Քաղաքական 11:55 25/11/2021 Հայաստան

Սեյրան Օհանյան. Պետք է թույլ չտալ նոր իրողության պարտադրումը, որն անշրջելի կդարձնի կապիտուլյացիան

«Ահագնացող սպառնալիքները մեզ բոլրիս ստիպում են իրավիճակին համարժեք արձագանքել»,-սահմանգծման ու սահմանազատման հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումներին մասնակցում են քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, պատգամավորներ։

Նա նշեց, լսումների նպատակն է վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք կապված են առանց համապատասխան պայմանների, առանց  խաղաղության ու իրավապայմանագրային հենքի ՀՀ իշխանությունների կողմից ընթացակարգերի կոպիտ խախտմամբ, հապճեպ, թուրք-ադրբեջանական խաբկանքին համահունչ սահմաների ճշտման գործընթացի հետ։

Լսումները նպատակ ունեն նաև կանխարգելել ՀՀ իշխանությունների կողմից այս կորուստների ընթացքը։

«Ըստ դեմարկացիայի ու դելիմտացիայի միջազգային փորձի դրա լեգիտիմության կարևորագույն չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բոլոր սահմանների անխախտելիությունը, որը կարող է փոխվել խաղաղ ճանապարհով կողմերի համաձայնությամբ։ Անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն, այդ ողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը»,-իր խոսքում նշեց պաշտպանության նախկին նախարարը։

Նրա խոսքով, այդ հանձնաժողովը պետք է հիմք ընդունի սահմաննների վերաբերյալ օրենսդրությունը, միջազգային փորձը, պատմական ժառանգությունը, նոր սահմանի ազդեցությունը երկրների տնտեսության, ինժիներական ենթակառուցվածքների, սահմանամերձ բնակչության կենսունակության վրա։

«Մեզ համար նպատակային կիրառել ազգային ու միջազգային նորմերով ամրագրված տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից ու կարող են կարևոր լինել Հայաստանի ու Արցախի բնակչության խաղաղ, արժանապատիվ կեղությունն ապահովելու նպատակով։ Պետությունն ինքը պետք է իմանա, թե ինչ է ուզում, ի՞նչ նախադրյալներ կան, որո՞նք են առաջնահերթությունները, և դրա շրջանակում պահանջարկ ձևավորի, այդ թվում նաև ԱԺ-ում։ Իսկ ստեղծված իրավիճակում այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասաց Օհանյանը։

Նա հիշեցրեց «Հայաստան» դաշինքի կարգախոսը՝ «Ոչ Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», ասաց, որ ազգային դիմադրության շարժմանը նոր մարդիկ են միանում։

«Այս ամենի արդյունքում ժողովրդի հետ պետք է թույլ չտալ նոր իրողության պարտադրումը, որը անշրջելի կդարձնի կապիտուլյացիան»,-ասաց Օհանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:34
Մենուա Սողոմոնյան. Փաստաթղթի իրական բովանդակությունը գաղտնի է պահվում
«Յոթերորդ օրն է, մենք խոսում ենք սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի վտանգների մասին»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակի պատճառով եղարկվել է ավելի քան 30 չվերթ
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին, հայտնել է Մոսկվայի քաղաքային լրատվական...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հանձնված Քարվաճառի վերջին օրերն ու իշխանությունների անգործությունը
Նոյեմբերի 25-ը Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, սակայն այդ օրը մեկ տարի առաջ շատերի համար դարձավ հայրենազրկման, ունեզրկման, կորստի ու...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքը։ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՄԻԵԴ-ը բավարարել է նոյեմբերի 16-ին գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Նշված դիրքը նախկին Խորհրդային ներքին վարչական սահմանից 3,5 կմ խորքում է՝ մեր տարածքի մեջ»
Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  մի քանի լուսանկար է հրապարակել ու գրել. «Սա Սիսիանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Դավիթ Վանյան. Անկարող, քաղաքական իմպոտենտ վերնախավ, որ սեփական բարեկեցությունից այն կողմ ոչինչ չի տեսնում
Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը օդից չի հայտնվել։ Նա է ժամանակակից Հայաստանի իսկական ու արժանի առաջնորդը։ Նայեք...
Աղբյուր` Panorama.am
16:06
Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Քայ Քլոզեն զեկուցել է Գերմանիայում «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Պուտինը շնորհավորել է КВН-ի 60-ամյակի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և Հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ КВН-ը դեռևս պահպանում է իր...
Աղբյուր` Panorama.am
15:48
Արցախցին՝ Արայիկ Հարությունյանին. Քո շքեղ առանձնատան մի սենյակ տուր, ապրեմ
Արցախցի Իզաուրա Բալասանյանը, որ պատերազմի հետևանքով կորցրել է տունը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Քաղաքագետ. Ադրբեջանցի «ծռերը» կարծում են՝ մեծ եղբորը կարող են փոխարինել Իսրայելը, Բրիտանիան ու Պակիստանը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ադրբեջանի սոցկայքերում Թուրքիայի դեպքերի կապակցությամբ անհանգստություն կա: Մտահոգված են, որ եթե...
Աղբյուր` Panorama.am
15:26
Արմեն Աշոտյան. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Նիկոլը վկա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոչիում կայացած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի»
Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
14:57
ՔԿ. Հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը հայտնաբերվել է
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ԱՄՆ-ում 110 տարի առաջ վերցված գիրքը վերադարձրել են գրադարան
110 տարի առաջ  վերցված գիրքը վերադարձվել է Այդահո նահանգի Բոյս հանրային գրադարան (ԱՄՆ): Այս մասին գրում է «moya-planeta»-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:31
Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործարանում
ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սուրեն Պապիկյանի պահանջը
Նոյեմբերի 27-ին  ՊՆ վարչական համալիրում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը»
Օրեր առաջ Արայիկ Հարությունյանը Մաճկալաշենում նկարահանեց իր հերթական գովազդային հոլովակը։
Աղբյուր` Panorama.am
14:00
Ամսագրի շապիկից հայտնի աֆղանուհի Շարբաթ Գուլան ապաստան է ստացել Իտալիայում
Աֆղանուհի Շարբաթ Գուլան, ով աշխարհին հայտնի դարձավ 1984 թվականին ամերիկացի ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի «Աֆղան աղջիկը» լուսանկարի...
Աղբյուր` Panorama.am
13:47
Անի Սամսոնյան. Հետո հարցնում են` ինչու է այդ ժողովուրդն իրեն համարում ձախողակ, պարտվածի սինդրոմով
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կործանեց Հանձնեց Տվեց Լքեց Թողեց Թալանեց Կերավ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ըստ կարիքի պաշտոնական մեկնաբանություն կտանք. Արտակ Բեգլարյանը Սոչիի հանդիպման վերաբերյալ
«Չեմ մեկնաբանում, ի՞նչ մեկնաբանեմ, քաղաքական գործընթաց է: Ուղիղ ինձ չի վերաբերում, որ մեկնաբանեմ, ըստ կարիքի արդեն պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
13:27
Մեքսիկայում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Մեխիկոյում ուրբաթ օրը ավտոբուսի վթարի հետևանքով երկու վիրավորներ մահացել են հիվանդանոցում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
13:15
Նաիրա Կարապետյան. Տխուր է, որ մենք այդպես էլ չսովորեցինք չխաբվել և օրակարգ շեղող խայծ կուլ չտալ…
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը  գրում է. «Երբ հասարակությունը միայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
«Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հասարակական սննդի կազմակերպությունում սնված...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում՝ փոխանցում է վրացակա...
Աղբյուր` Panorama.am
12:44
Որպես հայ ցավ եմ ապրում «Հայաստան» հիմնադրամի վերաբերյալ անվստահության խոսակցությունների համար. Արմեն Սարգսյան
«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ, որպես նվիրատու և հայ մարդ, ցավ եմ ապրում...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արմեն Գևորգյան. Հայաստանի նոր օրակարգը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրում է. «44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի կասկածով։ Այս մասին գրում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան
12:55 16/11/2021

Մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}