Դեկտեմբերի 7-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ-ից հայտնում են, խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչև 90 րոպե:
Դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 24 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի 006-Ա, հոկտեմբերի 4-ի 010-Ա , հոկտեմբերի 25-ի 018-Ա , 019-Ա և 020-Ա որոշումներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին