Իրավունք 17:55 29/11/2021 Հայաստան

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ

Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնամածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։ Նման հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Մադու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող  քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։

Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։

Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։

Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերն մինչ այսօր անհայտ է։

Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։ Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է։

Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն առաջ տանելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում
Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, արջ և քարայծ։ Panorama.am-ը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Լատվիայի ՆԳՆ-ն ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրության ռեժիմը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը՝ համաձայն Լատվիայի ՆԳՆ-ի կողմից պատրաստված...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը
Լիտվայի Կաունաս քաղաքը 2022 թվականին պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ղազախստանում հունվարյան դեպքերից հետո տուժել է 351 շինություն
Ղազախստանի կառավարությունը հաշվել է հունվարյան անկարգությունների հետևանքով վնասները։ «Սպուտնիկ Ղազախստան»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայկական օճառների արտադրությունն աճել է
Հայաստանում օճառի և լվացող միջոցների արտադրությունն աճել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորտուղեկցորդուհին պատմել է թռիչքների ընթացքում իրեն հանդիպած ամենաանքաղաքավարի ուղևորի մասին
Բորտուղեկցորդուհիները պաբերաբար կիսվում են թռիչքների ժամանակ տեղի ունեցող միջադեպերի, ուղևորների տարօրինակ խնդրանքների մասին պատմություններով։...
Աղբյուր` Panorama.am
18:30
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է, որ «իրանցի մասնագետների և պաշտպանական արդյունաբերության անձնակազմի օգնությամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Բիթքոինի փոխարժեքը 2021 թ-ի հուլիսից ի վեր առաջին անգամ նվազել է 35 հազար դոլարից
Այսօր բիթքոինի գինը նվազել է ավելի քան 9%-ով։ Ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ին, սակարկությունների ընթացքում 2021 թվականի հուլիսից ի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Իտալիայում մոտ 2000 բժիշկ աշխատանքից հեռացվել է՝ COVID-ի դեմ պատվաստումների բացակայության պատճառով
Իտալիայում շուրջ 2000 բժիշկ ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից, քանի որ նրանք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:55
Նոր նշանակում Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանը, ազատվելով Արագածոտնի թեմում ստանձնած...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին երգչուհին գրել է թվիթերի իր միկրոբլոգում։ «Կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նախարարությունն արձագանքում է Արփի Դավոյանի արարքին
Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նման...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իրանում բարեկարգվել է հայկական եկեղեցի, որը Բուշեհր քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է
Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը` փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ու ահաբեկչական գործողությունների փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արցախի բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մահացել է Արվիդ Ղուլյանը
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:39
Էլինար Վարդանյան. Ճիշտ գնահատել հնարավորությունները
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը գրում է. «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում  hունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:17
22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Աղբյուր` Panorama.am
15:06
Արփի Դավոյանը նպաստում է Կարմիր գրքում հայտնված բույսի ոչնչացմանը
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում 17 ժամ առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ ծաղկամանում «դեղին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար հիվանդ՝ 8,4 տոկոսով ավելի, քան նախորդ օրը (9136),...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին տեսաբացիկով դիմել է հայաստանյան հանդիսատեսին
Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:18
Գյումրու պոլիկլինիկայում գողացել են այցելուի հեռախոսը
Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}