Samsung-ը լիովին հրաժարվել է իր հայտնի սմարթֆոնների շարքից
Samsung-ը դադարեցնում է իր Galaxy Note շարքի սմարթֆոնների արտադրությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական գործակալություններին։
Չնայած ընկերության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Samsung-ը չի ներառել Galaxy Note շարքը հաջորդ տարվա արտադրական ծրագրում: Վաճառքից հանվելու են նաև խանութներում առկա նմուշները, որոնք չեն հասցնի վաճառել:
Galaxy Note շարքի սմարթֆոնների առանձնահատկությունն ակտիվ ստիլուսն էր և դրա հետ կապված ծրագրային ապահովումը: Մոդելի կոնցեպտուալ հաջորդող տարբերակը կդառնա Galaxy S22 Ultra սմարթֆոնը, որը S-շարքի առավել թանկ մոդելն է:
Note շարքից հրաժարվելու պատճառ նշվում է Galaxy Z շարքի ճկվող սմարթֆոնների հետ ներքին մրցակցություն ստեղծելու ցանկության բացակայությունը:
Galaxy Note-ի վերջին սերունդը ներկայացվել է 2020 թվականի ամռանը: Այն մինչ օրս վատ չի վաճառվում ողջ աշխարհում: Ընկերությունն այս տարի ավելի քան 3 մլն Galaxy Note 20 է մատակարարել:
Հարակից հրապարակումներ`
- Apple-ը դադարեցնում է իր վաճառքը Թուրքիայում
- Apple ընկերությունը գործարկել է թերի iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր
- Հարավային Կորեայի առաջնորդին խնդրում են ներում շնորհել «Samsung»-ի փոխնախագահին
- Samsung-ի փոխնախագահը դատապարտվեց ազատազրկման՝ Հվ. Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն տրված կաշառքի գործով