Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մայրաքաղաքում վաղը ցերեկը, դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Մարզերում դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում դեկտեմբերի 9-ին սպասվում է անձրև:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին