Մեր մանդատը ծառայեցնելու ենք բոլորիս երազանքների համայնքը ձևավորելու գործին․ Սևակ Խաչատրյան
«Էջմիածին» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի էջմիածնեցիներ, ոսկեհատցիներ,
Շնորհակալ եմ «Էջմիածին» դաշինքին ձայն տված յուրաքանչյուր էջմիածնեցու և ոսկեհատցու։ Դուք ցույց տվեցիք, որ մեր երկրի և մասնավորապես մեր քաղաքի վիճակի հանդեպ անտարբեր չեք, տեսնում եք խնդիրներն ու դրանց լուծման տարբերակը տեսնում եք «ասֆալտից» դուրս։
Մենք ստանձնելու ենք մեր սիրելի քաղաքի ավագանու մանդատները և քաղաքի կառավարում ենք տանելու ձեր խնդիրները՝ մեր ընդդիմադիր դիրքորոշմամբ և դրանք մեր մոտեցմամբ լուծելու վճռականությամբ։
Մեր մանդատը ծառայեցնելու ենք բոլորիս երազանքների համայնքը ձևավորելու գործին, դա անելու ենք պատասխանատվությամբ և համոզմունքով, որ քաղաքը յուրաքանչյուրս ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին