Իրավունք 11:22 01/12/2021 Հայաստան

2012-ից սկիզբ առած խարդախության գործն ուղարկվել է դատախազին

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը բանկում գրավ դնելու և գրավի դիմաց ստացված վարկային միջոցներով համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու պատրվակով, օգտագործելով 39-ամյա ընկերոջ հետ ունեցած վստահելի հարաբերությունները, առաջարկել է Բաղրամյան պողոտայում գտնվող անշարժ գույքը, որը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է ընկերոջ կնոջը և վերջինիս քրոջը, գրավ դնել և ստացած վարկային միջոցներով մասնակցել իր կողմից նախաձեռնած շահութաբեր բիզնես ծրագրին:  

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և գործողությունները քողարկելու նպատակով ՍՊ ընկերության տնօրենը կազմել և իր ընկերոջը, նրա կնոջն ու վերջինիս քրոջը ներկայացրել է թղթյա բաժակների և այլ առարկաների վրա տպագրության համար նախատեսված հաստոցներ ձեռք բերելու և շահագործելու վերաբերյալ գործարար ծրագիր՝ պատրանք ստեղծելով, որ իր կապերի շնորհիվ իրացման հետ պայմանավորված որևէ խնդիր չի առաջանա, իսկ ստացված շահույթը կբավարարի վարկը ժամկետից շուտ մարելու, ինչպես նաև այդ ընթացքում խոշոր եկամուտ ապահովելու համար։

ՍՊ ընկերության տնօրենը, ուրիշին պատկանող գույքային իրավունքի օտարումից ակնկալվող ֆինանսական միջոցներն իր վերահսկողության տակ պահելու և հետագայում տնօրինելու նկատառումներից ելնելով, կեղծ խոստումներով կորզելով տուժողների համաձայնությունը և փաստացի վերահսկողության տակ վերցնելով վերոնշյալ գույքի տնօրինման իրավունքի օտարումը, 2012թ. դեկտեմբերի 21-ի վարկային պայմանագրով նշված անշարժ գույքի գրավադրմամբ ստացել է 257․000․000 ՀՀ դրամ վարկ՝ քույրերին զրկելով համատեղ իրավունքով նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ ունեցած տնօրինման իրավունքից:

Այնուհետև ընկերոջը կեղծ տեղեկություններ  է տրամադրել այն մասին, որ բանկը բիզնես գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գումար չի հատկացրել, ինքը հրաժարվել է առաջարկված փոքր չափով վարկից, իսկ գույքը չի գրավադրել։

39-ամյա տղամարդը, նրա կինն ու վերջինիս քույրը, հետագայում պարզելով, որ Բաղրամյան պողոտայում գտնվող հիշյալ գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ՍՊ ընկերության տնօրենից պահանջել են ազատել արգելանքից և վերադարձնել այն, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով փորձել է ժամանակ շահել:

Այնուհետև գույքը վերադարձնելու սուտ խոստումով ընկերոջն առաջարկել է վարկը տեղափոխել մեկ այլ բանկ։ Վերջինս գույքը գրավից ազատելու ընձեռնված հնարավորությունն ընդունել է իրական, և 2014թ. օգոստոսի 14-ին հաջորդող գրավի պայմանագրով նշված գույքը տեղափոխվել է մեկ այլ բանկ, սակայն ՍՊ ընկերության տնօրենը, գույքը գրավից ազատելու փոխարեն, ստացել է 257.117,58 ԱՄՆ դոլար հավելյալ վարկային միջոցներ, այնուհետև չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի արդյունքում քույրերը զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ 160.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ,  ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}