Քաղաքական 13:44 02/12/2021 Հայաստան

Ուզում էի փոխել վերաբերմունք, ինչին իշխանությունը չհամաձայնվեց. Թագուհի Թովմասյան

«Հայաստանում այսօր չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառայողներին որևէ իրավունքով, արտոնությունով օժտելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ զինծառայողներին բոլորն են պարտական:

«Այսօրվա պայմաններում, երբ մենք չունենք նույնիսկ կահավորված առաջնագիծ, անմարդկային պայմաններում զինծառայողներն իրականցնում են իրենց պարտքը, նրանք ունեն մեր հոգածության կարիքը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությանը՝ Թ. Թովմասյանն ասաց. «Կան զինծառայողներ, ովքեր իսկապես ապրում են վարձով,  սակայն վարձակալը չի համաձայնվում պայմանագիր կնքել: Իրենք ստիպված  այլ մարդու հետ պայմանագիր են կնքում, ներկայացնում այդ պայմանագիրը որպես վարձակալության  փաստաթուղթ, դրա հիման վրա ստանում են փոխհատուցում: Ստացվում է՝ զինծառայողը փաստացի բնակվում է վարձով ոչ այն հասցեում, որի համար ներկայացրել է փաստաթուղթ:  Այսօր 81 զինծառայողի նկատմամբ կա քրեական հետապնդում միայն այն բանի համար, որ ապրում են վարձով: Սա աբսուրդ է»:

Նա ասաց, որ հարցը հետևողականորեն բարձրաձայնել է,  գրություններ ուղարկել, խնդրել տարբեր գերատեսչություններին ուշադրություն հրավիրել այս հարցի վրա:

«Վերջին պատասխանը ստացել եմ Զինվորական դատախազությունից այն մասին, որ կա խնդիր, առաջարկում են լուծման տարբերակ: Երբ հասկացա, որ պետական օղակներում սկսել են խնդիրը դիտարկել, ահազանգ են հնչեցնում, հնարավոր համարեցի կոնսենսուս  ձևավորվի, գուցե հնարավոր է հարցը տեղից շարժել: Նույնիսկ  ես զիջման գնացի. իմ նախաձեռնությունը դրված էր շրջանառության մեջ, ես մեկ շաբաթով հետ քաշեցի, որ այսօրվա քննարկումը ծավալվի, գտնենք բոլոր թեկուզ բանալի բառերը, որոնք խնդրահարույց կետ չեն առաջացնի, դրա հիման վրա օրենսդրական նախաձեռնությունը դնեմ շրջանառության մեջ»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Նրա փոխանցմամբ, առաջիկա երկու օրերին պաշտոնապես շրջանառության մեջ կդնի օրենքի նախագիծը, կխնդրի  համապատասխան մարմինները գրավոր տեսակետ հայտնեն, որպեսզի դրանք ամփոփելով՝ ԱԺ-ն կայացնի իր որոշումը:

«Հուսամ՝ ԱԺ-ում չի լինի որևէ մեկը, ով կկանգնի ու կասի՝ այս խնդիրը որ լուծում ենք, առաջանում է երկրորդ խնդիր»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Անդրադառնալով իր ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխությանը, ըստ որի զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումն իրականացնել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, որն իշխանության կողմի չընդունվեց, նա նշեց, որ իրեն բացարձակ չեն գոհացրել ներկայացված  հիմնավորումները:

«Զարմացած եմ ուղղակի, որ իմ նախաձեռնությունը չընդունվեց ու  չընդունվեց ամենաանհեթեթ  պատճառաբանությամբ: Ասում են՝ մենք  չենք ցանկանում, որ զինծառայողն անհավասար պայմաններում լինի, եթե մենք  զինծառայողին տալիս ենք արտոնություն, պետք է տալ մյուս խավերին, այդ թվում լրագրողներին, իրավաբաններին:

Բայց ես կարծում եմ, որ հասարակության բոլոր խավի  ներկայացուցիչները պետք է ավելի քիչ սահմանափակ հնարավորություններ ունենան, քան  զինծառայողները,  քանի որ մենք պարտք ենք զինծառայողներին: Իմ օրինագիծը ոչ լրացուցիչ բեռ էր բյուջեի համար, ոչ  կազմակերպական լրացուցիչ խնդիր էր առաջացնում, ընդամենը վերաբերմունք էր, այսինքն՝ ինչ վերաբերմունք է ցուցաբերվում զինծառայողի նկատմամբ»,- ասաց Թ. Թովմասյանը:

Նա նշեց՝ նկատել է, որ ցանկացած հիվանդանոցում պետական պատվերով սպասարկվող քաղաքացիների, առավել ևս զինծառայողների նկատմամբ չկա հատուկ վերաբերմունք,  առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում վճարունակ քաղաքացիների նկատմամբ, այսինքն՝ եթե քաղաքացին վճարունակ է, գումար է տալիս, արտահերթ նա պետք է մտնի, իսկ պետպատվերը թող սպասի:

«Այս վերաբերմունքն է մեր երկրում, ուզում էի փոխել հակառակը, ինչին իշխանությունը չհամաձայնեց»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}