Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները տեղական իշխանություն ձևավորելու մասին հայտարարությամբ են հանդես եկել
«Ախուրյան» և «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում միասնաբար կձևավորեն տեղական իշխանություն:
Yerkir.am կայքում հրապարակված է դաշինքների հայտարարության տեքստը.
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ախուրյան համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին
2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, ի դեմս դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանի՝ մի կողմից, և «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը՝ համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին։
«Ախուրյան» կուսակցությունների դաշինք Արծրունի Իգիթյան
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք Կարեն Արշակյան»:
Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են՝ Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը:
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15֊ում. Սաղաթելյան
- Մասիսում ՔՊ-ն պարտվեց
- Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվել է
- Թումանյան համայնքում ՔՊ-ն պարտվեց
- ՔՊ-ն պարտվել է ավելի քան 10 համայնքներում
- Վանաձորում ՔՊ-ն պարտվում է
- Մի քանի համայնքներում «Զարթոնք»-ն առաջ է անցել ՔՊ-ից
- Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները հաղթում են ՔՊ-ին
- Արմավիրում ընտրողների 79 տոկոսն ու ևս 577 մարդ մերժեց ՔՊ-ին, բայց այն ընտրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին