Քաղաքական 13:46 09/12/2021 Հայաստան

Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության վրա. Աղվան Վարդանյան

«Նախորդ գումարման Ազգային ժողովն իր վերջին շնչում՝ 2021 թ․ հուլիսի 30-ին ընդունել է օրենք ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ, և այդ օրենքը արդեն իսկ գործում է։ Այդ օրենքը լրջագույն խնդիրներ ունի Սահմանադրության և մարդու իրավունքների ազատության ու պաշտպանության կոնվենցիայի հետ»,- Աժ-ում ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի  փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանն ասաց Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ վիրավորանքի քրեականացումը որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել, իրականում ունեցել է մեկ նպատակ` քրեաիրավական միջոցների գործադրման սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքական անձանց դեպքում։

«Մինչդեռ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությունը կարող է լինել ոչ միայն ընդունելի խոսքը, այլ նաև այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել որոշ մարդկանց կողմից։

Սա իրականում օրենք է մեկ մարդու, մեկ անձի դեմ  քննադատությունը սահմանափակելու, պատժելու քրեական գործեր հարուցելու վերաբերյալ։ Վստահ եղեք, որ այդ բոլոր  քրգործերը վերաբերում են հենց այդ մեկ մարդուն և ընդդիմության նկատմամբ կատարված որևէ արտահայտությունների պարագայում իրավական հետևանքներ չեն առաջացրել»,- ասաց Ա.Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով,  օրենքի կիրառման դեպքում հնարավոր են կամայական մոտեցումներ։

«Պարզ չէ նաև, թե այս օրենքում հասարակական գործունեության բնագավառներից ինչու են առանձնացրել միայն լրագրողական և  հրապարակախոսական գործունեությունները»,- նշեց նա:

Ա. Վարդանյանի խոսքով, ակնհայտ է, որ նույն արարքի համար չի կարելի միաժամանակ քրեական և քաղաքացիական գործեր հարուցել։

«Այս օրենքը արդեն իսկ արձագանք է գտել միջազգային հանրության շրջանակում, ՄԻՊ-ն այս օրենքի սահմանադրականությունը վիճարկել է ՍԴ-ում, իսկ «Freedom house» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել հակասահմանադրական օրենքի կիրառումը»,- հիշեցրեց նա՝ զգուշացնելով, որ առաջիկայում այս կարգի հայտարարությունները շատ ավելին են լինելու, նկատում է, որ հայաստանյան  խոսքի և մամուլի ազատության մի շարք ՀԿ-ներ, որոնք մահաքնի մեջ էին վերջին երեք տարիներին, արթնացել են, և նրանք ևս այս ուղղությամբ աշխատելու են այս օրենքի անթույլատրելիության մասին խոսելով։

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ այս օրենքն իր նպատակին չի ծառայելու։

«Մերժելով հայհոյանքը, հայհոյախոսությունն ընդհնարապես, պետք է ոչ թե սպառնալիքով սա դադարեցնել, այլ պետք է օրինակ ծառայենք։ Ինչպես երկրի բարձրագույն պաշտոնյաներն են իրենց պահում, հասարակությունն էլ իրեն այդպես է պահելու։

Մի մտածեք, որ  մեր քաղաքացիները ձևերը չեն գտնելու իրենց գնահատականը տալու համապատասխան պետական պաշտոնյաներին: Սրանով մենք այդ քննադատությունը, մտածողությունը ոչ թե արմատախիլ ենք անում, այլ տեղափոխում ենք մարդկանց մտքերի մեջ, մարդիկ տասնյակ ուրիշ ձևերով կարողանալու են իրենց գնահատակնները տալ։

Այս օրենքով Հայաստանն ակնհայտ հետընթաց է ապրում, ձեր սիրած նախկին իշխանությունները ապաքրեականացրել էին այս վիրավորանքի հոդվածները, դուք եկել եք և վերադառնում եք նախկին վիճակին։ Ժողովրդավարության բաստիոնը ակնհայտ հարձակում է գործում խոսքի ազատության, մամուլի ազատության և մարդկանց կարծիքների ազատության վրա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: 

«Հայաստան» խմբակցությունն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկում է Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

«Այս հարցում հապաղումը ոչ միայն էապես վտանգելու է ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում, ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը, այլև դրա կիրառումն անխուսափելիորեն հանգեցնելու է պետության պարտությանը ՄԻԵԴ-ում, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է հարկատուների հաշվին գոյացող պետական միջոցներից փոխհատուցման տրամադրմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:41
Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում. Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի այսօրվա նիստում հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
13:35
Վատ լուր ունեմ թե՛ իշխանության, թե՛ նրա համար գործիք դարձած ուժային կառույցների համար. Նատալյա Սաղիյան
Ռեֆորմիստների կուսակցության նադամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր երիցս ականատես եղանք, թե ինչպիսի անհամաչափ ուժի...
Աղբյուր` Panorama.am
13:04
Երթի ընթացքում մի խումբ քաղաքացիներ, ուսանողներ միացան պայքարին
Երևանում վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն այսօր կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ, սակայն նրանց...
Աղբյուր` Panorama.am
12:48
Գեղամ Նազարյան. «Մնում է հասկանալ, այս այլանդակությունը Նիկոլն է ղեկավարում, թե Խաչատուր Սուքիասյանը»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում կրտսեր որդին՝ Աբգար Նազարյանը զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում, գրում...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վազգեն Սաղաթելյան. Ոստիկանների կողմից իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ
Այսօր խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթա8կվել «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
«Յուրաքանչյուրիդ մասնակցությունը շատ կարևոր է»
Աղբյուր` Panorama.am
12:20
ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ ուժերը չեն մտնի Ուկրաինա
Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
12:08
«Տիտան» խանութի մսերը ոչնչացվել են
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և...
Աղբյուր` Panorama.am
12:05
Անհնազանդության ակցիա՝ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում
Երևանում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
12:02
Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Մի խումբ բերման ենթարկվածներին բաց թողնելուց հետո կարծում էինք Էրեբունու բաժնից արդեն կարող...
Աղբյուր` Panorama.am
11:47
Որոշել են ձերբակալել նաև Մխիթար Գալեյանի հորեղբորը
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դատախազությունն առաջարկում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերի քննությունը 2 տարուց հասցնել 3-ի
«Նախագծով առաջարկում են ընդլայնել օերնքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՊՆ. Ապատեղեկատվություն է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ոստիկանություն բերման է ենթարկվել 277 անձ
Այսօր ժամը 10։45-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ ակցիաների 277 մասնակիցներ։ Panorama.am-ին նման տվյալ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ռուբլին զգալիորեն արժևորվել է
Այսօր՝ ժամը 11:15-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 453.35 դրամով՝ մայիսի 16-ի համեմատ արժևորվելով 3.44  դրամով: Ըստ Rate.am...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը: Մխիթար Գալեյանի մայրը՝...
Աղբյուր` Panorama.am
11:18
«Հայրենիք»-ի անդամներին բերման են ենթարկում Արտաշատի, Աբովյանի, Հրազդանի բաժիններ
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.  «Երևան քաղաքում նենց պայքարա ընթանում, որ մեզ ճարահատյալ...
Աղբյուր` Panorama.am
11:13
Կոմիտաս փողոցում վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
Երևանում վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի և Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
11:07
Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի և այլ պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել. Սաղաթելյան
«Ոստիկանությունն իրեն պահում է այլանդակ վատ, ապօրինի, անհամաչափ ուժ է կիրառում, այդ թվում նաև պատգամավորների նկատմամբ»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:50
Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Հյուսիսատլանտյան դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի...
Աղբյուր` Panorama.am
10:36
Բաբայան. Մի խումբ քաղաքացիներ փակեցին մեզ առևանգող ավտոբուսի ճանապարհը և մեզ ազատեցին ապօրինի ազատազրկումից
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ  Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է, թե ինչ տեղի ունեցած քիչ առաջ իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Հայրենիք» կուսակցության անդամներին բերման են ենթարկում
«Նիկոլ, դավաճան» վանկարկում են խաղաղ ակցիայի մասնակիցներով լի ավտոբուսում։ Նրանց ոստիկանությունը բերման է ենթարկում։ «Շատ...
Աղբյուր` Panorama.am
10:24
Շարժման թափը միշտ բարձրանում է, մեր ընթացքն անկասելի է. Խաչիկ Գալստյան
«Գուցե իշխանություններն ունեին նման մարտավարություն, որ, ընդդիմադիրներին մասսայաբար բերման ենթարկելով, փորձեն կոտրել շարժման թափը, բայց...
Աղբյուր` Panorama.am
10:19
Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Սաղաթելյան
ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանում սկսվել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Դրամաշնորհային մրցույթ. «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում»
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
09:53
Արսեն Բաբայան. Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը
Արթուր Վանեցյանի գլխավոր «Հայրենիք» կուսակցության անդամներն ու կուսակցության աջակիցներն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականով...
Աղբյուր` Panorama.am
09:44
ՀՀԿ-ական գործիչներին բերման են ենթարկում
Գնում ենք Աբովյանի ոստիկանության բաժին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}