Քաղաքական 12:54 04/12/2021 Հայաստան

Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի. Բենիամին Մաթևոսյան

«Հայաստանում ներքաղաքական գործընթացները  շատ պարագաներում բխում են ադրբեջանական կողմի շահերից և իր հստակ արտահայտումն է ստանում»,- ասուլիսում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Օրինակի համար նշեց, որ ձերբակալում են լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, Ադրբեջանում դա դրական են ընկալում։ Ըստ նրա, ռացիոնալ էլեմենտ կա մտորումներում, որ  իշխանությունները փորձում են Սյունիքում  որոշակի գործողություններ իրականացնեն, Ա. Մինասյանը, Սյունիքի համայնքապետերը կխանգարեն դրան ու կալանավորում են։

«Գործընթացը ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ. գնում ենք այն ուղղությամբ, ինչի մասին շատերը խոսել են, զգուշացրել, ցավոք սրտի, այդ զգուշացումները հստակ քաղաքական գործընթացների չեն վերածվում»,- ասաց Բ.Մաթևոսյանը։

Նա վստահեցրեց, որ եթե ամբողջ երկրով մեկ կոնսոլիդացվեին համապատասխան ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական, մարդկային ռեսուրսները, անգամ 17 ուժերի շարժման շրջանակում հնարավոր կլիներ քաղաքական գործընթացներին այլ հանգուցալուծում տալ, առնվազն մինչև արտահերթ ընտրությունների չէին հասնի, փոփոխություններ կլիներ այն սցենարով,  ինչ առնվազն հայտարարվում էր։

«Բայց տեսանք, որ քաղաքական վերնախավի մեջ չկար համաձայնություն առ այն, թե  ինչպիսին պետք է լինի հետփաշինյանական Հայաստանը, և մենք կանգ ենք առել  այյն իրողության շրջանակում, երբ որ չենք հասնում այդ հետփաշինյանական Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով միջանցքի մասին, Բ. Մաթևոսյանն ասաց, այն միջանցքը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, ի սկզբանե անգամ չի քննարկվել։

«Իհարկե, Ադրբեջանը կուզեր Սյունիքի տարածքով առանց մաքսատուրքեր վճարելու ելումուտ անելու հնարավորություն ունենար, բայց այն միջանցքը, որի մասին խոսում է  Ադրբեջանը, որով իշխանությանները վախեցնում են հայ հասարակությանը, քաղաքական դաշտին, այդ միջանցքն ինքնին գոյություն չունի»,-  նշեց քաղաքագետը։ 

Միաժամանակ նա ընդգծեց. «Մի իրողության մեջ ենք ապրում, երբ Հայաստանի ողջ տարածքը կարող է վերածվել միջանցքի»։

Ըստ քաղաքագետի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանիցների համար դառնալու է ազատ ելումուտի տարածք, անգամ ներդրումների տրամաբանությունը կամ տարանցիկ երկիր դառնալու իշխանությունների երազանքներն ուղղակի փշրվելու են դաժան իրականության պայմաններում։

Նրա խոսքով, Հայաստանում  եթե հետագայում տեսնեն Ստամբուլ առևտրի կենտրոն, պետք չէ զարմանալ, քանի որ դա է լինելու թուրքական կապիտալի ներոսքի  դրսևորումներից մեկը. «Այսինքն թուրքական կապիտալն այստեղ դրսևորվելու է խաղատներ, գրավատներ, առևտրի կենտրոններ բացելով, բայց  Հայաստանի տնտեսության մեջ ֆունդամենտալ ներդրումներ չեն անելու»։

Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ ասվում է Հայաստանում, և այն, ինչ ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպումներին, իրարից տարբերվում են, բայց ռուսական կողմը հետևում է, որոշակի հետևություններ անում։

«Օրինակ, այդ հետևություններից մեկը եղավ երեկ, երբ ՌԴ ԱԳՆ հստակ արձագանքեց Հայաստանի իշխանությունների կողմից տարածվող կեղծիքներին, որոնք հնչում են ՀՀ ԱԺ նախագահի մակարդակով, որ Ռուսաստանը հայկական կողմին ստիպում էր  հանձնել ամեն ինչ, դրա փոխարեն չստանալով ոչինչ»,- ասաց Բ. Մաթևոսյանը՝ նշելով, որ այս  փոքրիկ իրողություններն, այնուամենայնիվ, ազդում են ՌԴ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների վրա։

«Ճիշտ է, ՌԴ-ն կայացած պետություն է, ակնհայտ է, որ այստեղ իշխանության ով լինի, ռուսական կողմն աշխատելու է Հայաստանի հետ, քանի որ իրենք աշխատում են ինստիտուտների, պետության, ժողովուրդների հետ։  Բայց փաստ է, որ Հայաստանը լիներ ավելի կանխատեսելի գործընկեր, Հայաստանում լինեին իշխանություններ, որոնք իրենց գործունեության ընթացքում չհարվածեին Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերին տարածաշրջանում, վերաբերմունքը հայկական պետության հանդեպ կլիներ լրիվ այլ»,- ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}