Մեխիկոյում ուրբաթ օրը ավտոբուսի վթարի հետևանքով երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
13:15
Նաիրա Կարապետյան. Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը  գրում է. «Երբ հասարակությունը միայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում սնված...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում՝ փոխանցում է վրացակա...
Աղբյուր` Panorama.am
12:44
Որպես հայ ցավ եմ ապրում «Հայաստան» հիմնադրամի վերաբերյալ անվստահության խոսակցությունների համար. Արմեն Սարգսյան
«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ, որպես նվիրատու և հայ մարդ, ցավ եմ ապրում...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արմեն Գևորգյան. Հայաստանի նոր օրակարգը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրում է. «44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի կասկածով։ Այս մասին գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 5 անդամ բացակայում էին 30-րդ նիստից
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում սկսեց աշխատանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը: իստին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}