Եռամսյա հավաքներին մասնակցելու համար մի շարք պահեստազորայիններ են պարգևատրվել
N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողություն,հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հրամկազմը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին առաջին եռամսյա հավաքներին մասնակցելու և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար:
Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են զինվորական կոչումներով և պատվոգրերով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում