Գորիսում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները նոյեմբերի 29-ին և 30-ին բաժնի սպասարկման տարածքում կատարած շրջայցերի ժամանակ ապօրինի ծառահատման 4 դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Նրանք հայտնաբերել են տարբեր, այդ թվում՝ «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք բարձված են եղել հատված ծառերով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի օրինականությունը վկայող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին