Իրավունք 19:17 25/11/2021 Հայաստան

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունն ավարտվեց

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր դիմել ՍԴ դիմելու և վարույթը կասեցնել։ Միջնորդության մեջ Բաղդասարյանը հղում էր արել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի դիմումի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման։ Դատախազի կարծիքով, այդ որոշումը կարող է նոր հիմնավորում լինել Վերաքննիչի կողմից ՍԴ դիմելու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այօրվա նիստին հայտարարեց, որ սույն դատավարության ընթացքում այդ փաստաթուղթը չունի որևէ իրավական նշանակություն։ Դրա մեջ չկա որևէ իրավական մեկնաբանություն, որը ՀՀ Դատական օրենսգրքի իմաստով պարտադիր է դարձնում այս դատարանի համար ՄԻԵԴ-ի մեկնաբանությունը։ Ըստ պաշտպանի՝ դատախազության ներկայացրած փաստաթուղթը չի կարող դիտվել որպես փաստական հանգամանք։

«Այս փաստաթուղթն ունի կարևոր նշանակություն, բայց ոչ սույն քրեական գործի քննության շրջանակներում։  ՄԻԵԴ որոշումը, որ կայացվել է որևէ անձի բողոքով, ում հնարավորություն չի տրվել հրատարակել իր թերթը, չի կարող էական նշանակություն ունենալ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի շարունակության վրա այն պայմաններում, երբ Քր․ Օր․-ի սահմանադրական կարգի տապալման հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական», - ընդգծեց Օրբելյանը։

Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն, քննարկելով Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը, չի ասել, որ այն համաչափ չէ կամ կա տեխնիկական որևէ խնդիր, այլ ՝ բարձրացրել է ամբողջ 300․1 հոդվածի որոշակիության խնդիրը։

Օրբելյանի կարծիքով՝ դատախազության միջնորդությունը պետք է թողնվի առանց քննության, եթե ոչ, ապա պետք է մերժվի, իսկ եթե չմերժվի, ապա լուծումը պետք է հետաձգվի։

Իր հերթին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատախազության միջնորդության բավարարումն անթույլատրելի է, որովհետև պարունակում է փաստական և իրավական բազմաթիվ սխալներ և թերացումներ․ դատախազության դիրքորոշումը ներկայացվում է իբրև ՄԻԵԴ-ի դիրքորոշում։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից և դատարանները ՍԴ դիմելու մեկ հնարավորություն ունեն․ դատախազությունը կարող է դիմել ՍԴ գործի նախաքննության փուլում։ Սակայն այդ ընթացքում դատախազությունը չէր տեսնում այդ հոդվածի որոշակիության խնդիրը, չնայած, որ դրա մասին բազմիցս և հրապարակավ խոսել են հենց պաշտպանները։

«Իսկ հիմա դատախազությունը դատարանի ձեռքով փորձում է իր իսկ ստեղծած պրոբլեմը լուծել։ Այդ փուլը դատախազները բաց են թողել սեփական անբարեխղճության պատճառով», - նշեց Ալումյանը։

Օրվա վերջում դատարանը հայտարարեց բողոքների քննության ավարտ և հեռացավ  խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 17։00-ին»,- նշվում է հաղորդագրությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:05
Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է՝ COVID-ի դեմ պատվաստումների բացակայության պատճառով
Իտալիայում շուրջ 2000 բժիշկ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ նրանք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Նոր նշանակում Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանը, ազատվելով Արագածոտնի թեմում ստանձնած...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին երգչուհին գրել է թվիթերի իր միկրոբլոգում։ «Կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նախարարությունն արձագանքում է Արփի Դավոյանի արարքին
Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նման...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իրանում բարեկարգվել է հայկական եկեղեցի, որը Բուշեհր քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է
Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը` փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ու ահաբեկչական գործողությունների փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արցախի բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մահացել է Արվիդ Ղուլյանը
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:39
Էլինար Վարդանյան. Ճիշտ գնահատել հնարավորությունները
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը գրում է. «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում  hունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:17
22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Աղբյուր` Panorama.am
15:06
Արփի Դավոյանը նպաստում է Կարմիր գրքում հայտնված բույսի ոչնչացմանը
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում 17 ժամ առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ ծաղկամանում «դեղին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար հիվանդ՝ 8,4 տոկոսով ավելի, քան նախորդ օրը (9136),...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին տեսաբացիկով դիմել է հայաստանյան հանդիսատեսին
Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:18
Գյումրու պոլիկլինիկայում գողացել են այցելուի հեռախոսը
Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am
13:39
Երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
13:22
Պրիյանկա Չոպրան և Նիկ Ջոնասը փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել
Հնդիկ դերասանուհի, մոդելավորող Պրիյանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիք Ջոնասն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին Չոպրան գրել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են
Կրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, Կրասնոդարից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կժամանի ոչ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում քոսով տառապող երեխաներ կան
Հայաստանում քոսի դեպքերն ավելացել են: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ  վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի հունվար-նոյեմբերին...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ավտովթար՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ
Ամերիկացի հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել, գրում է «Գազետա․ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Արման Թաթոյան. Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պարզել ենք, որ այնտեղ պահվել է 402 անձ։ Նրանցից միայն 8-ի նկատմամբ է կիրառված եղել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Իրանի «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք․ հիմնական ուղղություններից եղել է նաև Հայաստանը
Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ այս գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք, գրում  է ParsToday-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:10
Մեկուսացում, անփույթ վերաբերմունք, անուշադրություն. Ի՞նչ խնդիրների են բախվում հոգեկան խնդիր ունեցողները Հայաստանում
Հոգեբուժարաններում գտնվող մարդիկ, որոնք ստանում են երկրաժամկետ ստացիոնար բուժում, մեկուսանում են իրենց ընտանիքներից ու հասարակությունից։ Ընթացող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}