Սիսիանցիները խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել». Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«44-օրյա պատերազմի, մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել։
Մի կողմից սահմանակից է Նախիջևանին, իսկ Քաշաթաղի՝ այս իշխանությունների հանձնումից հետո, արդեն երկկողմանի ադրբեջանական ակցանի մեջ է։
Այս աղետալի իրականության միակ լավ լուրն այն է, որ սիսիանցիները ճիշտ է խորը մտահոգությունների մեջ են, սակայն դա նրանց չի «կոտրել», չեն պատրաստվում հանձնվել ու համակերպվել իշխանության կամայականությունների և կուլիսային պայմանավորվածությունների հետ։
Որտեղ կա պայքար՝ ներսի կամ դրսի թուրքի հետ, այդտեղ պարտությունները կամ ժամանակավոր են կամ առհասարակ բացակայում են»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենակիցները շարունակում են ապրել անորոշության և խորը մտահոգությունների մեջ. ընդդիմադիր պատգամավոր
- Ադրբեջանական սանձարձակությունները, ագրեսիան ՀՀ ու Արցախի նկատմամբ աճի դինամիկա են դրսևորում. Աբրահամյան
- Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների խնդիրները՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին