Հայտարարված դիմադրության շարժումը պետք է լինի ոչ թե երևանյան, այլ համահայկական շարժում. Ագնեսա Խամոյան
«Այն պետք է լինի ոչ թե երևանյան, թեկուզ՝ մի քանի տասնյակ հազարի հասնող շարժում, այլ համահայկական, համազգային, համահայաստանյան շարժում՝ ներառելով բոլոր մարզերը»,-«Հայաստան» դաշինքի հայտարարած պայքարի նոր փուլի մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա հիշեցրեց, որ դաշինքը հայտարարել է դիմադրության շարժում սկսելու մասին և շատ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են տարվում մարզերում՝ մարդկանց հետ աշխատելու տեսանկյունից:
Պատգամավորը շեշտեց, որ բոլոր նրանց, ովքեր հարցնում են, թե ինչո՞ւ «Հայաստան» դաշինքը ոչինչ չի անում, առաջարկում են կազմակերպված դիմադրության պայքարի տարբերակը և մարզերում կոչ անում գալ և միանան շարժմանը:
Անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը՝ պատգամավորը հայտնեց, որ տպավորություն կա, թե բոլորը ուրախացել էին, որ այդ հանդիպումցի հետո Նիկոլ Փաշինյանը ևս մի բան չի տվել, բայց դրա արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության մեջ չկար որևէ հայանպաստ բառ:
«Ինձ զարմացնում է այն քաղաքական մանկամտությունը, երբ որ իշխանության ներկայացուցիչները փորձում են այն ներկայացնել որպես մի հայանպաստ հայտարարություն»,-ասաց Խամոյանը և նկատեց, որ հայտարարության մեջ չկար բառ գերիների, պատանդների վերադարձի վերաբերյալ:
Պատգամավորը նաև նկատեց, որ փաստաթղթում Արցախի հարցի մասին էլ որևէ ձևակերպում չկա, խոսք կա դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, որն իրականացնելու դեպքում Արցախի հարց այլևս չի կարող լինել:
Խամոյանի խոսքով՝ մինչև դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը ադրբեջանական զինուժը մտել է ՀՀ տարածք և այն շարունակվում է Փաշինյան-Ալիև օպերատիվ կապի բանավոր պայմանավորվածությունների համաձայն, որին այնուհետև հետևելու է պաշտոնական դեմարկացիան և դելիմիտացիան:
Նկատելով, որ դրա պատճառն այն է, որ պարտվող ղեկավարն է գնացել բանակցելու՝ պատգամավորը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր Շուշին և Հադրութը բանակցություններով հետ բերելու մասին, բայց բանակցությունների նման ընթացքի դեպքում արդեն այդ նպատական էլ մշուշոտ է դառնում, քանի որ ներկայիս բանակցող Փաշինյանն արդեն բանակցություներում համաձայնություն է տալիս կորցրած տարածքների հարցում:
«Ադրբեջանական պաշտոնյաները միջազգային կոնֆերանսների և սեմինարների ժամանակ արդեն հղում են անում Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ