Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:35 Աշխարհում
Ջեյմս Գանը կնկարահանի «Ինքնասպանների ջոկատ»-ի նոր սփին-օֆֆ

Ջեյմս Գանը մշակում է իր «Ինքնասպանների ջոկատ 2»-ի նոր սփին-օֆֆը: Սերիալի մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Ռեժիսորն ինքն է առաջարկել է նոր շոուի գաղափարը HBO Max-ի ղեկավարությանը:

Աղբյուր՝ kulturomania.ru

18:26 Աշխարհում
Իտալիան հինգերորդ քվեարկության արդյունքում ևս չկարողացավ նոր նախագահին ընտրել. Reuters

Ըստ Reuters-ի տվյալների՝ Իտալիայի նոր նախագահի ընտրության քվեարկության հինգերորդ փուլում հաղթող չի եղել: Աջ կենտրոնամետ կուսակցությունները փորձել են առաջ մղել Սենատի խոսնակ Էլիզաբետա Կազելատիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ֆորցա Իտալիա» կուսակցությունից: Reuters-ի ընթացիկ հաշվարկը ցույց է տվել, որ նա չի հավաքել բավարար աջակցություն՝ հաղթանակ ապահովելու համար անհրաժեշտ 505 ձայնի շեմին հասնելու համար:

Աղբյուր՝ reuters.com

18:09 Աշխարհում
Մեդվեդևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ

Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում: Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:5), 4:6, 6:4, 6:1 հաշվով՝ հօգուտ ռուսաստանցու: Եզրափակչում Մեդվեդևը կխաղա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Խաղը կկայանա այս կիրակի:

Աղբյուր՝ ria.ru

17:43 Աշխարհում
Մինի Մաուսի խորհրդանշական կարմիր զգեստը փոխարինվել է նոր հագուստով

Մոտ մեկ դարյա կյանքի ընթացքում առաջին անգամ Մինի Մաուսն իր զգեստապահարանում կավելացնի տաբատով կոստյում: Իսկ հագուստի հեղինակը կլինի բրիտանացի դիզայներ Ստելլա Մաքքարթնին: Մինիի ամբողջական կերպարանափոխությունը կներկայացվի մարտին՝ Կանանց միջազգային օրվա և Փարիզի Դիսնեյլենդի 30-ամյակի կապակցությամբ:

Աղբյուր՝ cnn.com

17:37 Աշխարհում
Նազարբաևի դուստրը լքել է Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցության քաղխորհուրդը

Ղազախստանի առաջին նախագահի դուստրը և հանրապետության խորհրդարանի ստորին պալատի (մաջիլիի) պատգամավոր Դարիգա Նազարբաևան, դուրս է եկել իշխող «Նուր Օթան» կուսակցության քաղաքական խորհրդի կազմից: Տեղեկատվությունը հրապարակված է կառույցի պաշտոնական կայքում: Բացի Նազարբաևայից, թարմացված ցուցակում չկա նաև Ղազախստանի նախկին վարչապետ Ասկար Մամինը։

Աղբյուր՝ gazeta.ru

16:51 Աշխարհում
Պակիստանցի զինվորներ են զոհվել երկրի հարավ-արևմուտքում անցակետի վրա հարձակման հետևանքով

Պակիստանի զինվորականները հաստատել են, որ առնվազն 10 զինվոր է սպանվել այս շաբաթվա սկզբին հարավարևմտյան Բելուջիստան նահանգում անվտանգության անցակետի վրա հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Կեչ շրջանում, որը գտնվում է Իրանի հետ երկրի արևմտյան սահմանի մոտ:

Աղբյուր՝ aljazeera.com

15:41 Աշխարհում
Աշխարհում ոսկու պահանջարկը 2021 թվականին աճել է 10%-ով

Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) հաշվարկով՝ աշխարհում ոսկու պահանջարկը 2021 թվականի չորրորդ եռամսյակում հասել է 1147 հազար տոննայի: Սա ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն է 2019 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր, իսկ 2020 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ պահանջարկն աճել է մեկուկես անգամ: 2021 թվականի վերջին ոսկու պահանջարկը կազմել է 4021 հազար տոննա:

Աղբյուր՝ interfax.ru

15:35 Աշխարհում
Թաքնված նամակները հայտնաբերվել են ուղարկվելուց ավելի քան 50 տարի անց

Նամակը, որը գրվել է լիտվացի 12-ամյա աղջկան, հանձնվել է նրան դեկտեմբերին՝ լեհ գրչընկերոջ կողմից ուղարկվելուց գրեթե 51 տարի անց: «Ես կարծում էի, որ ինչ-որ մեկը կատակում է ինձ հետ», - ասել է Գենովեֆա Կլոնովսկան նամակը ստանալուց հետո, որի հետ եղել են ձեռագործ գունավոր վարդ և երկու թղթե տիկնիկ: Նամակը ևս 17 այլ նամակների հետ գտնվել է այս ամառ օդափոխության անցքից՝ կեղտոտ և պատառոտված, երբ քանդվել է Վիլնյուսի ծայրամասում գտնվող նախկին փոստատան պատը:

Աղբյուր՝ cnn.com

14:36 Աշխարհում
Ռուսաստանի ճանապարհներին կհայտնվեն «ԿԱՄԱԶ»-ի ինքնագնաց բեռնատարներ

«ԿԱՄԱԶ» ընկերությունը այս տարի սկսում է ընդհանուր օգտագործման ճանապարհների համար ինքնագնաց բեռնատարների արտադրությունը: Առաջին 4 մեքենաները կերթևեկեն Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի միջև M11 «Նևա» մայրուղով թեստային ռեժիմով՝ «փորձարարական իրավական ռեժիմի» շրջանակներում:

Աղբյուր՝ vesti.ru

14:13 Աշխարհում
Չինացիները սպառնում են Կիանու Ռիվզին բոյկոտել «Մատրիցա»-ն՝ Տիբեթին աջակցելու պատճառով

Սոցցանցերի չինացի օգտատերերը քննադատել են կանադացի դերասան Կիանու Ռիվզին՝ Տիբեթին պաշտպանող բարեգործական միջոցառմանն աջակցելու համար: Այս մասին գրում է Variety-ն: Մարտի 3-ին դերասանը այլ աստղերի հետ ելույթ կունենա ԱՄՆ-ում Տիբեթի տան կողմից կազմակերպվող համերգին, որն աջակցում է 1950 թվականին Չինաստանին միացված տարածաշրջանի անկախությանը պաշտոնական Պեկինից: Պեկինը բազմիցս հայտարարել է, որ Տիբեթը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է:

Աղբյուր՝ gazeta.ru

13:55 Աշխարհում
Ղրղզստանը և Տաջիկստանը հրադադարի համաձայնության են եկել՝ երկու զոհից հետո

Տաջիկստանն ու Ղրղզստանն ուրբաթ օրը հայտարարեցին, որ համաձայնել են հրադադարի հաստատմանը այն բանից հետո, երբ վիճելի սահմանին փոխհրաձգության ժամանակ Տաջիկստանի երկու քաղաքացիներ սպանվեցին: Լարվածությունը, որը սկսվեց հինգշաբթի երեկոյան և շարունակվեց մինչև գիշեր, երկրների միջև ամենաարյունալի էսկալացիան էր անցյալ տարվա մահացու բախումներից հետո:

Աղբյուր՝ france24.com

13:42 Աշխարհում
Նադալը դարձավ Ավստրալիայի բաց առաջնության առաջին ֆինալիստը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Մելբուռնում ընթացող Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ խաղում հաղթել է իտալացի Մատեո Բերետինիին: Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2, 3:6, 6:3 հաշվով՝ հօգուտ Նադալի: Հաղթողին բացահայտելու համար մարզիկներից պահանջվել է 2 ժամ 55 րոպե: Այս պահին Նադալն աշխարհի հինգերորդ ռակետն է, Բերետինին՝ յոթերորդը:

Աղբյուր՝ interfax.ru

13:01 Աշխարհում
Բոտիչելիի եզակի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ավելի քան 45 միլիոն դոլարով

Բոտիչելիի բացառիկ նկարը, որը պատկերում է Հիսուս Քրիստոսին, հինգշաբթի Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է ավելի քան 45 միլիոն դոլարով՝ մեկ տարի անց, երբ Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետի մեկ այլ աշխատանքի համար վճարվեց ռեկորդային 92 միլիոն դոլար:

Աղբյուր՝ france24.com

12:46 Հայաստան
Առցանց միջոցառում Ճապոնիայում` նվիրված Հայաստանի պատմությանը և մշակույթին

Հունվարի 27-ին ճապոնական Joy of Travel, Japan Travel Writers Association և SHEJAPAN կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության աջակցությամբ անցկացվել է առցանց միջոցառում: Անդրադարձ է կատարվել օտար երկրներում հայ համայնքների ձևավորման պատմությանը և առանձնահատկություններին։ Միջոցառման շրջանակներում նաև ներկայացվել են հայկական գինեգործության ավանդույթները, ինչի մասին խոսել է Ճապոնիայում հայկական գինիների ներկրմամբ զբաղվող Ancient World ընկերության ղեկավար Կոսուկե Տամուրան:

Աղբյուր՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանություն 

12:15 Աշխարհում
Բելգիայում կթողարկվեն կոմիքսների նկարներով անձնագրեր

Փետրվարի 7-ից Բելգիայի քաղաքացիները կարող են ստանալ արտերկիր մեկնելու անձնագրի նոր մոդել՝ բելգիական հայտնի կոմիքսների դիզայնով: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը: Նոր փաստաթղթի նկարազարդումների հերոսներն են արկածներ որոնող Բլեյքն ու Մորտիմերը, Սմուրֆիկները, Սպիրուն և Ֆանտազիոն, Բուլը և Բիլը, Հաջողակ Լյուկը, Լարգո Վինչ և այլք:

Աղբյուր՝ daily.afisha.ru

12:01 Աշխարհում
Քոբի Բրայանթի արձանն է կանգնեցվել ուղղաթիռի կործանման վայրում

Քանդակագործ Դեն Մեդինան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդ Քոբի Բրայանթի և նրա դստեր՝ Ջաննայի արձանը տեղադրել է ուղղաթիռի կործանման վայրում՝ ողբերգության երկրորդ տարելիցի կապակցությամբ: 73 կգ կշռող բրոնզե արձանը ժամանակավոր է, սակայն Մեդինան հուսով է, որ մշտական տարբերակը կկանգնեցվի Լոս Անջելեսի ինչ-որ նշանավոր վայրում: 

Աղբյուր՝ bbc.com

11:44 Աշխարհում
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում իր ազդեցությունն ունենալ Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցում

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում իր ազդեցությունը գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվային դեպի դիվանագիտություն ուղղորդելու համար: Այս մասին հինգշաբթի Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը:

Աղբյուր՝ tass.ru

11:20 Աշխարհում
Դանիան զորքերը դուրս է բերում Մալիից

Դանիան հայտարարել է, որ կսկսի դուրս բերել իր զորքերը Մալիից այն բանից հետո, երբ արևմտաաֆրիկյան երկրի անցումային կառավարությունն այս շաբաթ պնդեց անհապաղ դուրսբերման մասին՝ հարված հասցնելով Ֆրանսիային, քանի որ Սահելի շրջանում անվտանգության պահպանման գործունեությունը սկսում են փլուզվել: Որոշումն ընդունվել է Մալիի և նրա միջազգային գործընկերների, ներառյալ տարածաշրջանային մարմինների և Եվրամիության միջև լարվածության ֆոնին, որոնք պատժամիջոցներ են կիրառել Մալիի նկատմամբ:

Աղբյուր՝ aljazeera.com

10:57 Աշխարհում
Հյուսիսային Կորեան բացահայտում է հրթիռային փորձարկումների մանրամասները

Հյուսիսային Կորեան հաստատել է հեռահար թևավոր հրթիռի և տակտիկական «երկիր-երկիր» տեսակի հրթիռի արձակումը: Հաջող փորձարկումների մասին հաղորդել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Փորձարկումների ընթացքում հրթիռները խոցել են 1800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրենց թիրախները:

Աղբյուր՝ vesti.ru

10:46 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Դիալոն վարձավճարով միանում է «Ռեյնջերսին»

«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստ Ամադ Դիալոն վարձավճարով միացել է Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսին» մինչև մրցաշրջանի ավարտ: Բարձր վարկանիշ ունեցող 19-ամյա եզրային հարձակվողը «Յունայթեդին» միացել է մեկ տարի առաջ աշխտավարձով, որը բոնուսներով կարող է հասնել մինչև 41 միլիոն եվրոյի: 

Աղբյուր՝ france24.com

10:00 Աշխարհում
Սպիտակ տունը մեկնաբանել է Ուկրաինային զենք մատակարարելուց Գերմանիայի հրաժարումը

Սպիտակ տունը ձեռնպահ է մնացել Ուկրաինային զենք մատակարարելու թույլտվությունից Գերմանիայի մերժումը գնահատելուց՝ հայտարարելով միայն, որ դաշնակիցների միասնությունը պարտադիր չէ, որ նշանակի բոլոր դիրքորոշումների նույնականացում: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիան թույլ չի տվել Բալթյան երկրներին գերմանական արտադրության զենքեր փոխանցել ուկրաինացի զինվորականներին:


Աղբյուր՝ ria.ru

19:43 Աշխարհում
Չակ Պալանիկը գնահատել է «Մարտական ակումբ» ֆիլմի չինական ավարտը

Գրող Չակ Պալանիկը, ում վեպի հիման վրա է նկարահանվել «Մարտական ակումբ» ֆիլմը, գնահատել է ֆիլմի գրաքննված տարբերակը, որը թողարկվել է Չինաստանում: Նրա կարծիքով՝ ֆիլմի արմատապես փոփոխված ավարտն ավելի համահունչ է օրիգինալ վեպի ավարտին: «Դուք այն դիտե՞լ եք: Այն սուպեր հիասքանչ է: Չինաստանում բոլորի համար ամեն բան լավ է ավարտվում»,- գրել է Պալանիկը Twitter-ում:

Աղբյուր՝ kulturomania.ru

19:33 Աշխարհում
Հնդկաստանի իշխանությունները ցանկանում են մրցակից ստեղծել iOS-ի և Android-ի համար

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել սեփական օպերացիոն համակարգը, որը կարող է դառնալ iOS-ի և Android-ի մրցակիցը համաշխարհային շուկայում: Այս մասին գրում է GSMArena պորտալը Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռաջիվ Չանդրասեկհարը կարծում է, որ շուկայում բավական տեղ կա ևս մեկ օպերացիոն համակարգի համար:

Աղբյուր՝ gazeta.ru

19:15 Աշխարհում
Չինաստանում ռեկորդային հաղթանակից հետո Apple-ը կրկին առաջատարն է աշխարհում

սմարթֆոնների վաճառքով: Apple-ի շուկայական մասնաբաժինը Չինաստանում 2021 թվականի վերջին եռամսյակում հասել է 23%-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16%-ի համեմատ: Այս աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանում սմարթֆոնների ընդհանուր վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 9%-ով՝ ըստ Counterpoint-ի:

Աղբյուր՝ cnn.com

19:06 Աշխարհում
Ռամոսն ասել է, որ բոլոր խաղացողները երազում են «ՊՍԺ» տեղափոխվելու մասին

«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է, թե ինչ կարծիք ունի փարիզյան ակումբի մասին: «Մենք հիանալի մարզավիճակում ենք, ցանկանում ենք նվաճել բոլոր գավաթները: Սա հիանալի ակումբ է, եզակի նախագիծ, թեև այդքան է երկար պատմություն չունի: Բոլոր ֆուտբոլիստներն այսօր ցանկանում են տեղափոխվել «ՊՍԺ»: Ես դեռ նույն հավակնություններն ունեմ. ցանկանում եմ շարունակել հաղթել»,- 35-ամյա իսպանացու խոսքերը մեջբերում է Marca-ն:

Աղբյուր՝ sport-express.ru

18:22 Աշխարհում
Spotify-ը կհեռացնի Նիլ Յանգի երաժշտությունը` Ջո Ռոգանի դեմ բողոքից հետո

Երգիչ-երգահան Նիլ Յանգը բողոքել է պոդքասթեր Ջո Ռոգանի դեմ՝ նույն հարթակում կորոնավիրուսի մասին կասկածելի պնդումներ տարածելու համար: Չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ Spotify-ը հայտնել է, որ ափսոսում է Յանգի որոշման համար, ով պահանջել է հեռացնել իր երաժշտությունը:  «Բայց հույս ունենք, որ նա շուտով կվերադառնա»,- նշվում է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ aljazeera.com

17:42 Աշխարհում
Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 3-ին կայցելի Չինաստան, որտեղ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ կքննարկի երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:

Աղբյուր՝ ria.ru

17:21 Աշխարհում
Թոմ Հոլանդը կիսվել է Մագուայերի և Գարֆիլդի հետ նկարահանումներից իր տպավորություններով

Մագուայերի և Գարֆիլդի հետ աշխատելու հեռանկարը վախեցրել է Հոլանդին: «Մենք, կարծեմ, երեք ամիս ժամանակ ունեինք հիմնական նկարահանումների համար, իսկ մյուս «Սարդերի» հայտնվելու ամսաթիվը ամրագրված էր իմ օրացույցում»,- ասել է դերասանը: Հուզմունքից հաղթահարելու համար Հոլանդն իր ընկերներին հրավիրել է նկարահանումներին: Արդյունքում նրան դուր է եկել աշխատել վաստակավոր դերասանների հետ, և ֆիլմը մաքսիմալ հաջող է ստացվել:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:48 Աշխարհում
190-ամյա Ջոնաթանը՝ աշխարհի ամենածեր կրիան

Երբ հսկա կրիա Ջոնաթանը ծնվեց, Վիկտորիա թագուհին դեռահաս էր: Բրիտանայի միապետը մահացել է ավելի քան 120 տարի առաջ՝ 81 տարեկան հասակում, մինչդեռ Ջոնաթանը դեռ դանդաղ շրջում է Երկիր մոլորակով: Աշխարհի ամենահեռավոր կղզիներից մեկի՝ Սուրբ Հեղինեի, հավանաբար, ամենահայտնի բնակիչը՝ Ջոնաթանը, այս տարի նշում է իր 190-ամյակը, ինչը, ըստ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի, փաստում է, որ նա պատմության մեջ ամենաերկար ապրած կրիան է:

Աղբյուր՝ cnn.com

16:01 Աշխարհում
Որքա՞ն է մեծ ուտելու ընթացքում «օմիկրոնով» վարակվելու վտանգը

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի սննդի վրա նստելու ունակությունը զգալիորեն մեծացնում է սնվելու ժամանակ վարակվելու վտանգը: Այս մասին ասել է իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը «Մոսկվա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ վիրուսը կարող է բավականին երկար պահպանվել մթերքի վրա: Խոսքը սառը ուտեստների ու խմիչքների, ինչպես նաև սպասքի մասին է, որի եզրերին վիրուսը նստում է ուտելու ընթացքում, հավելել է Բոլիբոկը:

Աղբյուր՝ ria.ru

15:37 Աշխարհում
«Տանը մենակ» ֆիլմի աստղը պատրաստվում է ամուսնանալ երկրորդ անգամ

Մակոլեյ Քալկինը որոշել է իր սիրելիի՝ դերասանուհի Բրենդա Սոնգի հետ հարսանիք կազմակերպել: Նրանք որպես ընտանիք են հանդես գալիս իրենց որդու՝ Դակոտայի ծնվելուց ի վեր: Այս մասին People-ին պատմել է զույգին մոտ գտնվող աղբյուրներից մեկը:

Աղբյուր՝ gazeta.ru

15:07 Աշխարհում
Հորդանանի զինվորականները սիրիացի մաքսանենգների հետ փոխհրաձգության ժամանակ սպանել են 27 մարդու

Հորդանանի զորքերը սպանել են 27 ենթադրյալ մաքսանենգների, ովքեր փորձել են երկիր մուտք գործել հարևան Սիրիայից, հայտնել են նրանք՝ հավելելով, որ մի քանիսը, ովքեր նույնպես թմրանյութեր են տեղափոխել, հետ են փախել Սիրիա: Հինգշաբթի Հորդանանի բանակի կայքում տեղադրված զեկույցում ասվում է, որ այն կասեցրել է Սիրիայից մաքսանենգության թմրանյութերի ներմուծման մի քանի կասկածելի փորձեր, և որ մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել առանձին միջամտությունների արդյունքում, որտեղ մի քանի մարդ վիրավորվել է:

Աղբյուր՝ aljazeera.com

14:56 Տարածաշրջան
Էրդողանն հայտարարել է, որ Իսրայելի նախագահը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա, հայտնել է Թուրքիայի նախագահը: Չորեքշաբթի ուշ երեկոյան NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր իսրայելցի գործընկերոջ այցը տեղի կունենա փետրվարի առաջին կեսին: «Այս այցով Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում նոր դարաշրջան կարող է սկսվել»,- ասել է Էրդողանը:

Աղբյուր՝ apnews.com

14:20 Աշխարհում
Բրիտանացին գումար է վաստակում՝ ուրիշների փոխարեն հերթ կանգնելով

Ֆուլհեմցի Ֆրեդի Բեքիթը երեք տարի առաջ դարձավ պրոֆեսիոնալ հերթ կանգնող: Տղամարդն իր գործունեությունը սկսել է որպես էքսպերիմենտ, բայց վերջում հասկացել է, որ իրեն դուր է գալիս նոր հոբբին և որոշել այն այն եկամտի աղբյուր դարձնել: Ֆրեդիի խոսքով՝ իրեն դիմում են հիմնականում հարուստ ու զբաղված մարդիկ, ովքեր ազատ ժամանակ չունեն: Մեկ ժամ հերթ կանգնելու համար բրիտանացին վերցնում է 20 ֆունտ, իսկ օրական Բեքիթը կարող է վաստակել մինչև 160 ֆունտ:

Աղբյուր՝ gazeta.ru

14:06 Աշխարհում
The Doodle Boy. 12-ամյա իլյուստրատորը, պայմանագիր է կնքել Nike-ի հետ

12-ամյա նկարազարդող Ջո Ուեյլը պայմանագիր է կնքել Nike-ի հետ: Տեղեկությունը չորեքշաբթի CNN-ին հայտնել է նրա գործակալությունը: Ջոն, ով սոցցանցերում հայտնի է որպես The Doodle Boy, կհամագործակցի սպորտային համաշխարհային ապրանքանիշի հետ որոշ նախագծերի շրջանակներում:
 

 

13:33 Աշխարհում
Samsung-ը ռեկորդային եռամսյակային շահույթ է գրանցել

Էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics Co.-ն գրանցել է ռեկորդային եկամուտ 2021 թվականի չորրորդ եռամսյակում և ավելացրել հիմնադրային շահույթը ավելի քան 1,5 անգամ՝ հիշողության քարտերի աճող պահանջարկի շնորհիվ: Ընկերության հիմնադրային շահույթը 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 53%-ով և կազմել 13,9 տրլն հարավկորեական վոն (11,6 մլրդ դոլար): Samsung-ի եկամուտը հաշվետու եռամսյակում կազմել է 76,6 տրլն վոն (63,97 մլն դոլար) և ռեկորդային է դարձել ընկերության համար:

Աղբյուր՝ interfax.ru

13:05 Աշխարհում
Զինվորը կրակ է բացել և սպանել ուկրաինական ռազմական օբյեկտի հինգ հերթապահների

Ուկրաինական ազգային գվարդիայի զինվորը անհայտ պատճառներով կրակ է բացել Ուկրաինայի կենտրոնում գտնվող ռազմական գործարանի անվտանգության աշխատակիցների վրա, ինչի հետևանքով մահացել է հինգ մարդ, ևս հինգը վիրավորվել են: Հանցագործը փախուստի է դիմել: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան Դնեպրոպետրովսկում:

Աղբյուր՝ aljazeera.com

12:33 Աշխարհում
Լիոնել Մեսսիի և Պիկեի հարաբերությունները սրվել են «Բարսելոնայում» աշխատավարձի պատճառով

«Պիկեի պայմանագրի վերջին երկարաձգումը վիրավորեց Մեսսիին, նա հիասթափված է: Նա իրեն դավաճանված է զգում։ Պիկեն չերկարաձգեց պայմանագիրը այնքան ժամանակ, մինչև Մեսսին հեռացավ Բարսայից: Մեսսիի խոսքով՝ նա կարող էր ավելի վաղ երկարաձգել պայմանագիրը՝ փորձելով կանխել իր հեռանալը»,- հայտնել է լրագրող Լուիս Կանուտը TV3-ի Onze հաղորդմանը։

Աղբյուր՝ sport-express.ru

12:24 Աշխարհում
Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել. ԱՄՆ-ը դատապարտում է փորձարկումների տարափը

Միջուկային զենքով զինված Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել՝ արժանանալով Միացյալ Նահանգների դատապարտմանը այս ամիս իր հրթիռային փորձարկումների վեցերորդ փուլի համար: Փորձարկումների շարքը Հյուսիսային Կորեայի կողմից մեկ ամսվա ընթացքում երբևէ արձակված ամենաշատ հրթիռներն է նեռառել: 2022 թվականը սկսվում է նոր և գործառնական սպառազինությունների գլխապտույտ ցուցադրմամբ:

Աղբյուր՝ reuters.com

12:13 Հայաստան
Ֆլայ Արնան գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է  Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։

Աղբյուր՝ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»

11:54 Աշխարհում
Տոնգա արշիպելագի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգա թագավորության ափերի մոտ, հինգշաբթի 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 251 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան:

Աղբյուր՝ tass.ru

11:46 Աշխարհում
Ուհանի գիտնականները հայտարարել են նոր կորոնավիրուսի մասին

Չինացի գիտնականները հայտարարել են NeoCoV կորոնավիրուսի մարդկային պոպուլյացիա ներթափանցելու վտանգի մասին: Այն նախկինում հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում: Ըստ մասնագետների՝ վիրուսին անհրաժեշտ է որոշակի մուտացիա՝ մարդու օրգանիզմի հետ փոխազդելու համար, այժմ այն սպառնում է միայն չղջիկներին:

Աղբյուր՝ ria.ru

11:33 Աշխարհում
Իտալացի պատգամավորները ձախողել են նախագահ ընտրելու երրորդ փորձը

Չորեքշաբթի Իտալիայում օրենսդիրները չկարողացան նոր նախագահ ընտրել քվեարկության երրորդ փուլում. կռվող կուսակցությունների առաջնորդները միմյանց մեղադրում էին երկիրը քաղաքական ճգնաժամի մղելու մեջ: Վարչապետ Մարիո Դրագին, ով ընտրություններից առաջ այդ պաշտոնի առաջատարն էր, հավաքեց ընդամենը հինգ ձայն:

Աղբյուր՝ france24.com

11:16 Արցախ
ԱՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընգրկվեն պետական ֆինանսական կառույցներում

Հունվարի 26-ին հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությության ընթացքում որոշվել է, որ Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության հոգաբարձուների խորհուրդներում այսուհետ կընդգրկվեն նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

10:51 Աշխարհում
Կնոջն արգելվել է մոտենալ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկին սպառնալից հաղորդագրություններից հետո

Խափանման միջոցի մեջ ասվում է, որ Վիրջինիացի կինը սկսել էր հետապնդել Թիմ Կուկին 2020 թվականի հոկտեմբերին, երբ իբր թվիթերում գրել էր, որ իրենք ամուսնացած են, և նա իր երկվորյակ երեխաների հայրն է: Ժամանակավոր հրամանը, որը պահանջում է 45-ամյա կնոջից դադարեցնել ոտնձգությունները, հետապնդումները և կապ հաստատել տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրենի հետ, դատարանը հրապարակել է ուրբաթ օրը:

Աղբյուր՝ news.sky.com

10:42 Հայաստան
Կամերային նվագախումբը և մենակատարները համերգ կնվիրեն Աշոտ Այվազյանի հիշատակին

Համերգը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատարներ ելույթ կունենան ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը (ՀՊԿՆ կոնցերտմայստեր), Անի Բալյանը, Գոհար Պապոյանը, Գրիգոր Գյուլխանջյանը, Էդմոնդ Հովհաննիսյանը, թավջութակահար Հակոբ Աթյանը և կլավեսինահար Թերեզա Ոսկանյանը։

Աղբյուր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

10:00 Աշխարհում
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը կարող են լրացուցիչ ուժեր ուղարկել Արևելյան Եվրոպա

Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը դիտարկում են Արևելյան Եվրոպայում լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին: Այս մասին հայտնел է Telegraph-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Պարբերականի աղբյուրների համաձայն՝ նախատեսվում է «ներկայումս Բալթյան երկրներում և Լեհաստանում տեղակայված առաջանակարգ մարտական խմբերի նման» զինուժ ուղարկել Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա:

Աղբյուր՝ gazeta.ru

22:17 Աշխարհում
Էդ Շիրանը դադարել է հեռախոս օգտագործել՝ հոգեկանը փրկելու համար

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը խոստովանել է, որ սմարթֆոն օգտագործելու պատճառով տխրություն և ընկճվածություն է զգացել: Նրա խոսքով՝ ինքը մշտապես վատ տրամադրություն է ունեցել, ուստի որոշել է սահմանափակել սարքի օգտագործումը և սկսել ավելի քիչ մարդկանց հետ շփվել: Ներկայումս կատարողը շփվում է հիմնականում էլեկտրոնային փոստով:

Աղբյուր՝ lenta.ru

21:56 Աշխարհում
Քրդական ուժերը հայտարարել են, որ հետ են վերցրել ԻՊ-ի կողմից գրավված սիրիական բանտը

Աշխարհազորային դաշինքը հայտարարել է, որ լիովին վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող բանտը, որը վեց օր առաջ գրավել էր «Իսլամական պետությունը» (ԻՊ): ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) խոսնակը թվիթերում գրել է, որ Ալ-Հասաքայի բանտի ներսում գտնվող «ԴԱԻՇ»-ի բոլոր ահաբեկիչները հանձնվել են: Առնվազն 181 մարդ է զոհվել հինգշաբթի ԴԱԻՇ-ի զանգվածային ներխուժման փորձի ժամանակ բախումների ընթացքում:

Աղբյուր՝ bbc.com

21:34 Աշխարհում
Շվեյցարացի գիտնականը պատմել է «օմիկրոնի» երեք տեսակների մասին

Այս պահին գիտնականներին հայտնի են «օմիկրոն» կորոնավիրուսային շտամի երեք տեսակներ: Դրանցից մեկը՝ BA.2-ը, այժմ ակտիվորեն տարածվում է Սկանդինավիայում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում: Այս մասին հայտարարել է Բազելի համալսարանի կենսաբանական կենտրոնի «Վիրուսների և բակտերիաների էվոլյուցիա» հետազոտական խմբի ղեկավար Ռիչարդ Նեհերը: Բացի այդ, նա պարզաբանել է, որ բացի BA.2-ից կա «օմիկրոն» շտամի BA.1 հիմնական տարբերակը, ինչպես նաև՝ քիչ տարածված BA.3-ը:

Աղբյուր՝ gazeta.ru

20:22 Աշխարհում
Կենդանիների և բույսերի ավելի քան 220 նոր տեսակներ են հայտնաբերվել Ասիայում

Հարավարևելյան Ասիայի Մեծ Մեկոնգ տարածաշրջանում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 155 բուսատեսակ, 16 ձկնատեսակ, 17 երկկենցաղ, 35 սողուն և մեկ կաթնասուն: Այս մասին հայտնում է Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF): Բացահայտումները ցույց են տվել, որ Կամբոջան, Լաոսը, Մյանմարը, Թաիլանդը և Վիետնամը ընդգրկող տարածքը հարուստ է վայրի բնության բազմազանությամբ, բայց նաև ընդգծվում է տեսակների և բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությունը:

Աղբյուր՝ news.sky.com

20:09 Աշխարհում
Դանիիլ Մեդվեդևը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը դուրս է եկել թենիսի Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Մեդվեդևը 1/4 եզրափակչում 6:7 (4:7), 3:6, 7:6 (7:2), 7:5, 6:4 հաշվով հաղթել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմին։ Թենիսիստները կորտում անցկացրել են 4 ժամ 42 րոպե:

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 5000 զինվորական սաղավարտ

Այս մասին, ըստ DPA գործակալության, չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը։ Գերմանիայի իշխանությունները դեմ են Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելուն. և՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, և՛ արտգործնախարար Անալենա Բերբոկը բազմիցս ընդգծել են դա։

Աղբյուր՝ tass.ru

17:18 Աշխարհում
Մեթ Ռիվզի «Բեթմենում» չի ցուցադրվի «Մութ ասպետի» նախապատմությունը

Մեթ Ռիվզը մեծ հարցազրույց է տվել Esquire-ին իր նոր՝ «Բեթմեն» ֆիլմի մասին: Ռեժիսորը բացահայտել է իր բլոկբաստերի սյուժեի մանրամասները: Ռիվզը նշել է, որ ինքը ժամանակ չի վատնել Բեթմենի ձևավորման պատմության վրա, քանի որ բոլորը դա գիտեն կոմիքսներից և այլ էկրանավորումներից:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:45 Աշխարհում
Ավստրալիայի բաց առաջնության Մեդվեդև-Օժե-Ալիասիմ հանդիպումն ընդհատվել է

Australian Open-ի քառորդ եզրափակչում ռուս Դանիիլ Մեդվեդևի և կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմի միջև խաղն ընդհատվել է անձրևի պատճառով: Այն պահին, երբ հանդիպումը դադարեցվեց, ընթանում էր երրորդ սեթը։ Երկու սեթից հետո Մեդվեդևը պարտվում էր 2-0 հաշվով:

Աղբյուր՝ gazeta.ru

16:38 Աշխարհում
Կլիմայի փոփոխությունը սպառնում է Ձմեռային Օլիմպիական խաղերին

Հետազոտության համաձայն՝ Չինաստանի Օլիմպիական խաղերը, որոնք մեկնարկում են փետրվարի 4-ին, կլինեն առաջին ձմեռային խաղերը, որտեղ գրեթե 100 տոկոսով օգտագործվելու է արհեստական ձյուն:

Աղբյուր՝ france24.com

16:23 Հայաստան
Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ քննարկվել են հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը

Կարևորվել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Աղբյուր՝ ՀՀ Կառավարություն 

16:05 Աշխարհում
Ավստրիան վերացնում է սահմանափակումները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար

Ավստրիան հունվարի 31-ից կհանի սահմանափակումները կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը: Որոշումն ընդունվել է հիվանդանոցներում, առաջին հերթին՝ վերակենդանացման բաժանմունքներում, իրավիճակի կայունացման արդյունքում:

Աղբյուր՝ ria.ru

15:41 Աշխարհում
ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենատարեց արու գորիլան՝ Օզզին

Ատլանտայի կենդանաբանական այգում երեքշաբթի օրը մահացել է Օզզին` աշխարհի ամենածեր արու գորիլան և երրորդ ամենատարեց գորիլան Նա 61 տարեկան էր: 350 ֆունտ կշռող արևմտյան հարթավայրային գորիլայի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Աղբյուր՝ cnn.com

15:01 Աշխարհում
Ջանեթ Ջեքսոնը խոսել է եղբորից ստացած վիրավորանքների մասին

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջանեթ Ջեքսոնը պատմել է եղբոր՝ Մայքլ Ջեքսոնի կողմից ծաղրանքի ենթարկվելու մասին: Երգչուհու խոսքով՝ եղբայրն իրեն վիրավորել է քաշի պատճառով. հայտնում է Daily Mail-ը: Ջանեթ Ջեքսոնն իր հայտարարություններն արել է «Ջանեթ» ֆիլմում: Երգչուհին պատմել է, որ երիտասարդ տարիներին եղբայրն իրեն անվանել է «խոզ», «մսացու վարազ» և «զամբիկ»:

Աղբյուր՝ kulturomania.ru

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}