Տնտեսություն 19:47 03/12/2021 Հայաստան

Հետազոտությունները հաստատել են Ախթալա և Ալավերդի համայնքներում ծանր մետաղների բարձր պարունակությունը

Հրապարակվել են Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ի՝ Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ իրականացրած հետազոտությունների արդյունքները։

Ինչպես տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը, հետազոտություններն իրականացվել են 2021 թվականին և վերաբերում են հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությանը։ Այս հրապարակման մեջ ներկայացվում են Լոռու մարզի Ախթալա և Ալավերդի խոշորացված համայնքներից հավաքագրված փորձանմուշների վերլուծության արդյունքները:

«Հետազոտության այս արդյունքները լրացրեցին մարզում ծանր մետաղների տարածման ընդհանուր պատկերը:

Ալավերդի և Ախթալա խոշորացված համայնքները գտնվում են Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աղտոտող օբյեկտների և Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ենթակառուցվածքների ազդեցության գոտում: Ինչպես և նախորդ դեպքերում, փորձանմուշները վերցվել են այն տարածքներից, որտեղ տեղի է ունենում երկրորդային քիմիական աղտոտում: Մթնոլորտ քիմիական աղտոտիչների արտանետումների կամ արտահոսքի հետևանքով աղտոտվածությունը կարող է կուտակվել կենսանյութերում՝ վնաս պատճառելով կենդանի օրգանիզմներին։

Ալավերդիում, Աքորիում և Հաղպատում կատարված հետազոտությունների արդյունքները լրացրել են հողում ծանր մետաղների տարածման՝ 2018-2021թթ. կատարված հետազոտությունների հիման վրա ստացված ընդհանուր պատկերը։Հողից վերցված նմուշներում ծանր մետաղների՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb) և ցինկի (Zn) պարունակությունը գերազանցել է հայկական ստանդարտների սահմանաչափը՝ բոլոր ուսումնասիրված մետաղների համար: Պղնձի դեպքում գրանցվել է հողում չեխական, հոլանդական և ֆրանսիական չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում:

Հետազոտությունները հաստատել են նաև աղտոտող նյութերի՝ քամիների հիմնական ուղղություններով տարածման վարկածը։

Միևնույն ժամանակ հետազոտվել են Դեբեդ գետի հատակային նստվածքները՝ Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածի դիմացի տարածքում (Ալավերդի-Սանահին/Կայարան շրջան), և Դեբեդ գետի մեջ ջրային հոսքերի ներթափանցման գոտուց 500 մ հեռավորության վրա գտնվող տարածքից: Ծրագրի՝ «Առնիկա»-ի կողմից համակարգող Վալերիա Գրեչկոն մեկնաբանում է. «Արդյունքները ցույց են տվել, որ ծանր մետաղների կոնցենտրացիաները զգալիորեն ավելի բարձր են եղել գետի այն հատվածում, որը հոսում է հանքարդյունաբերական ենթակառուցվածքի հարևանությամբ: Սա նշանակում է, որ Ալավերդու պղնձաձուլարանն ու լցակույտերի կուտակումն անշուշտ ազդում է շրջակա միջավայրի վիճակի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ գործարանը փակվել է 2018թ., աղտոտվածությունը չի վերացել և դեռ երկար ժամանակ զգացնել կտա»։

Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց շրջակա միջավայրում աղտոտիչների երկարաժամկետ առկայությունը նույնիսկ արդյունաբերական ձեռնարկության գործունեության դադարեցումից տարիներ անց։

Մարդու օրգանիզմում հետազոտված մետաղների կուտակում էր արձանագրվել Ալավերդու, Աքորու և Հաղպատի բնակիչներից վերցված կենսանմուշներում։ Տեղի 35 բնակիչներից վերցվել են մեզի փորձանմուշներ, որոնցում հետազոտվել է մկնդեղի, կադմիումի, պղնձի, կապարի և մոլիբդենի պարունակությունը։ Աքորի գյուղի 43-ամյա կնոջից և 55-ամյա տղամարդուց վերցված երկու նմուշներում մկնդեղի պարունակությունը մոտ էր Չեխիայում հաստատված   աշխատողների օրգանիզմում մկնդեղի առավելագույն թույլատրելի մակարդակին (50 մկգ/գ կրեատինին): Փորձանմուշները ցույց են տվել համապատասխանաբար՝ 40 և 39 մկգ/գ կրեատինին մկնդեղի պարունակություն:

Մկնդեղի ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է Ալավերդիից 4-ամյա տղայի կենսանմուշում (55 մկգ/գ կրեատինին): Ալավերդի խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշների արդյունքներն ավելի բարձր են եղել էկոլոգիապես մաքուր Տավուշի մարզի բնակիչներից վերցված կենսանմուշների արդյունքներից։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշում է, որ պղնձաձուլարանի փակվելուց հետո Ալավերդի և Օձուն համայնքներում էկոլոգիական վիճակը չի բարելավվել։ «Գործարանի փակվելուց հետո դադարեցվել է բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծման համար Ալավերդի և Օձուն համայնքներին սուբվենցիաների տրամադրումը։ Սեփականատերերը հեռացան՝ միայնակ թողնելով տեղի բնակչությանը սարսափելի աղտոտման բոլոր հետևանքների հետ։ Այդ համայնքները պետք է ստանան հատուկ կարգավիճակ և աջակցություն՝ իրենց խնդիրներն ազգային քաղաքականության մակարդակով լուծելու համար։ Անհրաժեշտ է գնահատել բնակչության առողջական վիճակը, ինչպես նաև իրականացնել աղտոտված տարածքների մաքրման կոնկրետ միջոցառումներ և առողջապահական միջոցառումներ», - մեկնաբանում է Օլեգ Դուլգարյանը։

Ախթալա համայնքում հետազոտվել են Ախթալա գետի հոսանքի ուղղությամբ և Դեբեդ գետի՝ Ախթալա քաղաքից առաջ և հետո գտնվող տարածքներից վերցված հատակային նստվածքները: Ստացված արդյունքները հաստատեցին արդյունաբերության ազդեցությունը ջրի քիմիական կազմի վրա։ Քաղաքից վերև գտնվող մասում գետից վերցված նմուշները, համեմատելով ներքևում՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնների լցվելու հատվածից վերցված նմուշների հետ (գործարանից թափոնների ուղղակի արտահոսք, փակ պոչամբարից արտահոսք և այլն), նկատվել է հետազոտվող տարրերի պարունակության զգալի տարբերություն: Այսպիսով, Ախթալա քաղաքից առաջ և հետո գետի հատվածներում տարբերությունը եղել է մկնդեղի դեպքում 10-ն անգամ, պղնձի համար՝ ավելի քան 77, ցինկի համար՝ ավելի քան 24, կապարի համար՝ 27 և մոլիբդենի համար՝ 11։

Ախթալայի և Շամլուղի բնակիչների կենսանմուշներում մկնդեղի ամենաբարձր մակարդակը հայտնաբերվել է Շամլուղից 13-ամյա տղայի նմուշում (63 մկգ/գ կրեատինին): Այս քանակությունը գերազանցում է Չեխիայի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների օրգանիզմում մկնդեղի առավելագույն թույլատրելի մակարդակը (50 մկգ/գ կրեատինին): Սա անհանգստություն է առաջացնում երեխաների առողջության համար, քանի որ ընտանիքն ապրում է Շամլուղի պղնձի հանքավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա։

Հետազոտությունն իրականացվել է չեխական «Առնիկա» կազմակերպության  կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}