Հարսի մի տեղով փեսային լավություն անելու գործընթաց է գնում բանակցություններում. Արագած Ախոյան
«Այդ պրոցեսը ժամանակավրեպ է և մեր այսօրվա իշխանության ոչ կոմպետենտ ներկայաացուցչի, Նիկոլի կողմից նման բարդ պրոցես իրականացնելն ուղղակի անհնարին է»,-ասուլիսում հայտնեց Աժ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ մեկնաբանելով այսօր Սոչիում սահմանազատման և սահմանագծման թեմայի քննարկման հեռանկարը և հավելեց. «Այն կարվի մեր պետության, ժողովրդի հերն անիծելու գնով»:
Բանախոսը նկատեց, որ այդ կարծիքին էին նախորդ օրը ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր փորձագետները և ոլորտից տեղյակ գործիչները:
«Ես հայտարարում եմ, որ դու չունես 600 հազարի տված մանդատը, ժողովրդի վստահութունը, բան է փոխվել, Նիկո՛լ»,-հայտարարեց Ախոյանը և շեշտեց, որ հունիսի 20-ին կեղծված ընտրություններ են եղել և ընտրողների 25 %-ով նման հարցերի շուրջ բանակցելու միրավունք չունիի:
Նախկին պատգամավորը նշեց, որ իշխանությունները ո՛չ կոմպետենտություն ունեն, ո՛չ էլ վստահություն՝ Հայաստանի համար նման կարևոր հարցերի քննարկման առումով:
Նա հայտնեց, որ չպետք է վստահել Նիկոլ Փաշինյանի ոչ մի բառի, քանի որ նա միշտ ստում է:
«Մենք ոչ մի լավ բան չենք սպասում, ոչ մի ակնկալիք չունենք, բացի գերտերությունների, շահագրգիտ պետությունների կողմից գոտկատեղից ներքև ևս մեկ հարված ստանալուց, որոնք պատրաստ են ամեն ինչի գնով տարածաշրջանում պահել իրենց կարգավիճակը»,-հայտնեց Ախոյանը և ընդհանրացրեց. «Հարսի մի տեղով փեսային լավություն անելու գործընթաց է գնում բանակցություններում»:
Անդրադառնալով նախորդ օրվա խորհրդարանական լսումներին՝ Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ հրավիրվածներից ոչ մեկը չէր ուզում իշխանական խմբակցության պատգամավորների աթոռներին նստել, որը լրացուցիչ ինդիկատորը է Փաշինյանի համար և այն լավ բնութագրում է իշխանությունների հեղինակությունը և կարգավիճակը:
Տեղեկացնելով , որ մեծ դժվարությամբ են մի քանի հրավիրյալ գնացել նստել իշխանական պատգամավորների աթոռներին՝ Արագած Ախոյանն ասաց. «Դրանից ինքնասիրություն ունեցող իշխանությունը պետք է գետինը մտներ»: