Լրահոս
ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները մտադիր են պահանջելՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից ներողություն խնդրել՝ իրենց երկրում հնդկացի երեխաների համար այսպես կոչված ռեզիդենտ դպրոցներ ստեղծելու համար, որոնցում նրանցից շատերը մահացել են հիվանդության և վատ վերաբերմունքի պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտնել է կանադական CBC հեռուստաալիքը։
Աղբյուր՝ tass.ru
Շուրջ 40 մարդ, որոնցից շատերը բանակի քաղաքացիական կամավորներ էին, սպանվել է Բուրկինա Ֆասոյում ջիհադիստների ենթադրյալ հարձակումների հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել են տեղական աղբյուրները և անվտանգության աշխատակիցները: Սահելի հյուսիսային շրջանում շաբաթ օրը երկու հարձակման հետևանքով սպանվել է շուրջ 25 մարդ։ Նույն օրը Կոմպիենգում մոտ 15 խաղաղ բնակիչ է սպանվել, երբ նրանց ավտոշարասյան վրա հարձակում է եղել։
Աղբյուր՝ france24.com
Երկուշաբթի երեկոյան Բարսելոնայի մոտ երկու գնացքների վթարի հետևանքով մահացել է մարդատար գնացքի վարորդը, տասնյակ մարդիկ թեթև վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել են Կատալոնիայի տարածաշրջանային իշխանությունները: Տարածաշրջանային շտապօգնության ծառայության տվյալներով՝ տուժել է մոտ 85 մարդ, որոնցից 77-ին օգնություն են ցույց տվել տեղում, իսկ ութը տեղափոխվել են հիվանդանոց: Բախումը տեղի է ունեցել, երբ բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել և մխրճվել մարդատար գնացքի մեջ։
Աղբյուր՝ reuters.com
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Էլիզաբեթ Բորնը, ով մինչ այժմ ղեկավարում էր Աշխատանքի նախարարությունը, դարձել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
Աղբյուր՝ tass.ru
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս եկավ ֆրանսիական Լիոնում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջան, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 530 հազար եվրոն: Հինգերորդ համարի տակ գտնվող Խաչանովն առաջին տուրում 6:1, 6:4 հաշվով հաղթեց որակավորման փուլ անցած 37-ամյա ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 32 րոպեից մի փոքր ավելին: 25-ամյա Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանը:
Աղբյուր՝ ria.ru
Բալթյան երկրներում այս պահին տեղի է ունենում պատմության մեջ ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժություններից մեկը։ «Hedgehog» կոչվող զորավարժություններին մասնակցում են 10 երկրներ, այդ թվում՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք, ակնկալվում է, որ մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կդիմեն դաշինքին միանալու համար: Էստոնիայում զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հունիսի 3-ը, կազմակերպվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:
Աղբյուր՝ bbc.com
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գործնական համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։ ՀԱՊԿ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և արտաքին այլ սահմաններում տիրող մտահոգիչ իրավիճակի ֆոնին:
Աղբյուր՝ tass.ru
Մայիսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 125-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 3 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 167 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Պուշկինո քաղաքի շրջանային հիվանդանոցի բժիշկները հեռացրել են 16 միլիմետր տրամագծով, 1,5 մետրանոց երկաթե ձողը, որը խրված է եղել տեղի 20-ամյա բնակչի պարանոցում։ Երիտասարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է շինհրապարակում, որտեղ բախվել է ամրանին։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոցի միջանցիկ վերք, ձախ ուսի պատռվածք և աջ ձեռքի մակերեսային վերքեր։ Այդուհանդերձ, կենսական օրգանները չեն վնասվել։
Աղբյուր՝ vesti.ru
Ինդոնեզիայում՝ Ճավա կղզում, 15 զբոսաշրջիկ է զոհվել, ևս 16 ուղևոր վիրավորում և վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց ավտոբուսը բախվել է գովազդային վահանակին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ենթադրվում է, որ վարորդը, տեղի հանգստացողներին տեղափոխելիս(31 զբոսաշրջիկներին և զբոսավարին), լուսադեմին քնել է ղեկին։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Սակայն ծանր վնասվածքներ ստացած վարորդը դեռ չի հարցաքննվել։
Աղբյուր՝ ria.ru
Անգլիացի դերասան Դեն Սթիվենսը պատրաստվում է նկարահանվել «Գոդզիլան ընդդեմ Կոնգի» սիքվելում: Այս մասին հաղորդել է Deadline-ը։ Սյուժեի մանրամասները դեռ բացահայտվել։ Հայտնի է, որ օրիգինալ ֆիլմը նկարահանած Ադամ Վինգարդը կվերադառնա ռեժիսորի պաշտոնին։
Աղբյուր՝ ria.ru
Երևանի տարածքով ժամանակին անցնում էր 4 ջրանցք՝ Դալմայի, Ումեշինի, Աբուհայաթի, Մամրի։ Վերջին երկուսը քաղաքի կառուցապատման ընթացքում մեծամասամբ ավերվել են և չեն գործում: Մամրի ջրանցքի մի փոքր հատվածը դեռ հնարավոր է փրկել՝ ազատելով շինաղբից:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
«Ակվամեն»-ի աստղը Instagram-ում ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելու համար՝ հրապարակելով մարզումների քրտնած, առանց վերնաշապիկի տեսանյութ: 42-ամյա Մոմոան այժմ գտնվում է Հռոմում՝ «Ֆորսաժ» սագայի 10-րդ մասի նկարահանումներին։ Դերասանը մայիսի 9-ին հրապարակել է Միքելանջելոյի հայտնի կտավների տակ գտնվող իր լուսանկարները։ Երկրպագուները մեկնաբանություններում նշել են, որ այցելուներին սովորաբար արգելվում է լուսանկար կամ տեսանյութ անել Վատիկանում գտնվող մատուռում։
Աղբյուր՝ cnn.com
Մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Իրանը երկուշաբթի հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ ԵՄ ներկայացուցչի հետ քննարկված «լուծումներին»՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցություններում փակուղուց դուրս գալու համար:
Աղբյուր՝ france24.com
Ֆիտոթերապևտ և կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը խոսել է մեղրի հատկություններից, որոնք օգնում են երկարացնել երիտասարդությունը և դիմակայել հիվանդություններին։ Ըստ մասնագետի՝ օգտակար հատկությունները կախված են նրանից, թե որ ծաղիկների նեկտարից է ստացվել մեղրը։ Օրինակ, լոբու ծաղկից ստացված մեղրը արագացնում է մրսածությունից կազդուրումը, ակացիայի մեղրը կարելի է օգտագործել շաքարախտի դեպքում՝ ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ: «Հատկապես օգտակար է տարբեր դեղաբույսերից ստացված մեղրը»,- ընդգծել է Լուշչիկը։
Աղբյուր՝ gazeta.ru
Հարավային Կալիֆոռնիայի եկեղեցում զինված անձը կրակ է բացել՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով հինգին, նախքան եկեղեցու այցելուները բռնել են կասկածյալին և կապել նրան, ինչը պաշտոնյաներն անվանել են «բացառիկ հերոսություն»: Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 13:30-ի մոտակայքում, Լագունա Վուդս քաղաքում գտնվող պրեսբիտերական եկեղեցում:
Աղբյուր՝ aljazeera.com
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը և մեքսիկացի կիսապաշտպան Հեկտոր Էրերան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը։Մայիսի 15-ին մայրաքաղաքային ակումբը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Սևիլիային»։
Աղբյուր՝ ria.ru
Դեյվիդ Թենանտը և Քեթրին Թեյթը կվերադառնան «Դոկտոր Ով»՝ նվիրված շոուի 60-ամյակին։ Դուետը վերամիավորվել է 12 տարի անց՝ նկարահանելու տեսարաններում, որոնք կհեռարձակվեն հաջորդ տարի: 51-ամյա Թենանտը առաջին անգամ մտավ Թարդիս 2005 թվականին՝ խաղալու 10-րդ Ժամանակի Լորդին, որի վերջին դրվագը ցուցադրվել է 2010 թվականի Ամանորի օրը: 52-ամյա կատակերգու, դերասանուհի Թեյթը նկարահանվել է նրա ուղեկից Դոննա Նոբլի դերում։
Աղբյուր՝ theguardian.com
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավստրալիացի վետերանը դեռ աշխատանքի է գնում՝ հրաժարվելով թոշակի անցնելուց, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ հենց աշխատանքն է իրեն երկարակյաց և երջանիկ մարդ դարձրել։ Մինչ ռազմաճակատ գնալը Ֆիլ Հոջսոնը 1934 թվականից վարսահարդար է աշխատել, իսկ պատերազմից հետո սկսել է վաճառքի ներկայացուցչի կարիերան։ 1982 թվականին նա թոշակի է անցել, բայց արագ հասկացել է, որ չի կարող անգործ նստել հեռուստացույցի առաջ, չնայած նրան, որ տղամարդն արդեն 60-ն անց էր։
Աղբյուր՝ gazeta.ru
FX հեռուսաալիքը ֆիլմ կնկարահանի Կաձուո Իսիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» վեպի հիման վրա, հայտնում է Deadline-ը։ Սցենարը գրում է Մելիսա Իքբալը, ով աշխատել է «The Nevers»-ի սցենարի վրա։ Ռեժիսորը Մարկ Մանդենն է։ Վեպը պատմում է փակ գիշերօթիկ դպրոցի աշակերտների կյանքի մասին, որոնք օրգանների դոնորներ ստեղծելու կլոններ են։
Աղբյուր՝ kulturomania.ru
Կիլիան Մբապպեն հայտնում է, որ «գրեթե» որոշել է՝ մնալ «Պարի Սեն Ժերմենում», թե՞ հեռանալ Ֆրանսիայի չեմպիոններից և տեղափոխվել «Ռեալ»: «Այո, այո գրեթե»,- կիրակի իր երրորդ անընդմեջ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը Փարիզում ստանալուց հետո պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք արդեն կատարել է իր ընտրությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է հայտարարել իր որոշման մասին, նախքան Ֆրանսիան հունիսի 3-ին Ազգերի լիգայի շրջանակներում կխաղա Դանիայի հետ:
Աղբյուր՝ france24.com
Նրա անունը Հեկտոր է, նա ավելի քան 100 միլիոն տարեկան է, և նրա բրածոները Christie's-ի աճուրդում վաճառվել են ավելի քան 12 միլիոն դոլարով։ Ըստ Christie's-ի, Հեկտորը երբևէ հայտնաբերված Deinonychus antirrhopus-ի ամենաամբողջական կմախքն է:
Աղբյուր՝ cnn.com
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական ակումբից։ Այս մասին 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերից մեկում։ Դիբալան գրել է, որ մայիսի 16-ին կայանալիք «Յուվենտուս»-«Լացիո» հանդիպումը վերջինն է լինելու իր համար։ «Ես կարծում էի, որ ակումբն ու ես դեռ երկար տարիներ միասին կլինենք, բայց ճակատագիրը մեզ տանում է տարբեր ուղղություններով»,- նշել է հարձակվողը։
Աղբյուր՝ vesti.ru
Նովակ Ջոկովիչը լրացուցիչ ուրախություն ապրեց կիրակի օրը Իտալիայի բաց առաջնության իր վեցերորդ տիտղոսից հետո, երբ պարզեց, որ իր որդին նույն օրը հաղթել է իր առաջին մրցաշարում: Հպարտությունից փայլելով ՝ աշխարհի թիվ մեկ ռակետը հայտարարեց, որ իր յոթամյա տղան՝ Ստեֆանը, մրցանակ է նվաճել Սերբիայում տեղի ունեցած փոքր ակումբային մրցաշարում, ճիշտ այն ժամանակ, երբ Ջոկովիչ ավագը Հռոմում գերազանցեց Ստեֆանո Ցիցիպասին բոլոր սեթերում։
Աղբյուր՝ france24.com
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը սոցիալական ցանցերում խոսել է հղիության վաղ փուլում երեխային կորցնելու մասին: «Խոր ցավով պետք է տեղեկացնենք, որ վաղ ժամկետում կորցրել ենք մեր երեխային։ Սա դժվար ժամանակ է ցանկացած ծնողի համար: Մեր սերը միմյանց հանդեպ մեր ուժն է։ Մենք կշարունակենք փորձել էլ ավելի մեծացնել մեր գեղեցիկ ընտանիքը»,- գրել է երգչուհին:
Աղբյուր՝ kulturomania.ru
18-ամյա սպիտակամորթ տղամարդը կրակել և սպանել է 10 մարդու Նյու Յորք նահանգի սևամորթների թաղամասում, ինչը իշխանությունները անվանել են ռասայական դրդապատճառներով հարձակում: Փեյթոն Գենդրոն, ձերբակալվել է դեպքի վայրում` Բուֆֆալո քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած միջադեպից հետո: Նա սկսել է կրակել խանութի ավտոկայանատեղում՝ նախքան մտնելը և շարունակել իր մոլեգնությունը՝ հարձակումը հեռարձակելով համացանցում:
Աղբյուր՝ bbc.com
«Վիշապի տունը» սերիալը, որը հայտնի «Գահերի խաղը» սերիալի պրիքվելն է, կունենա երկրորդ սեզոն. սյուժեն գրվում է նախագծի առաջին մասի ստեղծմանը զուգահեռ, որը դեռ լույս չի տեսել: Այդ մասին գրելէ Redanian Intelligence-ը: HBO Max-ի բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյզն ավելի վաղ ասել էր, որ երկրորդ սեզոն նկարահանելու շանսեր կան: Երկարացման մասին պաշտոնական հայտարարություն սովորաբար արվում է առաջին սեզոնի պրեմիերային կամ դրա ավարտին մոտ:
Աղբյուր՝ gazeta.ru
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում որոշվել է մրցաշարի արծաթե մեդալակիրը: Դա կատալոնական «Բարսելոնան» է: Կապտանռնագույնները 37-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Խետաֆեի հետ և անհասանելի դարձավ հետապնդողների համար: Չավիի թիմը վաստակել է 73 միավոր: Իսկ երրորդը Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 68 միավորով:
Աղբյուր՝ vesti.ru
«Սևիլիան» վերջապես հաստատեց իր տեղը Լա Լիգայի լավագույն քառյակում կիրակի օրը, երբ Յուսեֆ Էն-Նեսիրին հավասարեցրեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում՝ 1-1 հաշվով ոչ-ոքի ապահովելով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Իսկ առաջին խաղակեսում «Ատլետիկո Մադրիդից» գլխի հարվածով գոլի հեղինակ էր դարձել Խոսե Խիմենեսը:
Աղբյուր՝ france24.com
Անգլիական ակումբի ֆուտբոլիստները բռունցքներով հարձակվել են միմյանց վրա, ինչից հետո թիմակիցները ստիպված են եղել բաժանել նրանց: Ցնցող միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Մարզումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ՝ բոլոր խաղացողներին ուղարկել են հանդերձարան:«Մանչեսթեր Յունայթեդը» Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ 37 տուրից հետո վաստակել է 58 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) մրցաշարային աղյուսակում 6-րդն է:
Աղբյուր՝ thesun.co.uk
Ռուսական «Inter RAO» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «RAO Nordic Oy»-ը, շաբաթ օրը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա: Ֆիննական էլցանցի Fingrid ընկերությունը վստահություն է հայտնել, որ «լուրջ խնդիրներ չեն առաջանա»:
Աղբյուր՝ tass.ru
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ հարձակվող Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում: «Էդեն Ազարը մնում է թիմում: Նա ցանկանում է ապացուցել իր կարգը»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է Marca-ն: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ 31-ամյա հարձակվողը «Միլան», «Արսենալ» և Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակներ ունի:
Աղբյուր՝ sport-express.ru
21-ամյա պաղեստինցին մահացել է գլխի վնասվածքից, որը ստացել էր, երբ իսրայելական ոստիկանությունը ռետինե փամփուշտներ էր արձակել Երուսաղեմի ամենաանկայուն սուրբ վայրում բռնությունների ժամանակ քարեր նետող պաղեստինցի ցուցարարների վրա: Իսրայելի Hadassah հիվանդանոցը հայտարարեց մահվան մասին շաբաթ վաղ առավոտյան՝ նշելով միայն, որ Վալիդ Շարիֆը մահացել է գլխի ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելուց շաբաթներ անց: Նա վիրավորվել էր ապրիլի 22-ին Ալ Աքսա մզկիթի համալիրում:
Աղբյուր՝ apnews.com
Ամերիկացի ռեփեր Lil Keed-ը (Ռաքհիդ Ջևոն Ռենդեր) մահացել է 24 տարեկան հասակում: Այս տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ ռեփեր Lil Gotit-ը: Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ:
Աղբյուր՝ gazeta.ru
Deadline-ի փոխանցմամբ՝ նախագիծը կթողարկի Peacock հոսքային ծառայությունը: Սցենարի վրա աշխատում է օրիգինալ ֆիլմի հեղինակ Հելեն Չայլդրեսը: Նա նաև գործադիր պրոդյուսեր է լինելու՝ Դենի Դե Վիտոյի, Սթեյսի Շերի, Ջեննա Բանսի, Մայքլ Շեմբերգի հետ: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 90-ական թվականներին: Չորս ընկերներ նոր են ավարտել քոլեջը և կանգնած են հասուն տարիքի մարտահրավերների առաջ:
Աղբյուր՝ kulturomania.ru
Պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄԷ-ի վաղեմի փաստացի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը նախագահ է ընտրվել շաբաթ օրը՝ իր հոր՝ նախկին առաջնորդ Շեյխ Խալիֆայի մահից մեկ օր անց:
Աղբյուր՝ france24.com
2023 թվականի ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա ոչ թե Չինաստանում, այլ մեկ այլ երկրում: Չինաստանը հրաժարվել է ընդունել մրցաշարը՝ երկրի ներսում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Մրցաշարը պետք է անցկացվեր 2023 թվականի հունիսի 16-ից հուլիսի 16-ը:
Աղբյուր՝ vesti.ru
Ուրբաթ օրը տեղի իշխանությունները հայտնել են, որ Պուերտո Ռիկոյի ափերի մոտ շրջված նավում եղած միգրանտների մեծ մասը հաիթցիներ են՝ հավելելով, որ բոլոր 11 զոհվածները կանայք են: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 38 ողջ մնացած, իսկ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները վթարի վայրում՝ Դեսեչեո կղզուց մոտ 19 կիլոմետր դեպի հյուսիս՝ Պուերտո Ռիկոյի և Դոմինիկյան Հանրապետության միջև գտնվող ԱՄՆ անմարդաբնակ տարածքում:
Աղբյուր՝ france24.com
Սցենարը գրել է Ալեքս Քարթերը՝ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի գործադիր պրոդյուսերը: Նախագիծը արտադրվում է Sony Pictures Television-ի կողմից: Ռիմեյքի հերոսներին հնչյունավորել են օրիգինալ սերիալի գլխավոր հերոսների դերակատարները: Նրանց թվում են Քեյթի Սագալը, Քրիստինա Էփլգեյթը, Էդ Օ'Նիլը, Դեյվիդ Ֆաուստինոն: «Ամուսնացած ... երեխաների հետ» սերիալը թողարկվել է 1987-ից 1997 թվականներին:
Աղբյուր՝ kulturomania.ru
SpaceX-ի հրթիռը ուրբաթ Կալիֆոռնիայից արձակվելուց հետո ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ՝ 53 արբանյակ: Falcon 9 հրթիռակիրը բարձրացել է Վանդենբերգ տիեզերական բազայից ժամը 15:07-ին, և րոպեներ անց առաջին փուլով վայրէջք է կատարել ԱԹՍ կրող նավի վրա՝ Խաղաղ օվկիանոսում, իսկ երկրորդ փուլում շարունակվել է դեպի Երկրի ցածր ուղեծիր: Ավելի ուշ SpaceX-ը թվիթերում հայտարարեց, որ արբանյակները հաջողությամբ տեղակայվել են:
Աղբյուր՝ apnews.com
Ջո Բայդենը այս անգամ նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին: Ջո Բայդենը հերթական անգամ վրիպել է՝ այս անգամ նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին: «Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տարածաշրջան է, որն ազատ է և բաց, կայուն և բարգավաճ, դիմացկուն և ապահով: Դա այն է, ինչին մենք բոլորս ձգտում ենք: Հենց դրա համար ես նախագահ Հարիսին խնդրեցի մեկնել տարածաշրջան անցյալ տարվա օգոստոսին», - մեջբերում է Սպիտակ տունը Բայդենի խոսքերը ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովում:
Աղբյուր՝ ria.ru
Գրեթե 150 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել Հայիթիում պատերազմող խմբավորումների միջև տեղի ունեցած հրազենային բախումների հետևանքով, քանի որ բռնության վերջին ալիքը կաթվածահար է արել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը: Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը (MSF) հինգշաբթի հայտնել է, որ ապրիլի 24-ից Պորտ-օ-Պրենսի բժշկական հաստատություններում հրազենային վնասվածքներով բուժվել է ավելի քան 96 մարդ:
Աղբյուր՝ theguardian.com
Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկրում կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»: Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) շաբաթ օրը հաղորդել է, որ գրանցվել է COVID-19-ի հետևանքով 21 նոր մահվան դեպք՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 27-ի: Շաբաթ առավոտյան ԿԺԴՀ ղեկավարը նախագահել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը, որում քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները:
Աղբյուր՝ tass.ru
Հրդեհը բռնկվել է Նյու Դելիի արևմուտքում գտնվող չորս հարկանի առևտրային շենքում ուրբաթ կեսօրին: Դելիի հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Սունիլ Չուդհարին հայտնել է, որ մարդիկ դուրս են նետվում այրվող շենքից՝ փրկելու իրենց կյանքը: «Ավելի քան 25 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ նրանք, ովքեր ցած են նետվել շենքից», - ասել է Չուդհարին:
Աղբյուր՝ aljazeera.com
Հինգ մարդ է զոհվել ուրբաթ օրը Սիրիայի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ հարվածը հասցվել է տեղական ժամանակով ժամը 20:23-ին Միջերկրական ծովի ափին գտնվող Բանյաս քաղաքի մոտ՝ Սիրիայի զինված ուժերի մի շարք դիրքերի վրա: Յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։ Պատճառվել է նյութական վնաս:
Աղբյուր՝ ria.ru
Գուանսի Չժոունի ինքնավար շրջանում, ինչպես Չինաստանի գրեթե բոլոր հարավային շրջաններում, անձրևները սկսվել են մայիսի 8-ին, օդերևութաբանները նախազգուշացրել են հնարավոր սողանքների և սելավների մասին՝ բնակիչներին խորհուրդ տալով խուսափել պոտենցիալ վտանգավոր տարածքներից: Տուժել է նաև գյուղատնտեսությունը, վնասվել է ավելի քան 3,8 հազար հեկտար հողատարածք, ավերվել է 19 տնտեսություն, մոտ 90 շինություն լուրջ վնաս է կրել։
Աղբյուր՝ ria.ru
Ռոբերտ Լևանդովսկին բացել է տրանսֆերի դուռը դեպի բարձրակարգ ակումբներ այն բանից հետո, երբ Մյունխենի «Բավարիային» հայտնեց, որ չի երկարաձգի իր պայմանագիրը՝ 2023 թվականի հունիսին ավարտվելուց հետո։ Այս մասին ուրբաթ հաղորդել են գերմանական լրատվամիջոցները: 33-ամյա լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում խփել է 343 գոլ և երկու անգամ արժանացել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակին՝ 2014 թվականին Դորտմունդից տեղափոխվելուց ի վեր։
Աղբյուր՝ france24.com
Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Բավարիայի» և «ՊՍԺ»-ի առաջարկներին, 25-ամյա հոլանդացին ոչ մեկի հետ չի պայմանավորվել, քանի որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Նշվում է, որ կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել այնպիսի ակումբ, որը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես չի գա։
Աղբյուր՝ sport-express.ru
Յուրգեն Կլոպը մամուլ ասուլիս է տվել Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղին ընդառաջ։ «Լիվերպուլի» մարզիչը հայտնել է, որ խոսել է ՈւԵՖԱ-ի նախագահի հետ։ Չեմպիոնների լիգայի նոր բարեփոխումների մասին հարցին Կլոպը պատասխանել է. «Խաղերի քանակն ավելացնելը միշտ էլ վատ գաղափար է»: Գերմանացին այնուհետև տվել է իր դատապարտող գնահատականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վերաբերյալ:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում, հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին։ Նախնական տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը։ Պայթյունը տեղի է ունեցել հավատացյալների աղոթքի ժամանակ։
Աղբյուր՝ ria.ru
87 տարեկան հասակում կյանքից հեռացել է իսպանացի օպերային երգչուհի Թերեզա Բերգանսան։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիան։
Աղբյուր՝ tass.ru
Մասնագետները վտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեայի առողջապահական համակարգը չի կարողանա հաղթահարել COVID-ի տարածումը չպատվաստված բնակչության շրջանում:
Աղբյուր՝ aljazeera.com
Հինգշաբթի Ստամբուլի վերաքննիչ դատարանը հաստատել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Ջանան Քաֆթանջիօղլուի երեք մեղադրանքներով դատավճիռը՝ պետական պաշտոնյային, Թուրքիայի Հանրապետությանը հրապարակայնորեն վիրավորելու և իր թվիթներում Ռեջեփ Թայիփ Էրդողանին գողության մեջ մեղադրելու համար։ Նրան սպառնում է քաղաքական գործունեության արգելք և չորս տարի 11 ամիս 20 օր ազատազրկում։
Աղբյուր՝ theguardian.com
Մայիսի 14-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին նվիրված համերգ: Այն կրում է “Living in Jazzland” խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն է: Միջոցառումն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Աղբյուր՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Սան Դիեգոյում անցկացվել է Louis Vuitton-ի ցուցադրությունը։ Այդ երեկո պոդիում բարձրացածների թվում էր ամերիկուհի Լորեն Վասերը, ով կորցրել է ոտքերը և այժմ քայլում է պրոթեզների օգնությամբ։
Աղբյուր՝ gazeta.ru
Աֆղանստանի իշխանությունները մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, հատկապես գազի և նավթի գնումների հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջամալ Նասիր Գարվալը: Նա նաև նշել է, որ TAPI գազատարի նախագծի իրականացմանն այլևս ոչինչ չի սպառնում։
Բժշկական գիտությունների թեկնածու, բուսաթերապևտ Անդրեյ Ստեպենսկին «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հեռուստաշոուի եթերում խոսել է կեչու հյութի հատկությունների մասին, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը։ Բժիշկը բացատրել է, որ ըմպելիքը պարունակում է C և E վիտամիններ՝ բնական հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ բջիջներն ավելի երկար են երիտասարդ մնում։ Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում խմել օրական մեկ լիտրից ոչ ավելի կեչու հյութ։
Աղբյուր՝ gazeta.ru
Հինգշաբթի օրը Ռաֆայել Նադալը դուրս մնաց Իտալիայի բաց առաջնութունից երրորդ շրջանում՝ Դենիս Շապովալովից 1-6, 7-5, 6-2 հաշվով պարտությունից հետո: «Հողածածկի արքա» Նադալի պարտությունը Հռոմում կասկածի տակ է դնում նրա հեռանկարները առաջիկա Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա 13 անգամ չեմպիոն է դարձել, սակայն դեռահասների ֆենոմեն Կառլոս Ալկարասի սպառնալիքի նրա համար։
Աղբյուր՝ france24.com