Պատկերը բավականին տխուր է. տնտեսագետը բյուջեի մասին
«Շատ բան չկա ասելու, ուղղակի այն բյուջեն, որը քննարկման ընթացքում է, պարզապես արտացոլումն է բոլոր զարգացումների, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին տնտեսության մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ըստ տնտեսագետի՝ պատկերը բավականին տխուր է և այն, որ հաջորդ տարվա բյուջեն սոցիալական է լինելու, հեքիաթ է:
«Տնտեսական աճի ֆոնին առաջին անգամ ծրագրավորվում է եկամուտների անկում: Այն, որ բանկային համակարգը կաղում է, ևս ակնհայտ է: Առկա է բանկային ակտիվների նվազում, շահութաբերության անկում: Հայաստանում, իհարկե, փող կա, սակայն ներդրումային այլընտրանքային միջոցների պարագայում այն չի շրջանառվում»,-նկատեց Ասատրյանը:
Ինչ վերաբերում է գալիք տարվա բյուջեով նախատեսվող ծախսերի՝ 5.8 տոկոս ավելացմանը՝ նա նշեց, որ էներգետիկ ոլորտի՝ մոտ տասն անգամ ավելի հատկացումները, ենթադրաբար, ուղղվելու են բյուջետային միջոցների հաշվին հոսանքի թանկացած սակագնի փոխհատուցմանը:
Տնտեսագետն անդրադառնալով ԵԱՏՄ-ին, ասաց. «Այն առավելապես քաղաքական կառույց է և Հայաստանի նման փոքր երկրի համար ապագա չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում