Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ է ընտրվել Զավեն քահանա Պչաքճյանը
Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը։
Կրոնական ժողովի նիստը, որի ընթացքում կատարվել է ընտրությունը, կայացել է սույն թվականի նոյեմբերի 29-ին։
«Պատկ. Կրօնական Ժողովոյ Ատենապետ՝ Հոգելոյս Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանի յետ երկարատեւ հիւանդութեան վախճանմամբ թափուր մնացած աթոռին հրաւիրուեցաւ Պատրիարքական Ընտրութեան առթիւ կազմուած Ազգային Պատգամաւորական Ժողովէն Կրօնական Ժողովի պահեստի անդամ ընտրուած Արժ. Տ. Շահէն Քհնյ. Օհանեան։
Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր նախագահութեամբ գումարուած Պատկ. Կրօնական Ժողովի 29 Նոյեմբեր 2021, Երկուշաբթի օրուան նիստին, նախ հանգստեան աղօթքով յիշատակուեցաւ՝ Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեան։ Յաջորդաբար տեղի ունեցաւ ընտրութիւն, որով ժողովական հայրերէն Արժ. Տ. Զաւէն Քհնյ. Պչաքճեան ընտրուեցաւ Ատենապետութեան պաշտօնին։ Պատկ. Կրօնական Ժողովի դիւանի անդամները կը շարունակեն իրենց պաշտօնները. Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատեան՝ Բ. Ատենապետ, Արժ. Տ. Կորիւն Աւ. Քհնյ. Ֆէնէրճեան՝ Ատենադպիր եւ Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեան՝ Բ. Ատենադպիր»,- նշված է հաղորդագրությունում։