Ժողովո՛ւրդ, շատ զգույշ եղեք, որովհետև թուրքն արդեն ձեր ննջարանների դռան առաջ է. Տիգրան Չոբանյան
«Մինչև 2021 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ Նիկոլի համար ստեղծվել էր պատկեր, որ նրան հաջողվել է վերջնականապես փալաս դարձնել Հայոց ազգային բանակը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Հայոց ազգային գվարդիայի հրամանատար, «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը։
Նրա խոսքվ՝ Նիկոլը հավատացել էր, որ զինվորականության մեջ վիժեցրել է հայրենիքի պատկերը և նրանց հիշողության մեջ ջնջվել է Արցախը և հայրենիքը։
«Բայց եկավ նոյեմբերի 16-ը և Նիկոլը տեսավ, որ այնուամենայնիվ, այն նրան չի հաջողվել անել, քանի որ մեր տղաները ոչ միայն արիաբար կռվեցին, այլև դեպք ունենք, որ սպան անձնազոհության շնորհիվ, իր կայնքի շնորհիվ կատարեց մարտական խնդիր»,-հայտնեց ազատամարտիկը։
Ըստ բանախոսի՝ իշխանությունները թաքցնում են նոյեմբերի 16-ի բոլոր դրվագները, քանի որ մինչ օրս հասարակությունը չգիտի թե ինչ կորուստներ ունեն ադրբեջանցիներ, հայկական կողմը, պարզ չէ, թե հայկական կողմը տարածքները զիջե՞լ է, թե՞ չէ, Իշխանասարից թուրքերը գնացե՞լ են, թե՞ ոչ։
Տիգրան Չոբանյանի խոսքով՝ իշախանությունները շատ վախեցան այն հանգամանքից, որ չկարողացան հասնել արդյունքի և դրա համար նրանց պետք էր մեծ արագությամբ շտկել իրավիճակը, որի շրջանակներում էլ կատարվեց Աշոտ Միանասյանի արագ ձերբակալումն ու կալանավորումը։
Ներկայացնելով Աշոտ Մինասյանի կերպարը՝ ազատամարտիկը պատմեց, որ ացախյան վերջին պատերազմում իր և Միանասյանի ջոկատին ասել են, որ կարող են իրենց միայն մի ուղղությամբ ուղարկել, որից բոլորը հրաժարվում են և Մինասյանը, մի վայրկայն չմտածելով, համաձայնել է։
Չոբանյանը հայտնեց, որ իրենք հայտնվել են մի տարածքում, որը, կարծես թե, հնարավոր չէր պաշտպանել, որտեղ մնացել էր մեկ պաշտպանական գիծ՝ 60 կիլոմետր շառավղով շրջափակված, բայց իրենց հաջողվել է թշնամու մեծ զորամիավորում կուտակել իրենց շուրջ և դրանով թուլացնել նրանց հարվածշները մյուս ուղղություններով։
Նա հայտեց, որ ինքը, Աշոտ Երկաթը և Սիսիանից ևս մեկ ազատամարտիկ էին, որ պատերազմի էին եկել իրնեց որդիների հետ, իսկ Մինասյանի որդին եղել է առաջապահ դիքում, որը թշնամին 38 օր անընդհատ ցանկացել է գրավել, բայց չեն հաջողել։
Ըստ բանախոսի՝ Աշոտ Մինասյանի կալանավորումը ոչ միայն իշխանության վախերի դրսևորում է, այլև ժողովրդի մեջ վախ առաջացնելու ձգտում է՝ ժողովրդին ասելու, որ ինչ որոշում էլ ընդունեն Հայաստանը ծախելու ուղղությամբ, նա պետք է լուռ ու մունջ ընդունի այն, քանի որ իրեն պաշտպանող, հայրենիքի համար մարտնչող այլևս չկա, բոլորին փակել են։
«Իշխանությունները ոչնչացնում են ազատամարտը, բառի բուն իմաստով, ոչնչացնում է այն ժողովրդին, որը զենքը ձեռքին պատրաստ է թույլ չտալ, որ Սյունիքը հանձնվի»,-հայտարարեց ազատամարտիկը և դիմեց ժողովրդին. «Ժողովուրդ, շատ զգույշ եղեք, որովհետև թուրքն արդեն ձեր ննջարանների դռան առաջ է, և շուտով այդ դուռը բացելու է և ձեր կանանց ու սիրելիներին բռնաբարելու է ձեր աչքի առաջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան