Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, իրավիճակը Անդրկովկասում, հայտնում է NTV-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին, գրում է Ռիա Նովոստին։
«Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև, կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը, ինչպես նաև իրավիճակը Կովկասում։ Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները և գնահատել է հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին