Քաղաքական 16:41 29/11/2021 Հայաստան

Գերիների հերոսացումն ամենասարսափելի բանն էր, որ արեց Նիկոլ Փաշինյանը. Միհրդատ Մադաթյան

«Դարեր շարունակ  թուրքերը ցանկացել են մեզ ոչնչացնել և «Էրիվան»  ասելով, Սևանա լիճն ուզելով, պարզ է, որ միայն ցեղասպանության, հայի տեսակի վերացման արդյունքում կարող են դրան հասնել»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հարցին, թե արդյո՞ք հայ ժողովուրդն ուզում է ցեղասպանության ենթարկվել:

Հոգեբանը պնդեց, որ նման հարց բարձրացնողը հայ կոչվելու իրավունք չունի, որ այդ հարց չէր կարելի հնչեցնել, քանի որ, մեր պատմությունն իմանալով, վստահաբար կարելի էր ասել, որ թուրքերն այլ նպատակ երբևէ չեն էլ ունեցել:

Նրա խոսքով՝ այդ մասին է խոսում նաև այն միտումը, երբ որևէ զիջում ստանալուց հետո թուրքերը և ադրբեջանցիները նոր սպառնալիքներ են տեղում և նոր  պահանջներ ներկայացնում:

Միհրդատ Մադաթյանը շեշտեց, որ 2018 թվականից ի վեր Փաշինյանը նմանատիպ հայտարարություններ է անում, որոնց արդյունքում ունեցանք 44-օրյա ցեղասպանությունը և  կորուստները դեռ շարունակվում են:

«Ես կարծում եմ, որ Փաշինյանի նպատակը, Հայաստանի ադրբեջանականացումն է, որպեսզի ցեղասպանությունն ի վերջո տեղի ունենա»,-հայտնեց հոգեբանը և որպես ապացույց բերեց Սյունիքի ռազմական գործողությունները, որոնք, ըստ նրա, տեղի են ունեցել բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով:

Բանխոսը շեշտեց, որ Սյունիքում  5 դիրքի հանձնումը, զոհերը և վիրավորները ոչ մի կերպ հնարավոր չէ բարձել նախկինների վրա, քանի որ Փաշինյանն էր բացառապես տիրապետում իրավիճակին:

«Փաշինյանը մինչև վերջ խաղում է թուրք-ադրբեջանական խաղ, ուղղակի ի սկզբանե իր ավանտյուրայով մտնելով այս խաղի մեջ, լավ չպատկերացրեց, որ խաղացողներն այստեղ բավականին խելացի են և նրանք ավելացնելու են իրենց դիրքերը»,-ասաց Մադաթյանը և պարզաբանեց, որ այս պահին թուրքիան և Ադրբեջանը մաքսիմալ ավելացնում են իրենց դիրքերը, իսկ Հայաստանը զիջողի դիրքերում է:

«Գերիների հերոսացումն ամենասարսափելի բանն էր, որ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչի շնորհիվ մենք Սիսիանում տեսանք մասսայական գերի ընկնելու պրոցեսներ, երբ զենքը ձեռքին զինվորականը փոխանակ պաշտպաներ հայրենիքը, ավտոմատ սկսեց հանձնվել ադրբեջանցիներին»,-հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամը:

Ըստ Մադաթյանի՝ համատարած գերի ընկնելուն նպաստել է նաև պատերազմից հետո գերիների հետ հեռուստակապի շոու կազմակերպումը, երբ հայտարարում էին, որ գերիները Բաքվում ավելի լավ են պահվում, առողջ հետ են հետ դառնում, այն դեպքում, երբ հարց պետք է բարձրացվեր, թե ինչո՞ւ են գերի ընկել:

Հոգեբանի կարծիքով՝ այսօր էլ խոսել, թե բոլոր գերիները դավաճան են՝ հարցի մյուս ծայրահեղացումն է:

Մադաթյանը պատմեց, որ վերջին պատերազմի ժամանակ մի ոտքից հաշմանդամ փոխգնդապետ ընկերոջն Արցախից բերել են ինքն իրեն ծնոտի տակից գնդակահարված, որպեսզի գերի չընկնի:

«Եթե մենք ուզում ենք բանակի ոգին ոչնչացնել, ապա գերիներին սարքում ենք հերոսներ»,- հայտնեց բանախոսը և նկատեց, որ այսօր Մոնթեի, Աբաջյանի փոխարեն գերիների հերոսացման գործընթաց է իրականացվել:

Նա առաջարկեց նաև հասկանած վերջին գերեվարվածներին, քանի որ նրանք վստահ չեն եղել, որ մեջքին պետություն ունեն, որը պատրաստ է ամեն ձևով իրենց օժանդակել:

«Նրանք հասկացել են, որ Սյունքի միջադեպը ստեղծվել է հենց պետության ղեկավարի կողմից, որ այսօրվա դրությամբ հրահանգ կա չկրակելու և այլն և այս իրավիճակում  կարելի է հասկանալ, թե ինչու են մարդիկ գնացել հանձնվելու»,-շեշտեց  բանախոսը և հավելեց. «Այսօրվա գերի ընկնելու տրենդը թելադրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի և իշխանության կողմից և միակ ելքը նրանց օր առաջ հեռացնելն է»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}