Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:16 Աշխարհում
Խաչանովը դուրս է եկել Լիոնի մրցաշարի երկրորդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս եկավ ֆրանսիական Լիոնում ընթացող թենիսի մրցաշարի երկրորդ շրջան, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 530 հազար եվրոն: Հինգերորդ համարի տակ գտնվող Խաչանովն առաջին տուրում 6:1, 6:4 հաշվով հաղթեց որակավորման փուլ անցած 37-ամյա ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 32 րոպեից մի փոքր ավելին: 25-ամյա Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանը:

Աղբյուր՝ ria.ru

10:00 Աշխարհում
ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսում Բալթյան երկրներում

Բալթյան երկրներում այս պահին տեղի է ունենում պատմության մեջ ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժություններից մեկը։ «Hedgehog» կոչվող զորավարժություններին մասնակցում են 10 երկրներ, այդ թվում՝ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք, ակնկալվում է, որ մի քանի օրվա ընթացքում պաշտոնապես կդիմեն դաշինքին միանալու համար: Էստոնիայում զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հունիսի 3-ը, կազմակերպվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ:

Աղբյուր՝ bbc.com

18:00 Աշխարհում
ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գործնական համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։ ՀԱՊԿ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և արտաքին այլ սահմաններում տիրող մտահոգիչ իրավիճակի ֆոնին:

Աղբյուր՝ tass.ru

17:27 Հայաստան
ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցված 399 դեպքից 125-ը արտակարգ է եղել

Մայիսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 125-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 3 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 167 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ 

17:16 Աշխարհում
Մոսկվայի մարզում տղայի պարանոցից 1,5 մետրանոց մետաղյա ամրան են հանել

Պուշկինո քաղաքի շրջանային հիվանդանոցի բժիշկները հեռացրել են 16 միլիմետր տրամագծով, 1,5 մետրանոց երկաթե ձողը, որը խրված է եղել տեղի 20-ամյա բնակչի պարանոցում։ Երիտասարդը երկրորդ հարկի բարձրությունից ընկել է շինհրապարակում, որտեղ բախվել է ամրանին։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոցի միջանցիկ վերք, ձախ ուսի պատռվածք և աջ ձեռքի մակերեսային վերքեր։ Այդուհանդերձ, կենսական օրգանները չեն վնասվել։

Աղբյուր՝ vesti.ru

16:56 Աշխարհում
Ինդոնեզիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում՝ Ճավա կղզում, 15 զբոսաշրջիկ է զոհվել, ևս 16 ուղևոր վիրավորում և վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ նրանց ավտոբուսը բախվել է գովազդային վահանակին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ենթադրվում է, որ վարորդը, տեղի հանգստացողներին տեղափոխելիս(31 զբոսաշրջիկներին և զբոսավարին), լուսադեմին քնել է ղեկին։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Սակայն ծանր վնասվածքներ ստացած վարորդը դեռ չի հարցաքննվել։

Աղբյուր՝ ria.ru

16:40 Աշխարհում
Դեն Սթիվենսը նկարահանվելու է «Գոձիլան ընդդեմ Կոնգի» ֆիլմի շարունակությունում

Անգլիացի դերասան Դեն Սթիվենսը պատրաստվում է նկարահանվել «Գոդզիլան ընդդեմ Կոնգի» սիքվելում: Այս մասին հաղորդել է Deadline-ը։ Սյուժեի մանրամասները դեռ բացահայտվել։ Հայտնի է, որ օրիգինալ ֆիլմը նկարահանած Ադամ Վինգարդը կվերադառնա ռեժիսորի պաշտոնին։

Աղբյուր՝ ria.ru

16:29 Հայաստան
Երևանի ջրանցքներից մեկը դեռ հնարավոր է փրկել

Երևանի տարածքով ժամանակին անցնում էր 4 ջրանցք՝ Դալմայի, Ումեշինի, Աբուհայաթի, Մամրի։ Վերջին երկուսը քաղաքի կառուցապատման ընթացքում մեծամասամբ ավերվել են և չեն գործում: Մամրի ջրանցքի մի փոքր հատվածը դեռ հնարավոր է փրկել՝ ազատելով շինաղբից:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան 

16:10 Աշխարհում
Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելուց հետո

«Ակվամեն»-ի աստղը Instagram-ում ներողություն է խնդրել Սիքստինյան կապելլայում լուսանկարվելու համար՝ հրապարակելով մարզումների քրտնած, առանց վերնաշապիկի տեսանյութ: 42-ամյա Մոմոան այժմ գտնվում է Հռոմում՝ «Ֆորսաժ» սագայի 10-րդ մասի նկարահանումներին։ Դերասանը մայիսի 9-ին հրապարակել է Միքելանջելոյի հայտնի կտավների տակ գտնվող իր լուսանկարները։ Երկրպագուները մեկնաբանություններում նշել են, որ այցելուներին սովորաբար արգելվում է լուսանկար կամ տեսանյութ անել Վատիկանում գտնվող մատուռում։

Աղբյուր՝ cnn.com

15:45 Հայաստան
Կաճաճկուտ բնակավայրում շչակ կգործարկվի

Մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակ:

Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ 

15:36 Տարածաշրջան
Իրանը սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ միջուկային բանակցությունների «լուծումների» հարցում

Իրանը երկուշաբթի հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ ԵՄ ներկայացուցչի հետ քննարկված «լուծումներին»՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցություններում փակուղուց դուրս գալու համար:

Աղբյուր՝ france24.com

15:24 Աշխարհում
Կենսաբանն նշել է մեղրի ամենաօգտակար տեսակը

Ֆիտոթերապևտ և կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը խոսել է մեղրի հատկություններից, որոնք օգնում են երկարացնել երիտասարդությունը և դիմակայել հիվանդություններին։ Ըստ մասնագետի՝ օգտակար հատկությունները կախված են նրանից, թե որ ծաղիկների նեկտարից է ստացվել մեղրը։ Օրինակ, լոբու ծաղկից ստացված մեղրը արագացնում է մրսածությունից կազդուրումը, ակացիայի մեղրը կարելի է օգտագործել շաքարախտի դեպքում՝ ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ: «Հատկապես օգտակար է տարբեր դեղաբույսերից ստացված մեղրը»,- ընդգծել է Լուշչիկը։

Աղբյուր՝ gazeta.ru

14:58 Աշխարհում
Կալիֆոռնիայի եկեղեցում հրաձգության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգը

Հարավային Կալիֆոռնիայի եկեղեցում զինված անձը կրակ է բացել՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով հինգին, նախքան եկեղեցու այցելուները բռնել են կասկածյալին և կապել նրան, ինչը պաշտոնյաներն անվանել են «բացառիկ հերոսություն»: Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 13:30-ի մոտակայքում, Լագունա Վուդս քաղաքում գտնվող պրեսբիտերական եկեղեցում:

Աղբյուր՝ aljazeera.com

14:21 Աշխարհում
Լուիս Սուարեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ատլետիկոյից»

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը և մեքսիկացի կիսապաշտպան Հեկտոր Էրերան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը։Մայիսի 15-ին մայրաքաղաքային ակումբը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի խաղում կհյուրընկալվի «Սևիլիային»։

Աղբյուր՝ ria.ru

14:01 Աշխարհում
Դեյվիդ Թենանտը և Քեթրին Թեյթը կվերադառնան «Դոկտոր Ով» 2023 թվականին

Դեյվիդ Թենանտը և Քեթրին Թեյթը կվերադառնան «Դոկտոր Ով»՝ նվիրված շոուի 60-ամյակին։ Դուետը վերամիավորվել է 12 տարի անց՝ նկարահանելու տեսարաններում, որոնք կհեռարձակվեն հաջորդ տարի: 51-ամյա Թենանտը առաջին անգամ մտավ Թարդիս 2005 թվականին՝ խաղալու 10-րդ Ժամանակի Լորդին, որի վերջին դրվագը ցուցադրվել է 2010 թվականի Ամանորի օրը: 52-ամյա կատակերգու, դերասանուհի Թեյթը նկարահանվել է նրա ուղեկից Դոննա Նոբլի դերում։

Աղբյուր՝ theguardian.com

13:36 Աշխարհում
102-ամյա վետերանը հրաժարվում է թոշակի գնալ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավստրալիացի վետերանը դեռ աշխատանքի է գնում՝ հրաժարվելով թոշակի անցնելուց, գրում է LADBible-ը։ Տղամարդու խոսքով՝ հենց աշխատանքն է իրեն երկարակյաց և երջանիկ մարդ դարձրել։ Մինչ ռազմաճակատ գնալը Ֆիլ Հոջսոնը 1934 թվականից վարսահարդար է աշխատել, իսկ պատերազմից հետո սկսել է վաճառքի ներկայացուցչի կարիերան։ 1982 թվականին նա թոշակի է անցել, բայց արագ հասկացել է, որ չի կարող անգործ նստել հեռուստացույցի առաջ, չնայած նրան, որ տղամարդն արդեն 60-ն անց էր։

Աղբյուր՝ gazeta.ru

13:14 Աշխարհում
FX-ը ֆիլմ կնկարահանի Իսիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» ֆիլմի հիման վրա

FX  հեռուսաալիքը ֆիլմ կնկարահանի Կաձուո Իսիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» վեպի հիման վրա, հայտնում է Deadline-ը։ Սցենարը գրում է Մելիսա Իքբալը, ով աշխատել է «The Nevers»-ի սցենարի վրա։ Ռեժիսորը Մարկ Մանդենն է։ Վեպը պատմում է փակ գիշերօթիկ դպրոցի աշակերտների կյանքի մասին, որոնք օրգանների դոնորներ ստեղծելու կլոններ են։

Աղբյուր՝ kulturomania.ru

12:49 Աշխարհում
Մբապպեն հայտնել է, որ ՊՍԺ-ի ապագայի վերաբերյալ որոշումը «գրեթե» կայացվել է

Կիլիան Մբապպեն հայտնում է, որ «գրեթե» որոշել է՝ մնալ «Պարի Սեն Ժերմենում», թե՞ հեռանալ Ֆրանսիայի չեմպիոններից և տեղափոխվել «Ռեալ»: «Այո, այո գրեթե»,-  կիրակի իր երրորդ անընդմեջ մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը Փարիզում ստանալուց հետո պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք արդեն կատարել է իր ընտրությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը նախատեսում է հայտարարել իր որոշման մասին, նախքան Ֆրանսիան հունիսի 3-ին Ազգերի լիգայի շրջանակներում կխաղա Դանիայի հետ:

Աղբյուր՝ france24.com

12:14 Աշխարհում
Դինոզավրի բրածոները, որոնք ոգեշնչել են «Յուրայի պարկի» ստեղծմանը, վաճառվել են Christie's-ի աճուրդում

Նրա անունը Հեկտոր է, նա ավելի քան 100 միլիոն տարեկան է, և նրա բրածոները Christie's-ի աճուրդում վաճառվել են ավելի քան 12 միլիոն դոլարով։ Ըստ Christie's-ի, Հեկտորը երբևէ հայտնաբերված Deinonychus antirrhopus-ի ամենաամբողջական կմախքն է:

Աղբյուր՝ cnn.com

11:51 Աշխարհում
«Յուվենտուսի» հարձակվող Դիբալան հայտարարել է թիմից հեռանալու մասին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական ակումբից։ Այս մասին 28-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերից մեկում։ Դիբալան գրել է, որ մայիսի 16-ին կայանալիք «Յուվենտուս»-«Լացիո» հանդիպումը վերջինն է լինելու իր համար։ «Ես կարծում էի, որ ակումբն ու ես դեռ երկար տարիներ միասին կլինենք, բայց ճակատագիրը մեզ տանում է տարբեր ուղղություններով»,- նշել է հարձակվողը։

Աղբյուր՝ vesti.ru

11:41 Աշխարհում
Հռոմում չեմպիոն դարձած Ջոկովիչը «կրկնակի հաղթանակ է տոնել»

Նովակ Ջոկովիչը լրացուցիչ ուրախություն ապրեց կիրակի օրը Իտալիայի բաց առաջնության իր վեցերորդ տիտղոսից հետո, երբ պարզեց, որ իր որդին նույն օրը հաղթել է իր առաջին մրցաշարում: Հպարտությունից փայլելով ՝ աշխարհի թիվ մեկ ռակետը հայտարարեց, որ իր յոթամյա տղան՝ Ստեֆանը, մրցանակ է նվաճել Սերբիայում տեղի ունեցած փոքր ակումբային մրցաշարում, ճիշտ այն ժամանակ, երբ Ջոկովիչ ավագը Հռոմում գերազանցեց Ստեֆանո Ցիցիպասին բոլոր սեթերում։

Աղբյուր՝ france24.com

11:10 Աշխարհում
Բրիթնի Սփիրսը պատմել է երեխայի կորցնելու մասին

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը սոցիալական ցանցերում խոսել է հղիության վաղ փուլում երեխային կորցնելու մասին: «Խոր ցավով պետք է տեղեկացնենք, որ վաղ ժամկետում կորցրել ենք մեր երեխային։ Սա դժվար ժամանակ է ցանկացած ծնողի համար: Մեր սերը միմյանց հանդեպ մեր ուժն է։ Մենք կշարունակենք փորձել էլ ավելի մեծացնել մեր գեղեցիկ ընտանիքը»,- գրել է երգչուհին:

Աղբյուր՝ kulturomania.ru

10:53 Աշխարհում
Կրակոցներ Բուֆֆալոյում. խանութում ռասայական դրդապատճառներով հարձակման հետևանքով կան զոհեև

18-ամյա սպիտակամորթ տղամարդը կրակել և սպանել է 10 մարդու Նյու Յորք նահանգի սևամորթների թաղամասում, ինչը իշխանությունները անվանել են ռասայական դրդապատճառներով հարձակում: Փեյթոն Գենդրոն, ձերբակալվել է դեպքի վայրում` Բուֆֆալո քաղաքի սուպերմարկետում տեղի ունեցած միջադեպից հետո: Նա սկսել է կրակել խանութի ավտոկայանատեղում՝ նախքան մտնելը և շարունակել իր մոլեգնությունը՝ հարձակումը հեռարձակելով համացանցում:

Աղբյուր՝ bbc.com

10:35 Աշխարհում
«Գահերի խաղի» պրիքվելը երկարացվել է երկրորդ սեզոնով պրեմիերայից առաջ

«Վիշապի տունը» սերիալը, որը հայտնի «Գահերի խաղը» սերիալի պրիքվելն է, կունենա երկրորդ սեզոն. սյուժեն գրվում է նախագծի առաջին մասի ստեղծմանը զուգահեռ, որը դեռ լույս չի տեսել: Այդ մասին գրելէ Redanian Intelligence-ը: HBO Max-ի բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյզն ավելի վաղ ասել էր, որ երկրորդ սեզոն նկարահանելու  շանսեր կան: Երկարացման մասին պաշտոնական հայտարարություն սովորաբար արվում է առաջին սեզոնի պրեմիերային կամ դրա ավարտին մոտ:

Աղբյուր՝ gazeta.ru

10:16 Աշխարհում
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Լա Լիգայում զբաղեցրել են երկրորդ տեղը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում որոշվել է մրցաշարի արծաթե մեդալակիրը: Դա կատալոնական «Բարսելոնան» է: Կապտանռնագույնները 37-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Խետաֆեի հետ և անհասանելի դարձավ հետապնդողների համար: Չավիի թիմը վաստակել է 73 միավոր: Իսկ երրորդը Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 68 միավորով:

Աղբյուր՝ vesti.ru

10:00 Աշխարհում
«Սևիլիան» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ և նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

«Սևիլիան» վերջապես հաստատեց իր տեղը Լա Լիգայի լավագույն քառյակում կիրակի օրը, երբ Յուսեֆ Էն-Նեսիրին հավասարեցրեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում՝ 1-1 հաշվով ոչ-ոքի ապահովելով Չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Իսկ առաջին խաղակեսում «Ատլետիկո Մադրիդից» գլխի հարվածով գոլի հեղինակ էր դարձել Խոսե Խիմենեսը:

Աղբյուր՝ france24.com

16:51 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ կռվի են բռնվել մարզումների ժամանակ

Անգլիական ակումբի ֆուտբոլիստները բռունցքներով հարձակվել են միմյանց վրա, ինչից հետո թիմակիցները ստիպված են եղել բաժանել նրանց: Ցնցող միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Մարզումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ՝ բոլոր խաղացողներին ուղարկել են հանդերձարան:«Մանչեսթեր Յունայթեդը» Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ 37 տուրից հետո վաստակել է 58 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

Աղբյուր՝ thesun.co.uk

16:41 Աշխարհում
Ռուսաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիային

Ռուսական «Inter RAO» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «RAO Nordic Oy»-ը, շաբաթ օրը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա: Ֆիննական էլցանցի Fingrid ընկերությունը վստահություն է հայտնել, որ «լուրջ խնդիրներ չեն առաջանա»:

Աղբյուր՝ tass.ru

16:19 Աշխարհում
Անչելոտտին հայտարարել է, որ Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում կմնա Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատել է, որ հարձակվող Էդեն Ազարը հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում: «Էդեն Ազարը մնում է թիմում: Նա ցանկանում է ապացուցել իր կարգը»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է Marca-ն: Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ 31-ամյա հարձակվողը «Միլան», «Արսենալ» և Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակներ ունի:

Աղբյուր՝ sport-express.ru

15:52 Աշխարհում
Երուսաղեմում անկարգությունների ժամանակ գլխի վնասվածք ստացած պաղեստինցին մահացել է

21-ամյա պաղեստինցին մահացել է գլխի վնասվածքից, որը ստացել էր, երբ իսրայելական ոստիկանությունը ռետինե փամփուշտներ էր արձակել Երուսաղեմի ամենաանկայուն սուրբ վայրում բռնությունների ժամանակ քարեր նետող պաղեստինցի ցուցարարների վրա: Իսրայելի Hadassah հիվանդանոցը հայտարարեց մահվան մասին շաբաթ վաղ առավոտյան՝ նշելով միայն, որ Վալիդ Շարիֆը մահացել է գլխի ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելուց շաբաթներ անց: Նա վիրավորվել էր ապրիլի 22-ին Ալ Աքսա մզկիթի համալիրում:

Աղբյուր՝ apnews.com

15:05 Աշխարհում
24 տարեկանում մահացել է ռեփեր Lil Keed-ը

Ամերիկացի ռեփեր Lil Keed-ը (Ռաքհիդ Ջևոն Ռենդեր) մահացել է 24 տարեկան հասակում: Այս տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ ռեփեր Lil Gotit-ը: Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ:

Աղբյուր՝ gazeta.ru

14:51 Աշխարհում
«Իրականությունը կծում է» կատակերգության հիման վրա սերիալ կթողարկվի

Deadline-ի փոխանցմամբ՝ նախագիծը կթողարկի Peacock հոսքային ծառայությունը: Սցենարի վրա աշխատում է օրիգինալ ֆիլմի հեղինակ Հելեն Չայլդրեսը: Նա նաև գործադիր պրոդյուսեր է լինելու՝ Դենի Դե Վիտոյի, Սթեյսի Շերի, Ջեննա Բանսի, Մայքլ Շեմբերգի հետ: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 90-ական թվականներին: Չորս ընկերներ նոր են ավարտել քոլեջը և կանգնած են հասուն տարիքի մարտահրավերների առաջ:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:24 Աշխարհում
Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանն ընտրվել է ԱՄԷ նախագահ

Պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄԷ-ի վաղեմի փաստացի կառավարիչ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը նախագահ է ընտրվել շաբաթ օրը՝ իր հոր՝ նախկին առաջնորդ Շեյխ Խալիֆայի մահից մեկ օր անց:

Աղբյուր՝ france24.com

14:11 Աշխարհում
Չինաստանը հրաժարվել է Ասիայի գավաթը անցկացնելուց

2023 թվականի ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա ոչ թե Չինաստանում, այլ մեկ այլ երկրում: Չինաստանը հրաժարվել է ընդունել մրցաշարը՝ երկրի ներսում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Մրցաշարը պետք է անցկացվեր 2023 թվականի հունիսի 16-ից հուլիսի 16-ը:

Աղբյուր՝ vesti.ru

13:45 Աշխարհում
Պուերտո Ռիկոյում նավաբեկությունից կան զոհեր՝ հիմնականում Հաիթիից

Ուրբաթ օրը տեղի իշխանությունները հայտնել են, որ Պուերտո Ռիկոյի ափերի մոտ շրջված նավում եղած միգրանտների մեծ մասը հաիթցիներ են՝ հավելելով, որ բոլոր 11 զոհվածները կանայք են: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 38 ողջ մնացած, իսկ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները վթարի վայրում՝ Դեսեչեո կղզուց մոտ 19 կիլոմետր դեպի հյուսիս՝ Պուերտո Ռիկոյի և Դոմինիկյան Հանրապետության միջև գտնվող ԱՄՆ անմարդաբնակ տարածքում:

Աղբյուր՝ france24.com

13:18 Աշխարհում
Կնկարահանվի «Ամուսնացած ... երեխաների հետ» սիթքոմի անիմացիոն ռիմեյքը

Սցենարը գրել է Ալեքս Քարթերը՝ «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի գործադիր պրոդյուսերը: Նախագիծը արտադրվում է Sony Pictures Television-ի կողմից: Ռիմեյքի հերոսներին հնչյունավորել են օրիգինալ սերիալի գլխավոր հերոսների դերակատարները: Նրանց թվում են Քեյթի Սագալը, Քրիստինա Էփլգեյթը, Էդ Օ'Նիլը, Դեյվիդ Ֆաուստինոն: «Ամուսնացած ... երեխաների հետ» սերիալը թողարկվել է 1987-ից 1997 թվականներին:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:48 Աշխարհում
SpaceX-ը Starlink արբանյակներ է արձակել Կալիֆորնիայից

SpaceX-ի հրթիռը ուրբաթ Կալիֆոռնիայից արձակվելուց հետո ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետ-արբանյակների նոր խումբ՝ 53 արբանյակ: Falcon 9 հրթիռակիրը բարձրացել է Վանդենբերգ տիեզերական բազայից ժամը 15:07-ին, և րոպեներ անց առաջին փուլով վայրէջք է կատարել ԱԹՍ կրող նավի վրա՝ Խաղաղ օվկիանոսում, իսկ երկրորդ փուլում շարունակվել է դեպի Երկրի ցածր ուղեծիր: Ավելի ուշ SpaceX-ը թվիթերում հայտարարեց, որ արբանյակները հաջողությամբ տեղակայվել են:

Աղբյուր՝ apnews.com

12:06 Աշխարհում
Բայդենը կրկին մտքի սայթաքում է ունեցել՝ Հարիսին անվանելով ԱՄՆ նախագահ

Ջո Բայդենը այս անգամ նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին: Ջո Բայդենը հերթական անգամ վրիպել է՝ այս անգամ նախագահ անվանելով ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին: «Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տարածաշրջան է, որն ազատ է և բաց, կայուն և բարգավաճ, դիմացկուն և ապահով: Դա այն է, ինչին մենք բոլորս ձգտում ենք: Հենց դրա համար ես նախագահ Հարիսին խնդրեցի մեկնել տարածաշրջան անցյալ տարվա օգոստոսին», - մեջբերում է Սպիտակ տունը Բայդենի խոսքերը ԱՄՆ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովում:

Աղբյուր՝ ria.ru

11:09 Աշխարհում
Հայիթիի մայրաքաղաքում ավազակախմբերի բախումների հետևանքով մահացել է 150 մարդ

Գրեթե 150 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել Հայիթիում պատերազմող խմբավորումների միջև տեղի ունեցած հրազենային բախումների հետևանքով, քանի որ բռնության վերջին ալիքը կաթվածահար է արել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը: Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը (MSF) հինգշաբթի հայտնել է, որ ապրիլի 24-ից Պորտ-օ-Պրենսի բժշկական հաստատություններում հրազենային վնասվածքներով բուժվել է ավելի քան 96 մարդ:

Աղբյուր՝ theguardian.com

10:41 Աշխարհում
Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի COVID-19-ի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»

Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկրում կորոնավիրուսի բռնկումն անվանել է «մեծ ցնցում»: Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) շաբաթ օրը հաղորդել է, որ գրանցվել է COVID-19-ի հետևանքով 21 նոր մահվան դեպք՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 27-ի: Շաբաթ առավոտյան ԿԺԴՀ ղեկավարը նախագահել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը, որում քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները:

Աղբյուր՝ tass.ru

10:13 Աշխարհում
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ

Հրդեհը բռնկվել է Նյու Դելիի արևմուտքում գտնվող չորս հարկանի առևտրային շենքում ուրբաթ կեսօրին: Դելիի հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Սունիլ Չուդհարին հայտնել է, որ մարդիկ դուրս են նետվում այրվող շենքից՝ փրկելու իրենց կյանքը: «Ավելի քան 25 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ նրանք, ովքեր ցած են նետվել շենքից», - ասել է Չուդհարին:

Աղբյուր՝ aljazeera.com

10:00 Աշխարհում
Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայում հանգեցրել է հինգ մարդու մահվան

Հինգ մարդ է զոհվել ուրբաթ օրը Սիրիայի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ հարվածը հասցվել է տեղական ժամանակով ժամը 20:23-ին Միջերկրական ծովի ափին գտնվող Բանյաս քաղաքի մոտ՝ Սիրիայի զինված ուժերի մի շարք դիրքերի վրա: Յոթ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա։ Պատճառվել է նյութական վնաս:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Չինաստանի հարավում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով տուժել է գրեթե 50 հազար մարդ

Գուանսի Չժոունի ինքնավար շրջանում, ինչպես Չինաստանի գրեթե բոլոր հարավային շրջաններում, անձրևները սկսվել են մայիսի 8-ին, օդերևութաբանները նախազգուշացրել են հնարավոր սողանքների և սելավների մասին՝ բնակիչներին խորհուրդ տալով խուսափել պոտենցիալ վտանգավոր տարածքներից: Տուժել է նաև գյուղատնտեսությունը, վնասվել է ավելի քան 3,8 հազար հեկտար հողատարածք, ավերվել է 19 տնտեսություն, մոտ 90 շինություն լուրջ վնաս է կրել։

Աղբյուր՝ ria.ru

17:16 Աշխարհում
Լևանդովսկին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ

Ռոբերտ Լևանդովսկին բացել է տրանսֆերի դուռը դեպի բարձրակարգ ակումբներ այն բանից հետո, երբ Մյունխենի «Բավարիային» հայտնեց, որ չի երկարաձգի իր պայմանագիրը՝ 2023 թվականի հունիսին ավարտվելուց հետո։ Այս մասին ուրբաթ հաղորդել են գերմանական լրատվամիջոցները: 33-ամյա լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում խփել է 343 գոլ և երկու անգամ արժանացել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակին՝ 2014 թվականին Դորտմունդից տեղափոխվելուց ի վեր։

Աղբյուր՝ france24.com

16:44 Աշխարհում
Դե Յոնգը չի ցանկանում լքել «Բարսելոնան»՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությանը

Ֆրենկի դե Յոնգը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Cadena SER-ը։ Աղբյուրի համաձայն՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Բավարիայի» և «ՊՍԺ»-ի առաջարկներին, 25-ամյա հոլանդացին ոչ մեկի հետ չի պայմանավորվել, քանի որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»: Նշվում է, որ կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել այնպիսի ակումբ, որը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես չի գա։

Աղբյուր՝ sport-express.ru

16:29 Աշխարհում
Յուրգեն Կլոպ. Ազգերի լիգան ֆուտբոլային աշխարհի ամենազավեշտալի գաղափարներից մեկն է

Յուրգեն Կլոպը մամուլ ասուլիս է տվել Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղին ընդառաջ։ «Լիվերպուլի» մարզիչը հայտնել է, որ խոսել է ՈւԵՖԱ-ի նախագահի հետ։ Չեմպիոնների լիգայի նոր բարեփոխումների մասին հարցին Կլոպը պատասխանել է. «Խաղերի քանակն ավելացնելը միշտ էլ վատ գաղափար է»: Գերմանացին այնուհետև տվել է իր դատապարտող գնահատականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վերաբերյալ:

Աղբյուր՝ dailymail.co.uk

16:20 Աշխարհում
Քաբուլում պայթյուն է որոտացել

Պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում, հայտնում է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին։ Նախնական տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժել է առնվազն երեք մարդ։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը։ Պայթյունը տեղի է ունեցել հավատացյալների աղոթքի ժամանակ։

Աղբյուր՝ ria.ru

16:13 Աշխարհում
Մահացել է օպերային երգչուհի Թերեզա Բերգանսան

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է իսպանացի օպերային երգչուհի Թերեզա Բերգանսան։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիան։

Աղբյուր՝ tass.ru

15:54 Աշխարհում
Հյուսիսային Կորեան հաստատել է COVID-ից առաջին մահը. «ջերմության»՝ 350.000 դեպք

Մասնագետները վտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեայի առողջապահական համակարգը չի կարողանա հաղթահարել COVID-ի տարածումը չպատվաստված բնակչության շրջանում:

Աղբյուր՝ aljazeera.com

15:34 Տարածաշրջան
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործչին արգելվել է զբաղվել քաղաքականությամբ՝ Էրդողանի դեմ թվիթի պատճառով

Հինգշաբթի Ստամբուլի վերաքննիչ դատարանը հաստատել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Ջանան Քաֆթանջիօղլուի երեք մեղադրանքներով դատավճիռը՝ պետական պաշտոնյային, Թուրքիայի Հանրապետությանը հրապարակայնորեն վիրավորելու և իր  թվիթներում Ռեջեփ Թայիփ Էրդողանին գողության մեջ մեղադրելու համար։ Նրան սպառնում է քաղաքական գործունեության արգելք և չորս տարի 11 ամիս 20 օր ազատազրկում։

Աղբյուր՝ theguardian.com

14:43 Հայաստան
“Living in Jazzland”. Համերգ նվիրված կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին

Մայիսի 14-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին նվիրված համերգ: Այն կրում է “Living in Jazzland” խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն է: Միջոցառումն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Աղբյուր՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

14:35 Աշխարհում
Ոտքերը կորցրած մոդելը մասնակցել է հայտնի ապրանքանիշի ցուցադրությանը

Սան Դիեգոյում անցկացվել է Louis Vuitton-ի ցուցադրությունը։ Այդ երեկո պոդիում բարձրացածների թվում էր ամերիկուհի Լորեն Վասերը, ով կորցրել է ոտքերը և այժմ քայլում է պրոթեզների օգնությամբ։

Աղբյուր՝ gazeta.ru

14:15 Աշխարհում
Աֆղանստանը մտադիր է գազ և նավթ գնել Ռուսաստանից

Աֆղանստանի իշխանությունները մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, հատկապես գազի և նավթի գնումների հարցում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջամալ Նասիր Գարվալը: Նա նաև նշել է, որ TAPI գազատարի նախագծի իրականացմանն այլևս ոչինչ չի սպառնում։

 

13:45 Աշխարհում
Բժիշկը հայտնել է ծերացումը դանդաղեցնող ըմպելիքի մասին

Բժշկական գիտությունների թեկնածու, բուսաթերապևտ Անդրեյ Ստեպենսկին «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հեռուստաշոուի եթերում խոսել է կեչու հյութի հատկությունների մասին, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը։ Բժիշկը բացատրել է, որ ըմպելիքը պարունակում է C և E վիտամիններ՝ բնական հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ բջիջներն ավելի երկար են երիտասարդ մնում։ Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում խմել օրական մեկ լիտրից ոչ ավելի կեչու հյութ։

Աղբյուր՝ gazeta.ru

13:32 Աշխարհում
Նադալը դուրս է մնացել Իտալիայի բաց առաջնությունից՝ պարտվելով Շապովալովին

Հինգշաբթի օրը Ռաֆայել Նադալը դուրս մնաց Իտալիայի բաց առաջնութունից երրորդ շրջանում՝ Դենիս Շապովալովից 1-6, 7-5, 6-2 հաշվով պարտությունից հետո: «Հողածածկի արքա» Նադալի պարտությունը Հռոմում կասկածի տակ է դնում նրա հեռանկարները առաջիկա Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա 13 անգամ չեմպիոն է դարձել, սակայն դեռահասների ֆենոմեն Կառլոս Ալկարասի սպառնալիքի նրա համար։

Աղբյուր՝ france24.com

13:10 Հայաստան
Համագործակցության ընդլայնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջև

ԿԳՄՍ նախարարություն է այցելել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապեր և տեղեկատվության վարչություն 

12:46 Աշխարհում
Իսրայելի անվտանգության ուժերը գրոհել են Ջենինում գտնվող փախստականների ճամբարի վրա

Իսրայելական բանակի ստորաբաժանումները գրոհել են Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքի փախստականների ճամբարը, մեկ պաղեստինցի վիրավորվել է։ Այս մասին ուրբաթ հայտնել է WAFA պաղեստինյան գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։

Աղբյուր՝ tass.ru

12:38 Հայաստան
Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիա. համերգ նվիրված Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին

Մայիսի 15-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ  կկատարի Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Սիմֆոնիան գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին և ստեղծագործությունը ներկայացնում է պայքարի և հաղթանակի բերկրանքը։

Աղբյուր՝ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն

12:23 Աշխարհում
Գիտնականները ներկայացրել են Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև խոռոչի պատկերը

Հինգշաբթի գիտնականները ներկայացրել են մեր Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում թաքնված հսկա սև խոռոչի առաջին պատկերը։ «Նուրբ հսկան» խժռում է ցանկացած նյութ իր հսկայական գրավիտացիոն ձգողության շրջանակում, սակայն ներկայումս մի փոքր «դիետա» է պահում: Սև խոռոչը, որը կոչվում է Sagittarius A*, կամ Sgr A*, երկրորդն է, որ երբևէ նկարվել է:

Աղբյուր՝ france24.com

12:04 Աշխարհում
Դենիս Վիլնյովի «Դյունա 2»-ում հանդես կգան Քրիստոֆեր Ուոքենը և Ֆլորենս Փյուն

Դենիս Վիլնյովը շարունակում է համալրել «Դյունա»-ի շարունակության դերասանական կազմը։ Ռեժիսորը հաստատել է երկու նոր դերասանների՝ Քրիստոֆեր Ուոքենի և Ֆլորենս Փյուի մասնակցությունը։ Փյուն կխաղա արքայադուստր Իրուլանի դերը։ «Դյունա 2»-ի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 18-ին։

Աղբյուր՝ kulturomania.ru

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}