Իրավունք 19:55 30/11/2021 Հայաստան

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, գրում է Tert.am-ը։

Հայցվորները դպրոցում ծեծի հետևանքով մահացած Դենեիկ Գ.-ի պապն ու մայրն են: 10-ամյա տղան մահացել է պետական դպրոցում երկու համադասարանցու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Դա տեղի է ունեցել ուսուցչուհու՝ դասասենյակից բացակայելու ժամանակ:

Միջադեպի օրը բուժանձնակազմից որևէ մեկը ներկա չի եղել դպրոցում: Հայցվորների պնդմամբ՝  Դերենիկ Գ.-ն մահացել է դպրոցի ղեկավարության կողմից իրենց հսկողության տակ գտնվելու ընթացքում տղայի կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը չկատարելու հետևանքով։ Բացի այդ, նրանք բողոքել են, որ տեղի իշխանությունները չեն կարողացել իրականացնել նրա մահվան արդյունավետ հետաքննություն:

Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը եղել է սուր շնչառական անբավարարության զարգացումը և սրտի ֆունկցիայի խանգարումը, որը պայմանավորված է էպիլեպսիայի նոպայով, որը, հավանաբար, իր հերթին, կապված է ծեծի և նրա հոգեբանական ու հուզական վիճակի հետ:

Չի վիճարկվել, որ դպրոցի իշխանությունները տեղյակ չեն եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջական խնդիրների, այն է՝ սինկոպի (ուշագնացության) հետ։ Այնուամենայնիվ, ախտորոշված չէր, որ տղան տառապում էր էպիլեպտիկ նոպաներից, և ակս առնչությամբ որևէ կոնկրետ խորհրդատվություն չէր տրվել: Այս հանգամանքներում դպրոցի ղեկավարությանը չի պահանջվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել Դերենիկ Գ.-ին:

Թեև սկզբունքորեն ուսումնական հաստատությունը պարտավոր էր իր խնամքի տակ անցկացրած ժամանակահատվածում վերահսկել աշակերտներին, ուսուցչական կազմի անդամներից չէր կարելի ակնկալել, որ ապահովեն յուրաքանչյուր աշակերտի մշտական հսկողությունը՝ ցանկացած անկանխատեսելի վարքագծին ակնթարթորեն արձագանքելու համար: Դատարանը լիովին գիտակցում է այն ռիսկերի շրջանակը, որոնց կարող են ենթարկվել երեխաները, և դպրոցի ղեկավարության գերագույն պարտականությունը՝ վերահսկիչ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու աշակերտների անվտանգությունը և պաշտպանելու նրանց բռնության բոլոր ձևերից, որոնց նրանք կարող են ենթարկվել իրենց վերահսկողության տակ գտնվելու ընթացքում:

Այնուամենայնիվ, չէր կարելի ենթադրել, որ դեպքի օրը եղել է որևէ գործոն, որը պահանջել է հատուկ ուշադրություն կամ միջոցներ ձեռնարկել ուսուցչի կողմից, քանի որ նա տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջության հետ, բացի այդ, աշակերտների միջև բռնության որևէ դեպք նախկինում տեղի չէր ունեցել նրա դասարանում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դժվար է պնդել, որ, դասասենյակը լքելով, ուսուցիչը վտանգի է ենթարկել Դերենիկ Գ.-ի անվտանգությունը:

Հետևաբար, բավարար ապացույցներ չկան՝ եզրակացնելու, որ դպրոցի ղեկավարությունը չի կատարել 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը:

Ինչ վերաբերում է տղայի մահվան գործով հետաքննությանը, ապա ՄԻԵԴ-ի վճռում նշվում է, որ միջադեպի հանգամանքների հետաքննության ընթացքում լուրջ թերացումներ և ձգձգումներ են եղել։ Վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումը, քրեական գործի հարուցումը ժամանակին չի կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը։

Արձանագրվել է նաև մանրակրկիտության պակաս: Մասնավորապես, քրեական դատավարությունը սահմանափակվել է բացառապես ծեծի հանգամանքով՝ անխուսափելիորեն հետաքննության շրջանակը նեղացնելով միայն այս հարցի շուրջ: Հետաքննությունը չի կարողացել պատշաճ կերպով ուսումնասիրել իրադարձությունների ամբողջ շղթան, որը հանգեցրել է Դերենիկ Գ.-ի մահվան, այդ թվում՝ միջադեպի համար դպրոցի ղեկավարության պատասխանատվության ավելի լայն հարցը։

Արդյունքում դատարանը վճռել է, որ  հայցվորներին պետք է 24 000 եվրո տրամադրվի՝ որպես ոչ նյութան վնասի փոխհատուցում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:38
Արձանագրենք՝ վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր. Մկրտչյան
Աննա Մկրտչյանը դիմել էր Փաշինյանին՝ հնչեցնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր պնդումները
Աղբյուր` Panorama.am
20:26
Եվ այս ամենը հանուն փողի, հայրենիքի հաշվին․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ ««Ես եմ արգելել Վահան Քերոբյանին հրաժարական տալ», լսում ես այս խոսքերն ու մտածում,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի,...
Աղբյուր` Panorama.am
20:12
Առաջին հանդիպումը դրական էր այնքանով, որքանով կարող էր առաջին հանդիպումը դրական լինել․ Միրզոյան
ՀՀ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անվտանգության հարցը։ Այս մասին ԱԺ-ում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա...
Աղբյուր` Panorama.am
20:03
Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:52
ՌԴ-ի համար Ուկրաինայի հետ իրավիճակը կարգավորելու երկու ճանապարհ կա․ Էնթոնի Բլինքեն
Ուկրաինայում «Ամերիկայի Ձայն»-ի հետ  հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի հետ իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյուքում սանիտարահիգիենիկ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայաստանում է Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:23
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՔՏՀԱՏՄ տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալն ու մասնագետը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան
«Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը ո՞վ է կայացրել  և ինչի՞ հիման վրա»,-կառավարության հետ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Արդյո՞ք այդ առաջարկների մեջ ներառված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը․ Աննա Գրիգորյան
«ԱԺ ամբիոնից հնչեց միտք, թե արդյո՞ք լավ է, որ օգտագործվել են ՀԱՊԿ մեխանիզմները։ Լավ է, շատ լավ է։ Արդյո՞ք լավ է, որ այն աշխատեցվել է ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
18:42
Շվեյցարիայում «Սպանեք Էրդողանին» պաստառը բռնողների դեմ դատ է սկսվել
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյանը
«Գազի սակագինն աննախադեպ բարձրանում է սոցիալապես անապահով սպառողների համար, հայտով նախատեսված է այն 100 դրամից 33 %-ով բարձրացնել, որը...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին
Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուին այսօր՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Փաշինյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Այսօրվա պրոցեսի մասին եմ բարձրաձայնում, ոչ թե կա ապագա՝ լուսավոր.Արթուր Խաչատրյան
«Ազոտական պարարտանյութը 6500 դրամից հասել է համարյա 20000 դրամ, թանկացել են գարու, ցորենի, կարտոֆիլի սերմացուի, դիզելային վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Էրդողանը խոսել է Միջերկրածովի գազը Իսրայելի հետ Թուրքիայով Եվրոպա հասցնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպմաը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի քանի ճանապարհներին բուք է
Հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում և Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար
«Առայժմ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պատերազմի հետևանքով անհետ կորած է 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ
Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։
Աղբյուր` Panorama.am
17:38
Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնեց երկու...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նաիրա Զոհրաբյան. Շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում Հայաստանից
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով այսօր ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ անցկացրած բողոքի ակցիային, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:27
Լողալն ավելի օգտակար է ուղեղի համար, քան վազքը կամ հեծանվավազքը. նեյրոկենսաբանության դոցենտ
Մշտապես լողով զբաղվելը կարող է օգտակար լինել ուղեղի համար. լողալը, պարզվում է, նպաստում է գլխուղեղի կոգնիտիվ գործառույթի բարելավմանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Գրանդ Քենդի» ընկերությունից 13 միլիոն դրամ հափշտակած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են
2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած...
Աղբյուր` Panorama.am
17:19
Australian Open․ Խաչանովը դուրս եկավ հաջորդ փուլ
Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլ։ Ռուսաստանը ներկայացնող թենիսիստը հաղթել է ֆրանսիացի Բենջամին Բոնզիին։...
Աղբյուր` Panorama.am
17:17
Չեն կարող լինել իշխանության սրտի համար հաճելի և տհաճ ընդդիմադիրներ. Արթուր Ղազինյան
«Հարցին փորձենք հումորով վերաբերվել, լուրջ վերաբերվելը շատ դժվար է, քանի որ և իրավական և քաղաքական և ժողովրդավարական ոչ մի կանոնակարգման...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ինչպես Մոսկվան կարող է գազի միջոցով ճնշում գործադրել Եվրոպայի վրա
Եվրոպան այսօր բախվում է գազի դեֆիցիտի հետ՝ կապված նաև Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալի նվազեցման հետ: Դրա արդյունքում արձանագրվում է գների աճ:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արցախի ՄԻՊ. Չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}