Քաղաքական 12:24 07/12/2021 Հայաստան

Թշնամուց վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է. Արծվիկ Մինասյան

«Ամբողջ հարցն էլ հենց սա է, որ գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար սեփական խմբակով որոշում կայացնելու վիճակում»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինսյանը և շեշտեց, որ հենց ընդդիմության առաջարկած հայտարարությամբ պետք է պատասխան տրվեր Ալիևին և համահայկական ուժի համախմբման գործողություն իրականացվեր:

Նա նշեց, որ այսօր ՔՊ-ի մերժած «Հայաստան» խմբակցության հայտարարության տեքստը կխմբագրեն և դեկտեմբերի 14-ին հրավիրելու են արտահերթ նիստ այդ օրակարգով:

Նա հայտնեց, որ հայտարարության մեջ պահանջ կա ուղղված ՀՀ գործադիր իշխանությանը, որ զերծ մնա որևէ համաձայնությունից և բանակցությունից, որտեղ կխախտվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Անկախության հռչակագրով ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը, որով կդատապարտվի Արցախի հանրապետության տարածքների օկուպացիան:

«Քանի որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը թշնամուց վախեցած իշխանություն է և եթե այլ հանցակազմ չկա՝ այս վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունն իշխանությանը կոչ է անում զերծ մնալ նման որոշումներից, իսկ իշխանությունն այդ կոչը իր հասցեին մեղադրանք է ընդունում:

Նշելով, որ Վիեննայի կոնվենցիային համաձայն ուժով ձեռք բերված պայմանավորվածություններն համարվում են առոչինչ, ինչի մասին ասվում է հայտարարության մեջ՝ Մինասյանն ասաց. «Այս հայտարարությամբ մենք ի սկզբանե ասում ենք, որ եթե  որևէ պայմանավորվածություն, բանակցություն, համաձայնություն կծնվի ուժի ճնշման հետևանքով՝ իմացեք, աշխա՛րհ, միջազգային հանրությո՛ւն, որ այն առոչինչ է, հայ ժողովրդի համար չի կարող պահանջ ու պարտադրանք սահմանվի,իսկ սրան հակադրել, թե այն զգայուն թեմա է, նշանակում է, որ այս մարդիկ պատրաստ չեն հայրենիքը պաշտպանելու»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը ուզում է, որ իշխանությունը միանա հայտարարությանը, որում ասվում է, որ ուժով պարտադրված համաձայնագիր իրավական ուժ չունի:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ չի հավատում իշխանության այն պնդմանը, որ միջանցք չի լինելու, քանի որ մի բան է ասելը. մակ այլ բան՝ գործելը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյուքում սանիտարահիգիենիկ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայաստանում է Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը
Հունվարի 18-ին Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
19:23
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՔՏՀԱՏՄ տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալն ու մասնագետը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Փաշինյան
«Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը ո՞վ է կայացրել  և ինչի՞ հիման վրա»,-կառավարության հետ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Արդյո՞ք այդ առաջարկների մեջ ներառված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը․ Աննա Գրիգորյան
«ԱԺ ամբիոնից հնչեց միտք, թե արդյո՞ք լավ է, որ օգտագործվել են ՀԱՊԿ մեխանիզմները։ Լավ է, շատ լավ է։ Արդյո՞ք լավ է, որ այն աշխատեցվել է ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
18:42
Շվեյցարիայում «Սպանեք Էրդողանին» պաստառը բռնողների դեմ դատ է սկսվել
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ խորհրդարանի հրապարակում, 2017-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառը...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու. Մհեր Գրիգորյանը
«Գազի սակագինն աննախադեպ բարձրանում է սոցիալապես անապահով սպառողների համար, հայտով նախատեսված է այն 100 դրամից 33 %-ով բարձրացնել, որը...
Աղբյուր` Panorama.am
18:25
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին
Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելարոպուլուին այսօր՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի. Փաշինյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Այսօրվա պրոցեսի մասին եմ բարձրաձայնում, ոչ թե կա ապագա՝ լուսավոր.Արթուր Խաչատրյան
«Ազոտական պարարտանյութը 6500 դրամից հասել է համարյա 20000 դրամ, թանկացել են գարու, ցորենի, կարտոֆիլի սերմացուի, դիզելային վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Էրդողանը խոսել է Միջերկրածովի գազը Իսրայելի հետ Թուրքիայով Եվրոպա հասցնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպմաը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի քանի ճանապարհներին բուք է
Հունվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում և Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Քննարկվում են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորելու պայմանները. ԱԳ նախարար
«Առայժմ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Պատերազմի հետևանքով անհետ կորած է 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ
Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։
Աղբյուր` Panorama.am
17:38
Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնեց երկու...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նաիրա Զոհրաբյան. Շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում Հայաստանից
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով այսօր ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ անցկացրած բողոքի ակցիային, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:27
Լողալն ավելի օգտակար է ուղեղի համար, քան վազքը կամ հեծանվավազքը. նեյրոկենսաբանության դոցենտ
Մշտապես լողով զբաղվելը կարող է օգտակար լինել ուղեղի համար. լողալը, պարզվում է, նպաստում է գլխուղեղի կոգնիտիվ գործառույթի բարելավմանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Գրանդ Քենդի» ընկերությունից 13 միլիոն դրամ հափշտակած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են
2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած...
Աղբյուր` Panorama.am
17:19
Australian Open․ Խաչանովը դուրս եկավ հաջորդ փուլ
Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլ։ Ռուսաստանը ներկայացնող թենիսիստը հաղթել է ֆրանսիացի Բենջամին Բոնզիին։...
Աղբյուր` Panorama.am
17:17
Չեն կարող լինել իշխանության սրտի համար հաճելի և տհաճ ընդդիմադիրներ. Արթուր Ղազինյան
«Հարցին փորձենք հումորով վերաբերվել, լուրջ վերաբերվելը շատ դժվար է, քանի որ և իրավական և քաղաքական և ժողովրդավարական ոչ մի կանոնակարգման...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ինչպես Մոսկվան կարող է գազի միջոցով ճնշում գործադրել Եվրոպայի վրա
Եվրոպան այսօր բախվում է գազի դեֆիցիտի հետ՝ կապված նաև Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալի նվազեցման հետ: Դրա արդյունքում արձանագրվում է գների աճ:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արցախի ՄԻՊ. Չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սուրեն Սարգսյան. 2019-ին Հայաստանի 160.965 քաղաքացի դիմել են գրին քարդ շահելու համար
Քաղաքագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է. «Տեսա որոշ քննարկումներ այն մասին, որ մեր...
Աղբյուր` Panorama.am
16:51
Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին. Արարատ Միրզոյան
«Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Սա օրենք է Ղազինյանի մասին. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Շրջանառվում է եզրույթ, որ սա օրենք է Ղազինյանի մասին: Այսինքն, ըստ էության,  այս օրենքը ծնվել է այն բանից հետո, երբ իշխող...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը...
Աղբյուր` Panorama.am
16:30
Քաղաքագետ. Եվրոպական ուտոպիան այսօր անպաշտպան է՝ Ուկրաինան վկա
Աշխարհը փոխվում է՝ միաբևեռից դեպի բազմաբևեռի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}