Դուք կարողացե՞ք էլ ապահովել Փաշինյանի, ԱԳ և ՊՆ նախարարի, ԱԱԾ տնօրենի ներկայությունը նիստին. Աննա Գրիգորյանը՝ ԱԺ նախագահությանը
ԱԺ նիստերի օրակարգում է «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց ԱԺ նախագահությանը՝ արդյո՞ք կարողացել են ապահովել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը ներկա լինեն նիստին, ինչը հենց իրենց պահանջն է եղել։
«Դուք կարողացե՞ք էլ ապահովել վերջիններիս ներկայությունը»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ, իրեն թվում է, պատգամավորը մի փոքր թյուր պատկերացում ունի ընդհանրապես խորհրդարանականների փոխհարաբերությունների, ԱԺ նախագահության և պատգամավորների փոխհարաբերությունների մասին։
«Ազգային ժողովի նախագահության պարտականությունն է ապահովել ԱԺ նորմալ գործունեությունն անխափան և այդ պարտավորությունը կատարվում է։ Իսկ թե կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, կարծում եմ, ձեր և կառավարության հարաբերությունների կամ կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»,- արձագանքեց Ռ. Ռուբինյանը։
Աննա Գրիգորյանն ասաց. «Մենք պահանջել ենք վերջիններիս ներկայությունը նիստին, որոնք առաջին պատասխանատուներն են, ովքեր պետք է գային և հասարակությանը տեղեկացնեին այս խնդիրների վերաբերյալ ինչ առաջընթաց ընդհանրապես մենք ունենք, թե չունենք։ Հիմա ասում եք՝ ձեր խնդիրն է այնպես անել, որ նրանք գան ու ներկայանան։ Մենք առաջարկել ենք ու պահանջել ենք, որպեսզի վեջիններս ներկայանան, դուք էլ պետք է հետևողական լինեք։ Հորդորում եմ՝ չմոռանաք, որ խորհրդարանական երկիր ենք, դուք պետք է անեինք ամեն բան, որպեսզի վերջիններս ներկա լինեին նիստին»։
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ամեն քառօրյայի ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխան կառավարության ներկայացուցիչների հետ, հնարավարություն են ունենում պատգամավորները հարցեր բարձրացնել, հիշեցրեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից կրկին բաց առաջարկ է արել՝ հանդիպել և խոսել այն ամենի մասին, ինչի մասին պետք է խոսել, ինչն էլ, ըստ էության, մերժվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ