Մոդին ասել է, որ համաճարակը չի ազդել Հնդկաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա
Կորոնավիրուսի համաճարակը չի կարող ազդել Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին ժամանել է Նյու Դելի՝ բանակցություններ վարելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
«Չնայած համաճարակի բարդություններին, Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման տեմպերի փոփոխություն չկա: Մեր առանձնապես արտոնյալ գործընկերությունը շարունակում է աճել», - ասել է Մոդին:
Մոդին նշել է, որ ՌԴ նախագահը երկրորդ արտասահմանյան այցն է կատարել Հնդկաստան, ինչը վկայում է Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերություններին Պուտինի նվիրվածության մասին և խոսում է այս երկրի հանդեպ նրա սիրո մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը քննարկել է իրավիճակը Աֆղանստանում
- Պեսկովը՝ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունների մասին