Քաղաքական 11:06 08/12/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Հեղափոխությունը վերջացել է. մնացել են հետևանքները և արդեն ավտոնոմ կյանքով ապրող այլանդակությունները։Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ մեզնից բոլորից պահանջելու է պատասխանատվություն և կոնսոլիդացված գործունեություն։

Հեղափոխության հետևանքները

Հեղափոխության հայտնի հետևանքները՝ կորսված պետականություն Արցախում, թշնամու զորք Հայաստանի տարածքում, հազարավոր զոհեր ու վիրավորներ, ազգային նվաստացում, հայկական պետությունը ֆորմալ գոյություն ռուսական զորքի շնորհիվ, կարող են ունենալ շարունակություն՝ Սյունիք և ռազմական նոր բախումների հավանականություն։ Չի երևում այն կետը, որը կարող ենք համարել աղետի ստորին շեմ՝ հատակ։ Քանի դեռ կոնկրետ անձինք իշխանություն են, վերջացած հեղափոխությունը շարունակելու է նոր աղետներ գործել։

Հեղափոխության այլանդակությունները

Կա Նիկոլ, որը մտածում է բացառապես իր իշխանության և հետագայի մասին, ու կա Նիկոլի նեղ  թիմ, որը դա շատ լավ հասկանում է ու զբաղված է փող աշխատելով, կա թիմի թիմ, և այդպես շարունակ, որոնք նույն տրամաբանության մեջ են։
Իշխանությունը սրընթաց դեգրադացվում է։

Եռաբլուրի ֆոնին՝ դիսկոտեկներ, թանկ մեքենաներ, ամենաթողություն, առավել անմիտ պատգամավորները ավելի այլանդակ են դառնում, իսկ մեծամասնությունը սսկվել է։ Երեկվա  ձայնագրությունը և ԱԺ միջադեպը բազմաշերտ դեգրադացիայի մասին են. ԱԺ նախագահը գերիների մասին ավելի անհարգալից  է խոսում, քան իր նոր մեքենայի «պադֆառնիկի»։ Իշխանությունն այսօր  իշխանության համար է, փող աշխատելու և մասնավոր այլ խնդիրների։ Նիկոլը եթե ուզի էլ, այլևս չի կարող այս ընթացքը կասեցնել, որովհետև իր թիմը, նախ, մոտիկից տեսել և տեսնում է իր տապալումները և երկրորդ, հասցրել է սիրել իշխանությունը և դրա բերած բարիքները։

Դեգրադացված իշխանությունը, իհարկե, երկար կյանք չի կարող ունենալ, բայց այն վտանգավոր է նրանով, որ հոգեվարքային փուլում կարող է մեծ վնաս հասցնել պետությանը. կարող է պատերազմի տանել, կարող է արկածախնդրության գնալ, կարող է տնտեսական փլուզումներ առաջացնել։ Դեգրադացվող իշխանությունը, եթե կարող է  ԱԺ շենքում մարդ ծեծել, ապա կարող է նաև մարդ խփելու հրամաններ տալ։ Մեկ օր ավել իրենց իշխանությունը պահելու համար կարող են մեզ տանել նոր աղետների։ Կամիկաձեների իշխանությունը ամենավտանգավոր երևույթն է, որ կարող է պատահել պետությանը։

Այս առումով շատ կարևոր է այս փուլում զսպող համակարգերի գոյությունը։ Բարոյական «ստոպեր» այս իշխանությունն արդեն չունի։ Սա պետք է շատ հստակ գիտակցել։
Ուսապարկ-խմբակցությունը ենթարկվել է մուտացիաների, այն այլևս նախկին ուսապարկը չէ։ Կան նոր շտամեր՝ ուսապարկ-թիկնապահներ, որոնց միակ ֆունկցիան Նիկոլի անձի պաշտպանությունն է, ուսապարկ-կրետիններ, որոնց ֆունկցիան իշխանության այլանդակություններն արդարացնելն է, ուսապարկ-զգուշավորներ, որոնք հետ են քաշվել՝ հասկանալով զարգացումները, ուսապարկ-մոլորվածներ և այլն։

Ոչ իշխանության անելիքը

Ոչիշխանական համակարգերը իշխանության դինամիկ դեգրադացիայի փուլում չեն կարող մնալ ստատիկ վիճակում։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները և ոչիշխանական համակարգերը  կանգնած են պատկերացումների, գործողությունների, աշխատաոճի, ձևակերպումների որակական փոփոխության հրամայականի առաջ, և դրա համար շատ ժամանակ չկա»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Գինցբուրգը բացատրել է Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր ՝ NeoCov շտամի առաջացման պատճառը
Նոր NeoCov կորոնավիրուսի շտամի ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ վիրուսի մուտացիաները մշտապես տեղի են ունենում։ Ընդ որում, դրանց...
Աղբյուր` Panorama.am
10:27
Տիգրան Աբրահամյա. Որն է՞ ժողովրդավարությունը, որ նույն Հայկի նկատմամբ քրգործ է հարուցվել փողոց դուրս գալու համա՞ր
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելու հետևանքով նույն խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
10:19
Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներԱՄՆ-ի զորքերի մոտալուտ տեղակայման մասին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում սկսել ԱՄՆ զորքերի լրացուցիչ փոքր կոնտինգենտ ուղարկել Արևելյան Եվրոպա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ուկրաինացիները դուրս են եկել փողոց. «Ոչ մի պատերազմ Ռուսաստանի հետ»
Ուկրաինայի Վերին Ռադայի պատքերի մոտ ուկրաինացիները բողոքի ակցի են իրականացրել, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պահանջներ ներկայացնել՝ թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Նկարիչը կտրել է քիթը և ականջները, որպեսզի նմանվի Marvel-ի հերոսին
Վենեսուելացի նկարիչը փոխել է իր արտաքինը՝ նմանվելով Marvel-ի տիեզերքի Կարմիր գանգին: Դրա համար նա ստիպված է եղել դաջվածքներ անել ու անցնել...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Հրապարակ». Արմեն Սարգսյանի աշխատակազմում էլ կատարվածի բացատրությունը չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը շարունակում են քննարկել տարբեր շրջանակներում, և մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Թանկացումներ «Հայփոստ»-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Մեծ «չիստկա» քաղաքապետարանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի հեռանալուց հետո քաղաքապետարանում մեծ «չիստկա» է սկսվել: Այս պահի...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժողովուրդ». Փոփոխություններ հայտարարագրերը ներկայացնելու ժամկետնրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ներկայանում է ղեկավարի դիրքերից
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Թալին խոշորացված համայնքում ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանն ընդդիմադիրների նկատմամբ գործադրված...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». ԻՆչպես է Փաշինյանը բացատրում թանկարժեք ավտոմեքենաների գնման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախավերջին՝ 2020-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նաև պաշտոնյաների համար ձեռք...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Եթե կյանքի կոչվի իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչև 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական և մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
09:35
Արցախի ոստիկանությունն արձագանքել է Սամվել Բաբայնաի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի լուրերին
Արցախի ոստիկանությունը գնացել է Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի ահազանգի հետքերով։։  Ոստիկանությունը տարածած...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ջորջ Սորոսը 125 մլն դոլար է ներդրել դեմոկարտներին աջակցելու համար
Միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը պարբերաբար գումար է նվիրաբերում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, 125 միլիոն դոլար է ուղարկել 2022 թվականի նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:17
Կարեն Վրթանեսյան. Ավելի վատ լուր էլ ունեմ
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Մենք կորցրածը...
Աղբյուր` Panorama.am
09:08
Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել Պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը...
«Սրանք փաստերի մի մասն են, իսկ հետևությունները՝ մնում են յուրաքանչյուրին»
Աղբյուր` Panorama.am
08:56
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ  ժամը 8։00-ի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Բելգիան արդեն 3 տարուց ավելի է գլխավորում է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը
Բրազիլիան չկարողացավ հաղթել Էկվադորին ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Հանիդպում ավարտվեց 1:1 հաշվով, գրում է armsport-ը։ Եթե ​​բրազիլացիները...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից․ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած...
Աղբյուր` Panorama.am
20:13
ԵՄ-ում «ուրվականների ավիաթռիչքները» վնասում են կլիման
ԵՄ տարածքում գործում է ավիափոխադրողների կանոնակարգ, որի պատճառով ավիաընկերությունները երբեմն ստիպված են լինում իրականացնել նույնիսկ այն...
Աղբյուր` Panorama.am
20:04
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները, Պուտին
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անտեսել են իրենց պատասխաններում Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
19:48
Եվրոպայում սկսել են խոսել Ռուսաստանից անխուսափելի «կախվածության» մասին
Եվրոպան չի կարողանա ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, եթե անհրաժեշտ լինի, ասել է եվրոպական գազի շուկայի մասնագետ Թիերի Բրոսը Euractiv...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:24
Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված.դատարանը մերժել է գրավի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է «Ազգային անվտանգություն» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ի՞նչ ա նշանակում «ժողովրդավարության առաջընթաց», հո դուք հոգեկան հիվանդ չե՞ք․ Նարեկ Սամսոնյան
 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Մամիջանյան Հայկի վրա հարձակվել են էս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
19:08
Եզակի դեպքերում է քվեարկածների ընդհանուր թիվը 100-ից պակաս լինում․ Բորիս Նավասարդյանը՝ ԵԽԽՎ-ում քվեարկության մասին
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրում է․ ««Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայերիս համար հայոց բանակը բացարձակ արժեք է․Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Հունվարի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվել է դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին: Նախքան...
Աղբյուր` Panorama.am
18:48
Լարսը բաց է
Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը հնարավոր է զրկվի լիցենզիայից
Վրաստանի կառավարությունը հնարավոր է Myway Airlines ավիաընկերությանը զրկի կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից։ Ինչը նշանակում է դադարեցնել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}