Քաղաքական 19:29 06/12/2021 Հայաստան

Լռել՝ մինչև նոր պատերազմ․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ Վահե Հովհաննիսյանն իր՝ «Լռել՝ մինչև նոր պատերազմ» հոդվածում գրում է․

«Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։

Տեղյակ է Նիկոլը, տեղյակ է Մհեր Գրիգորյանը։ Մամուլից իմանում ենք, որ հարցի շուրջ ՔՊ փակ նիստ է եղել։ Մե՞զ ինչ։

Այդ ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ չոր արձագանքում է մեր ԱԺ նախագահին, ինչը հուշում է առկա խնդիրների մասին։ Մեր արտգործնախարարը ինչ-որ հանդիպումների մեջ է, այդ թվում՝ «Ադրբեջանի նախարարի հետ հնարավոր, բայց տապալված»։

Հասարակության 99.99 տոկոսը ոչինչ չգիտի։ Հայաստանի իշխանությունը հարկ չի համարում իր քաղաքացուն որևէ բան ասել։ Երկրի առաջին դեմքերը համր են։ ՏԻՄ ընտրություններում տապալումից հետո Նիկոլը փորձում է իբր դեմոկրատիան կարևորել։ Բայց դեմոկրատիան իրականում հասարակության տեղեկացվածությունն է, թե՝ իր ճակատագիրը մի քանի հոգով ինչպե՞ս են որոշում։ Թե՞ իրեն հատուկ «շուստրիությամբ» փորձում է հետագա անվտանգային խնդիրների բեռը դնել քվեարկողի վրա, իբր՝ ՏԻՄ-ին սխալ քվարկեցիր, այդ պատճառով սահմանին լարվածության աճ կա։ Վստահաբար՝ այնքան բան ենք տեսել, որ չենք զարմանա անգամ նման տողատակի վրա։

Մենք միայն տեսնում ենք, որ ՔՊ խմբակցությունը պուլտի մի կոճակով դառնում է հակառուսական, ու մենք հասկանում ենք, որ պուլտի տերը հերթական անգամ խաղում է բոլորիս ճակատագրի հետ։
Հայաստանի ժողովրդին, մեզ բոլորիս դրել են փորձարարական ճագարի տեղ՝ «բանակցություններ են. լավ եղավ՝ կասենք, վատ եղավ՝ դե կռիվ կլինի» տրամաբանության մեջ։

Իսկ կարո՞ղ է այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար ավանտյուրայի տանել ողջ պետությունը։ Մենք ունեցել ենք մեկ հոգու որոշմամբ զրո կետից բանակցելու նախադեպ և հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելու փաստը, ուրեմն հիմա էլ կարող է լինել նման վտանգ։
Նախագահ Արմեն Սարգսյանը ուրիշի շուրթերով ասում է, որ ինքը նույնպես տեղյակ չէ։ Տեղյակ չէ և վե՞րջ, չի էլ պահանջու՞մ տեղեկատվություն, որպեսզի ինքն էլ հետո խոսի հանրության հետ։
Քաղաքական լիդերները, խմբակցությունները, հանրային ակտիվ շերտերը՝ բոլորս, պետք է պահանջենք մեզ տրամադրել տեղեկություններ՝ մեր բոլորի ապագային առնչվող գործընթացների շուրջ։
Զարհուրելի է պատկերացնել, որ մի քանի հոգի հիմա վճռում են խաղաղության կամ պատերազմի խնդիրը, մեր պետականության լինել-չլինելը և այլն։

Գուցե այլ պայմաններում կարելի լիներ վստահել և համբերել, սակայն չմոռանանք՝ սրանք այն նույն մարդիկ են, որոնց օրոք արդեն իսկ եղել են լրջագույն սխալներ, ծանր պատերազմ ու պարտություն։
Այսօր հասարակության համար նույն դե՞րն է նախատեսված՝ մտովի կազմել նոր 5 հազար հոգու ցուցա՞կ։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որևէ այլ գործունեություն չի կարող իմաստավորված համարել, եթե նրանք չեն պահանջում՝ ներկայացնել, թե ինչ է բանակցվել, ինչ է
համաձայնեցվել, ինչ են քննարկում փոխվարչապետները։

Հանրային պահանջի մեքենան ամսի 27-ից պետք է աշխատեր այս ուղղությամբ։ Հակառակը կնշանակի՝ մենք պետություն ունենալու ցանկություն չունենք։
Այս հոգեբանությամբ և այս որակներով մենք գնալու ենք հանրաքվեի՝ «ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ մաս-մաս լինենք հարևանների միջև» հարցով։

Ակնհայտ է, որ ստվերային պրոցես է ընթանում՝ հանրության լիակատար անտեղյակության պայմաններում։ Իհարկե կա արդարացված գաղտնիություն, բայց հանդիպումից հետո հակառակ կողմը բացում  է փակագծերը, հրապարակային ձևակերպումներով ճնշում առաջիկա բանակցությունների վրա, ընդունվել է «Աշխաբադի դեկլարացիան»՝ թուրքամետ շեշտադրումներով։ Հայկական կողմն այս ֆոնին լռում է։ Սրանից բացի՝ ստացել ենք  ռուսական ԱԳՆ-ի կոշտ ձևակերպումը, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, մեքենա գնելուն զուգահեռ, խոսում է առանց մտածելու։ Դրանով վտանգում է ոչ թե իր մեքենան, այլ՝ պետության։

Նիկոլը արտախորհրդարանական զրոների հետ է հանդիպում, որ ականջները կախ լսեն իրեն, բա ու՞ր է հասարակությունը, մենք  բոլորս։ Էլի ուզում ենք ազգովի ցանց գործողի դերո՞ւմ լինել։

Պետք չէ մեղադրել հասարակությանը. ոչիշխանական համակարգերի խնդիրն է՝ ճիշտ քայլերով, ճիշտ ձևակերպումներով խոսել հասարակության հետ, գեներացնել ընդհանուր հանրային պահանջ։
ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում  է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես։ Սա արդեն անշրջելի պրոցես է։ Բայց այս ճանապարհը մեծ ռիսկեր ունի, և պետության շահը պահանջում է ոչիշխանական սոլիդ համակարգերի ստեղծում, ճիշտ բանաձևերով հասարակության հետ երկխոսություն։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել խորքային, բայց անցնցում փոփոխություններ և չընդհատվող, սթափ հաղորդակցություն՝ դաշնակիցների և միջազգային հանրության հետ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Բելգիան արդեն 3 տարուց ավելի է գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը
Բրազիլիան չկարողացավ հաղթել Էկվադորին ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Հանիդպում ավարտվեց 1:1 հաշվով, գրում է armsport-ը։ Եթե ​​բրազիլացիները...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած...
Աղբյուր` Panorama.am
20:13
ԵՄ-ում «ուրվականների ավիաթռիչքները» վնասում են կլիման
ԵՄ տարածքում գործում է ավիափոխադրողների կանոնակարգ, որի պատճառով ավիաընկերությունները երբեմն ստիպված են լինում իրականացնել նույնիսկ այն...
Աղբյուր` Panorama.am
20:04
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները, Պուտին
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են իրենց պատասխաններում Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Եվրոպայում սկսել են խոսել Ռուսաստանից անխուսափելի «կախվածության» մասին
Եվրոպան չի կարողանա ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, եթե անհրաժեշտ լինի, ասել է եվրոպական գազի շուկայի մասնագետ Թիերի Բրոսը Euractiv...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:24
Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված.դատարանը մերժել է գրավի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է «Ազգային անվտանգություն» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ի՞նչ ա նշանակում «ժողովրդավարության առաջընթաց», հո դուք հոգեկան հիվանդ չե՞ք․ Նարեկ Սամսոնյան
 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Մամիջանյան Հայկի վրա հարձակվել են էս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
19:08
Եզակի դեպքերում է քվեարկածների ընդհանուր թիվը 100-ից պակաս լինում․ Բորիս Նավասարդյանը՝ ԵԽԽՎ-ում քվեարկության մասին
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրում է․ ««Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայերիս համար հայոց բանակը բացարձակ արժեք է․Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Հունվարի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվել է դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին: Նախքան...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լարսը բաց է
Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը հնարավոր է զրկվի լիցենզիայից
Վրաստանի կառավարությունը հնարավոր է Myway Airlines ավիաընկերությանը զրկի կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից։ Ինչը նշանակում է դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել․ Արմեն Աշոտյան
Հայաստանում շատ վայրեր կան, որ կարելի էր այցելել մեր բանակի ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:27
Կարծում եմ, որ ճիշտ կանեն լռեն և ներկայացնեն ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցրած իրական ծռին․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գորում է․ ««Առավոտ» թերթում, կարդացի Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
18:22
Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի՝ «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով․ Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Հայոց բանակի օրվա առթիվ հայտարարություն է տարածել,...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նախագահի թեկնածուն պետք է անգրագետ, կարաբինաների անշահախնդիր մոլագա՞ր լինի. Գևորգ Պետրոսյան
«Ես պահանջեցի հիմքեր, քանի որ եթե ինձ կանչում են ոստիկանություն, ապա պարզ էր, որ չեն կանչում բիգուձի փաթաթելու, այլ քրեական հետապնդման...
Աղբյուր` Panorama.am
17:57
Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ փակ են...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սպասվում է քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում հունվարի  29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը,...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ադրբեջանը կրակել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռուբեն Մելիքյան. Մամիջանյանը ոչ միայն սխալ չի արել, այլև միանգամայն ճիշտ է արել
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Նիկոլականներն, նրանց արբանյակները և փարիսեցիները մի մեծ արշավ են սկսել...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթը վերջին պահին չեղարկվել է
Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չարտերային ավիաչվերթը, որը ծրագրվում էր իրականացնել հունվարի 28-ին, վերջին պահին չեղարկվել է։ Jnews-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:32
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երեխաների վրա փորձ են արել՝ առանց ծնողների մանրամասն տեղեկացման
Սննդային հավելումները վախեցնում են առողջ սնվելու շատ պաշտպանների: Քիմիկ-տեխնոլոգ Սերգեյ Բելկովը բացատրել է, թե ինչու է այդ վախն անհիմն՝ գրում...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փաշինյանը մտավախություն ուներ, որ այսօր Եռաբլուրում նորից արժանանալու է սյունաց ողջյունների և թուքումուրի. Գևորգ Պետրոսյան
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, մտավախություն ունենալով, որ Եռաբլուրում կրկին արժանանալու է սյունաց ողջյունների և թուքումուրի, այդ...
Աղբյուր` Panorama.am
17:07
28.01.2021. Վարանդայից հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական...
Աղբյուր` Panorama.am
16:59
Արթուր Ավագյանը կարիերան կշարունակի Նորավանքում
«Նորավանք» ՍԱ-ն պայմանագիր է ստորագրել փորձառու պաշտպան Արթուր Ավագյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:48
Ինչ են մտածում Ուկրաինայի հարցի շուրջ Վաշինգտոնի ու Մոսկվայի փողոցներում
Ամերիկայի ձայնը ներկայացրել է հարցումներ՝ մարդկանց շրջանում Մոսկվայի և Վաշինգտոնի փողոցներում Այս օրերին, երբ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}