Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը՝ օպերայի և բալետի թատրոնում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը: Ներկա են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին։
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։
Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գործող իշխանությունները վերջին 3 տարում Վանո Սիրադեղյանին գնահատել են. Վահագն Խաչատրյան
- Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին
- Վանո Սիրադեղյանի հուղարկավորության նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով
- ՀԱԿ. Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում
- Մահացել է Վանո Սիրադեղյանը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ