Կյանքից հեռացել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը և «Ժառանգություն» կուսակցությունը խորը վշտով տեղեկացնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, վախճանվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:
«Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, տեր ու տիկին Րաֆֆի և Արմենուհի Հովհաննիսյաններին, նրանց ընտանիքի անդամներին, Հովհաննիսյան զարմին և բոլոր մերձավորներին՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Սիրառատ, ազնիվ ու մարդամոտ Մեծ մայրիկի, առողջապահական ոլորտի անբասիր մասնագետի, հասարակական եւ ազգային նվիրյալ գործչի բարի անունն ու պայծառ հիշատակը ընդմիշտ կապրեն մեր սրտերում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում