Առողջություն 11:15 29/11/2021 Հայաստան

Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանի վերաբերյալ ՀՎԿԱԿ հրապարակած արդյունքներն արժանահավատ են ու անհերքելի փաստ

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը պատկանող «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում սնված քաղաքացիների շրջանում թունավորումների պատճառների, ընկերության կողմից տարածած հայտարարության մեջ հայտնած կասկածների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանի հետ։

Հարցազրույցի առաջին մասը՝ այստեղ։

Panorama.am- Տիկին Աբովյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում դիտարկումների արդյունքում աշխատակիցների մոտ հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։ Ինչի՞ մասին է դա վկայում։

Ռոմելա Աբովյան- Կառավարության 347Ն որոշումը հստակ պահանջ է սահմանում հանրային սննդի կազմակերպությունների աշխատակիցների նախնական, պարբերական բուժզննումների անցկացման վերաբերյալ։ Նրանք տարեկան երկու անգամ պետք է անցնեն մանրէակրության վերաբերյալ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն մանրէակիր աշխատակիցները։ Մարդը կարող է լինել մանրէակիր, չունենալ որևէ ախտանշան, բայց իր միջավայրում ձեռքերի միջոցով կարող է տարածել այդ մանրէները։ 

«Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում թեև աշխատակիցներն ասացին, որ անցել են բուժզննում, սակայն սանգրքույկ ասվածը ցույց չտվեցին։ Այդ կազմակերպությունում ունենք երեք աշխատակից, որոնցից անջատվել է նույն սալմոնելան, որն անաջատվել է ինչպես պացիենտների կենսանմուշում, այնպես էլ սննդամթերքում՝ տավարի մսի խճողակում։  Ընդ որում պետք է նշեմ, որ պացիենտների կենսանմուշների հետազոտությունն իրականացվել է Ինֆեկցիոն ազգային կենտրոնի կողմից, նույնականացվել է «Ռեֆերենս» լաբորատորիայի կողմից։ Արդյունքում մենք ունենք երեք աշխատակից, որոնք եղել են սալմոնելայակիր, ունենք սննդամթերք, որում եղել է սալմոնելա, ունենք պացիենտների կենսանմուշներում սալմոլենա, և ունենք սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններ։ Այդ կազմակերպությունում չեն իրականացվել այն բոլոր պահանջները, որոնք սահմանված են նման կազմակերպությունների համար։

Panorama.am- «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, նմուշառում կատարվել է մի շարք մթերքներից, սակայն հայտարարություն է տարածվել միայն ջրի, մակերեսների, լվացուկների ու տավարի հում մսի մասով։ Ինչո՞ւ է ՀՎԿԱԿ-ի հայտարարության մեջ նշվում միայն դրանց մասին։

Ռոմելա Աբովյան-Կենտրոնի հաղորդագրությունների մեջ մենք նշում են անջատված հարուցիչների մասին։ Խմելու ջրի մեջ եթե որևէ բան չի էլ հայտնաբերվում, գրում ենք, որպեսզի հստակ լինի, որ այն ջրային բռնկում չէ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, մենք կատարում ենք մի քանի տասնյակ նմուշառում, հերթով գրենք, որ դրանցում խնդիր չի եղել։ Անիմաստ է։ Նշվում է միայն լաբորատոր հետազոտության այն արդյունքները, որոնք խնդրահարույց են ու կարող են կապ ունենալ տվյալ բռնկման հետ։

Panorama.am- Հաջորդ հարցը, որը բարձրաձայնել էր հայտարարության մեջ այդ ընկերությունը, վերաբերում է փորձաքննության ժամկետներին։

Ռոմելա Աբովյան- Կրկնում եմ, մենք առաջանորդվել ենք պարզ ու հստակ մեթոդաբանությամբ, փորձաքննությունները կատարվել են սահմանված ժամկետներում։

Panorama.am-«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայտարարում է, որ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը փորձաքննությունը պատվիրել է իր կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղի» փորձարկման լաբորատորիային, որի հավատարմագրման վկայականը դադարեցված է։

Ռոմելա Աբովյան- Նախ ասեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ողջ ծանրաբեռնվածությունը պետպատվերի շրջանակում եղել է «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն»-ի վրա։ Դրա պատճառով հավատարմագրումը ժամակաավորապես դադարեցվել է, բայց դա բացարձակ որևէ նշանակություն չունի։ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որ վկայակոչում է ընկերությունը, վերաբերում են մաքսային ու ազգային տարածքներում ապրաքաշրջանառվող արտադրատեսակներին։

Այս պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե արտադրատեսակի շուկայահանմանը, այլ արդեն իսկ արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակին բնորոշ դեպքերի արձագանքմանը։ Տեխնիկական կանոնակարգերը սահմանում են, որ ապրանքը պետք է հետազոտվի, հետո շուկա մտնի, իսկ մենք այս պահին ունենք սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, և մեր կանոնադրությամբ  պարտավոր ենք իրականացնելու համաճարակաբանական դիտարկում՝ զուգորդելով այն լաբորատոր հետազոտություններով։

Ես, որպես մասնագետ, ասեմ, որ նույն սննդի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները կարող են լինել տարբեր, դա պայմանավորված է բաղարկման աստիճանից։ ՀՎԿԱԿ-ի հրապարակած արդյունքներն արժանահավատ են, անհերքելի փաստ։

Ընդգծեմ, սալմոնելա հարուցիչը անջատվել է, ինչպես պացիենտների կենսանմուշներից, այնպես էլ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կազմակերպության աշխատակիցներից և տավարի մսի հում խճողակից, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության հավանական աղբյուրը երկրորդային աղտոտումն է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:04
Կփակվի Դ․Անհաղթից դեպի նախկին Ռայկոմի ուղղությունը
Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:32
ՊԵԿ. Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում հայտնաբերվել է 1097 տուփ իրանական ծխախոտ
Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգի
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հայտարարել է, որ ժամանակն է՝  Ռուսաստանը հրաժարվի եվրոպական Բոլոնիայի կրթական...
Աղբյուր` Panorama.am
15:02
Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
Նիստին ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների և դատական կարգադրիչների միջև քաշքշոց տեղի ունեցավ։
Աղբյուր` Panorama.am
14:48
Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկելու համար մի քանի շաբաթ դեռ պետք է սպասել
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը խաթարել է մայրաքաղաքի այդ հատվածի ու հարակից փողոցների երթևեկությունը։ Խցանումներն ավելի խիտ, հաճախակի ու...
Աղբյուր` Panorama.am
14:28
Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, ուղղակի սրա շուրջ է պետք համախմբվել. Լևոն Քոչարյան
«Չեմ կարծում՝ հանրապետության այս նախագահից ինչ-որ ակնկալիք պետք է ունենալ: Նախագահական նստավայրը շրջափակելու խորհուրդն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:23
Սպառողական գները հունվար-ապրիլին աճել են 7.4%-ով
2022 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9․4%։ ՀՀ վիճակագրական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Աջափնյակում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
13:44
Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք, ընդդիմադիր բոլոր պատգամավորներն այստեղ կլինեն. Սաղաթելյան
Այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում են լինելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ողջ...
Աղբյուր` Panorama.am
13:40
«Կլեոպատրա» ապրանքանիշն ունի իր ուրույն տեղը հայկական շուկայում
Օրեր առաջ Երևանում կազմակերպվել էր «Gurman day» միջոցառումը, որտեղ ներկայացված էր հայկական տարբեր ընկերությունների արտադրանքը։...
Աղբյուր` Panorama.am
13:32
Երևանում հերթական փլուզումն է գրանցվել
Այսօր վաղ առավոտյան Երևանում հերթական փլուզումն է տեղի ունեցել։ ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ մայիսի 25-ին, ժամը 08։55-ին...
Աղբյուր` Panorama.am
13:18
Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք ԱԺ արտահերթ նիստ. Իշխան Սաղաթելյան
«Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով։ Դե տղա են, թող գան»։
Աղբյուր` Panorama.am
13:14
Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով
Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ- Երևան- Վոլգոգրադ երթուղով չվերթերը: «Արմենիա»...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ռուդենկո. Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների  երկրորդ համատեղ նիստը տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ջրվեժում հայտնաբերվել է ականանետի ական
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր ժամը 10։29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում...
Աղբյուր` Panorama.am
12:45
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան բանակցություններ են վարում Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երիկամի 200-րդ փոխպատվաստումը Արաբկիր ԲՀ-ում
«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը։ Այս մասին հայտնում են համալիրից ու մանրամասնում, որ երիկամի...
Աղբյուր` Panorama.am
12:30
«Չքվել են իրենց տեղերից», «Փողոցում մանր խուլիգանությամբ են զբաղվում». ՔՊ-ական պատգամավորները՝ ընդդիմադիր գործընկերների մասին
ԱԺ-ն մայիսի 25-ին գերարագ կերպով սպառեց օրակարգի բոլոր հարցերը և ՔՊ խմբակցության բոլոր՝ ներառյալ գործուղման մեջ գտնվող 4 պատգամավորի ձայներով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մնացել են Ոստիկանությունն ու ոստիկանական պատնեշների ետևում գաղտագողի տեղաշարժվող կապիտուլյանտը
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Ճի՞շտ եմ հասկանում, որ երկու օր է...
Աղբյուր` Panorama.am
12:01
«Ամոթ, ամոթ»՝ վանկարկումներ՝ ԵՄ դեսպանատան դիմաց
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ  մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
11:45
«ԱԱԾ ՊՊԾ պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հրապարակել է ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի լուսանկարն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
11:37
Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
«Այս իշխանությունները տագնապած են, խուճապի մեջ են»,-Բաղրամյան պողոտայում նախագահական նստավայրի շենքի շրջափակման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Քաղաքացիները բացել են նախագահական նստավայրի մուտքերը
Երկու ժամից ավելի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ  մտահոգ քաղաքացիները շրջափակած են պահել...
Աղբյուր` Panorama.am
11:31
Թուրքական բանակը Սիրիայում նոր ռազմական գործողություն կիրականացնի
Թուրքիայի զինված ուժերն ավարտել են 2016 թվականից ի վեր Սիրիայի հյուսիսում նոր՝ հինգերորդ ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները,...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Փոսաշատ դրախտ» իշխանության ասֆալտած ճանապարհներին
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, որ գործի բերումով հաճախ է մարզերում, գյուղերում լինում, ահազանգում է Երևանից դուրս փոսերով լի ճանապարհների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Նիկոլը պարզապես ժամանակ է խնդրել Ալիևից և իր մյուս գործընկերներից. Սաղաթելյան
«Ոստիկանական և անվտանգության ուժերի թիկունքում երկար թաքնված չեն կարող մնալ։ Այդ ոստիկանությունը շատ երկար չի կարող ապահովել իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:02
Արաբկիրում մեկ օր ջուր չի լինի
Մայիսի 26-27-ը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}