Մայրաքաղաքում նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև
Մայրաքաղաքում նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ, նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանն կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով։